Copy SMS

Գայլային.

Գայլային. - գայլ, գայլային, գայլավարի, գայլապոստ

Ձյունածածկ հարթություններով կայծակնային արագությամբ վազող աչքերի հանդուգն արտահայտությամբ  այդ չորքոտանին՝ գայլը՝ իմ բարեկամը… Գազա՜ն, գիշատի՜չ, չեմ հավատում, ընդամենը բառեր են: Գայլն ուրիշ տեսակ է՝ աչքերում անսահման ազատություն, հոշոտող կիրք, կամք, եռանդ, նյարդեր, ջիղ, հավատարմություն, խելացնոր, խելագար, հպարտ, բարձր, վեհ… ու, ու մինչև… մահ, հավանաբար:

Գայլային. - գայլ, գայլային, գայլավարի, գայլապոստ

Դու իմ մեջ ես ապրում, ինձ հետ և ինձ համար: Գիտե՞ս, դու ուրիշ տեսակ ես, խնդրում եմ՝ արթուն մնա, դու իմ ամենամարդկայինն ես, որովհետև ազատ ես, զուրկ ես արհեստականություններից, սուտ բարեպաշտությունից: Հեհե՜, ինձ հոգնեցնում են դրանք, ձանձրացնում քնելու աստիճան: Բարեպաշտությու՜ն, ամենակարևորը՝ սուտ, կեղծ, անիմաստ, անէմոցիա, ինչպես ձեր ժպիտներն են: Ինձ հոգնեցնում եք այդ ժպիտներով, չէ, չէ, ժպիտ չէ, դեկորացիա է բերանի շրջանում, ծամածռություն, որ ծաղրածուներն են անում: Հասկացեք, հարկավոր է աչքերով ժպտալ, բերանի դեկորացիան բավական չէ:

Գայլային. - գայլ, գայլային, գայլավարի, գայլապոստ

Իսկ ու՞ր է քո ժպիտը, ի՜մ Գայլ: Դե չէ՜, մի ծամածռվիր, 7 միլիարդն արդեն բավական է, մնա քո տեղում, եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Մի հաճոյացի՛ր, ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Հեհ, դա իմ միտքը չէր, Չապլինից գողացա, ձևացրի՜, գողացա, ձևացրի, թե հանճար եմ: Դե՜, դու կներես, իմ Գայլ, չէ որ ես ընդամենը մարդ եմ:

Գայլային. - գայլ, գայլային, գայլավարի, գայլապոստ

Դու կմնաս իմ ամենաբարի ու ազնիվ ընկերը, դու՝ քո սիրելի լուսնի հետ: Դու կշարունակես ոռնալ, քարշ կգաս, ընկած կմնաս երկար ժամանակ, բայց երբ ոտքի կկանգնես, կընկնեն բոլորը:

Գայլային. - գայլ, գայլային, գայլավարի, գայլապոստ




15

17

1180

  • aniaddict
    2016-07-08 14:00:11
    ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:...ապրես լավն էր
    • fiction ☯
      2016-07-08 14:16:14
      Չապլինը ապրի,,,, դու էլ
  • Նարե
    2016-07-08 14:48:05
    Գայլ լիներ, կպահեի՞ր.... դուք իրար լավ կհասկանաք :)
    • fiction ☯
      2016-07-08 19:11:00
      հենց հա, կպահեի, հարցեր կա՞ն
      • Նարե
        2016-07-09 20:58:35
        հարց չէ, բայց պայման կդնեմ., էնպես կանես, որ էդ գայլդ իմ հետ էլ լավ լինի , թե չէ հեչ լավ չի լինի ;)
      • fiction ☯
        2016-07-09 22:50:41
        լավ, բայց կլինի էդ սաղ ասես, ոչ թե կողքս նստած ինձ գրես :@ :D
      • Նարե
        2016-07-10 23:17:01
        ընենց քեզնից վախենու,եմ, գիտես (ոչոչ)
      • fiction ☯
        2016-09-01 21:53:01
        հա բա ինչ :D
  • Թիթեռ
    2016-07-08 19:55:24
    Եսել եմ շատ սիրում գայլերին, իրանց մեջ մի տեսակ շատ ազնվություն կա,... իմ համար իրանք ուժեղության նշան են; (բռավո)
    • fiction ☯
      2016-07-08 19:58:59
      մմ դաա :) շնորհակալություն մեկնաբանության համար
  • over the moon
    2016-07-10 00:17:00
    mardkanc mej gayl pndri tenc aveli shut khasnes nran :)
    • over the moon
      2016-07-10 00:17:08
      t
      • fiction ☯
        2016-07-10 13:18:54
        իմ մեջ կա, էլ պետք չի,,,, չնայած սա մի քիչ հին նյութ ա, նոր որոշեցի տեղադրեմ, էնքան էլ հիմա չեմ ապրում գայլասիրությամբ
  • Ստիպում ես,էս,ստիպում մտնել:Դ պահիր գայլիդպինդ,Մելտիտ,ապրեսս
    • fiction ☯
      2016-07-11 13:24:35
      հին նյութ է Ան, հիմա էնքան էլ չեմ պահում :D