Երազումս ես շոկոլադե ֆաբրիկայի տերն եմ,այսինքն՝ Չառլին ու կյանքիս ամենամեծ երազանքն եմ կատարում՝ մեծ ու հարմարավետ տուն եմ սարքում՝շոկոլադից: Սպիտակ շոկոլադե նախշերով ու վեր եմ թռնում էդ անուշ բույրից, հաջորդ վարկյանին փոշմանելով, որ զարթնեցի ու այնտեղ՝ենթագիտակցությանս մեջ տունս կիսատ մնաց,կամ քանդվեց: Սուրճ եմ եփում, երկու բաժակ,որովհետև առավոտները մի բաժակը չի հագեցնում: Նստում եմ համակարգչի մոտ ու Նինա Սայմոն եմ միացնում: Մտածում ու զարմանում եմ, թե ո՞նց կարող է էդ կինը նստեր ու երգ գրեր աշխարհի վերջի մասին, երբ դեռ էսքան տեխնիկա չկար,էսքան աղմուկ չկար: Հետո միանգամից հիշում եմ Հովհաննի հայտնությունը ու ավելի եմ զարմանում: Դեռ է՜հ, երբվանից են մարդիկ ասում,որ դատաստանի օրը մոտ է: Մոտ է,մոտ: Աստվա՛ծ, ես հո՞ մեջների հարիֆը չեմ, որ իմ գլխին կոտրես բարկությունդ,կամ արդարությունդ: Բայց դէ,եթե սա ընդհամենը վախի մեջ պահելու միջոց է,որ շատ համը չհանենք՝քո ցավն էլ տանեմ: Քո համար ի՞նչ է մթնոլորտը մաքրելը,բնությունը վերականգնելը եվ այլն: Չէ, եվ այլն չէ, ամեն: Ասում եմ՝ մարդիկ կան,որ մի տեսակ զգացմունքներ ոնց-որ չունենան: Միշտ կամ ուրախ են,կամ դրա նման մի բան ու դու երբեք չես կարող կռահել,թե իրենք ինչ կարծիք ունեն կյանքի վերաբերյալ: Կարծիքները շատ չեն առհասարակ, մաքսիմում մի հինգ հատ, բայց էս մարդիկ ուրիշ տեղ են, իրենց համար ուտում,խմում,ուրախանում են,ոչ վնաս են տալիս, ոչ օգուտ: Լուռ են: Կամ իմաստուն են,կամ՝ անճաշակ: Ի՞նչ իմանաս: Ամուսնանան՝կնոջ հետ չեն վիճի, երեխա ունենան՝երեխայի վրա չեն բարկանա, ստրուկ լինեն՝չեն ընդվզի, պաշտոն ունենան՝չեն չարաշահի: Ծայրահեղ պարապության եմ մատնված ու եթե նույնիսկ հենց հիմա Գաբրիել հրեշտակը երկնքից իջնի ու ասի՝քո կյանքի տերը դու ես, դու ես քեզ մատնել անբանության: Գիտե՞ք ինչ կանեմ: Ոչ մի բան էլ չեմ անի: Շուռ կգամ դեպի պատը ու կքնեմ: Որովհետև իսկապես, հիմա ինձ ոչ մեկ չի կարող համոզել,որ ծխելը թողնելը լավ է, առավոտները մարզանքը լավ է, աշխատելը լավ է, լույսը՝բարի է,ազատությունը՝պատասխանատվություն է ու այդպես շարունակ: Նիցշեն է ասել,ասել է՝ եթե ուզում ես մարդկանց օգնել, վերցրու նրանց բեռից մի բան ու տար: ՈՒրեմն՝հարգելի Գաբրիել, խնդրում եմ, մի կողմ թող էդ բարոյախրատական ճառդ, վերցրու էս երեք հարյուր դրամը ու ինձ համար մի տուփ Փափուկ նոյ բեր խանութից, որովհետև ես ծուլանում եմ, փոխարենը՝հետո դժողքում կաշիս կվառես: Մարդ ենք էլի, ի՞նչ ես ուզում մեզնից, թող հանգիստ ապրենք մեզ համար: Հերիք եղավ էլի: Թու՛հ: Էս արա, էն արա: Չեմ ուզում ձեր դրախտը:
|
007
2016-07-07 20:26:58Լի ★ ( You are my Sunshine ☼ ) ∞
2016-07-07 20:51:52...
2016-07-07 21:16:36fiction ☯
2016-07-07 23:30:40Արեն
2016-07-08 02:52:56fiction ☯
2016-07-08 14:08:30Արեն
2016-08-08 00:20:22