Copy SMS

մեր բոհեմը


մեր բոհեմը - Բոհեմ, Արեն, յհյյգ

Սրճարաններում վերջին դրամով սուրճ խմելով սկվեց մեր բոհեմը,
Դիտած ֆիլմերի ու կարդացած գրքերի մեկնաբանությամբ,
Մեծ-մեծ խոսելով,փոքր-փոքր քայլելով:
Սիրահարվելով ու ձանձրանալով:
Երկընտրանքով: Խղճի հաշվետվությունը ուշացնելով,կամ ականջի ետևը գցելով:
Նորը դեռ չգտած՝ հինը մերժելով ու սենյակում պտույտներ տալով:
Անզորությամբ,ստեղծագործելու անկարողությամբ:
Հոգում պայծառ երազանքներ ծնելով ու սպանելով,
Խեղդելով ու հարություն տալով:
Փողոցներում թափառելով,սոված քնելով, մնացուկ ծխելով,պարտք անելով ու հպարտությամբ:
Սարոյան ու Ստրուգացկիներ կարդալով,
Բիթլզ ու Ֆլոյդ լսելով:
Բճանալով ու կեխտոտվելով,
Հիացմունքից քարանալով ու մեր հին վիճակի շուրջ պտտվելով սկսվեց մեր բոհեմը:
Ծանրակշիռ դառնալով, կոմեդիան մերժելով,ոնց որ հին հույները:
Ողբերգակ լինելով ու չգիտակցելով մեր ծիծաղելի վիճակը:
Փախուստի ճամփաներ չգտնելով՝ 
Կենցաղից:
Ընտանիքի երազանքը սպանելով:
Աստծո մասին երազանքը մոռանալով ու մոռանալուց սկսվեց մեր բոհեմը:


7

6

904

  • fiction ☯
    2016-07-08 19:30:10
    ձեր գրառումն ինձ ստիպեց վերջապես փորփրել, ավելի լավ հասկանալ բոհեմ տերմինը ու թարգմանել Ազնավուրի երգը
    • fiction ☯
      2016-07-08 19:30:37
      շնորհակալություն լավ գրառման համար )))
  • Արեն
    2016-07-09 00:24:04
    Կուզեի կարդալ թարգմանությունըճճճ
    • fiction ☯
      2016-07-09 17:03:34
      http://fr.lyrsense.com/charles_aznavour/la_boheme
  • Արեն
    2016-07-10 17:34:47
    աաա,չէ: Ինձ թվաց դու ես թարգմանել
    • fiction ☯
      2016-07-12 23:03:47
      Չէ, հավես չունեմ, էդ փոքր ժամանակների զբաղմունքը էր