Copy SMS

Սա ձեզ չի վերաբերվում

Սա ձեզ չի վերաբերվում - Արեն, հպատակ, կրոն, քաղաքականություն

Սա ձեր մոլորակին չի վերաբերվում,ձեր հայրենիքին չի վերաբերվում,ձեր ընտանիքին չի վերաբերվում,ձեզ՝անձամբ չի վերաբերվում:
Ես խրտվիլակ եմ,որ ծնվել եմ խանութից բան առնելու համար:
Ես մանկապարտեզի երեխա եմ,որտեղ դայակներս չարի ու բարու մասին հեքիաթներ են թքում,առանց բացատրելու էությունը:
Ես դպրոցական եմ,որ մաթեմատիկային,ֆիզիկային,լեզվին զուգահեռ հորինված պատմություն ու կրոնի պատմություն եմ սովորում,չէ՛ չեմ սովորում,սովորեցնվում,քարոզվում,բռնաճնշվում եմ: Ես ճնշված դպրոցական եմ,որովհետև անհավատ եմ:
Ես ուսանող եմ,դասախոսներս ամեն մեկը մի բանի վրա տարած փսիխոպատներ են՝ֆաշիստներ, հումանիստներ, բուդդիստներ,քրիստոնյաներ, բուսակերներ,մսակերներ, դասական արվեստի երկրպագուներ, ժամանակակից արվեստի կողմնակիցներ,փիլիսոփաներ, գիտուններ, անճոռնի բերաններ,կռնատ հռետորներ, երազող թզուկներ,կռտած կամ իմպոտենտ սեքս սիմվոլներ:
Ես զինվոր եմ,ես զինվոր եմ: Հպատակ եմ,կով եմ,որ ախոռից քշում են արածելու,հետո արածելուց՝հետ:
Ես քաղաքացի եմ, ես էշ գեղցի եմ,ոչինչ չեմ հասկանում:
Դեմոկրատ եմ ես,Ես միշտ փոքրամասնություն եմ ու իմ ձայնը հաշիվ չի:
Գործից տուն գնացող եմ,տանից խանութ,խանութից քիմիկատ լափելու,հետո՝հեռուստացույց նայելու՝հայրենասիրություն,անհանդուրժողականություն,գռեհիկություն սրսկվելու մեծ տակառ եմ, կոնջս շինելու , կինս ինձ շինելու, հետո քնում եմ՝երազներս անհանգիստ,մեռնում ու հարություն եմ առնում: Հետո էլի մանկապարտեզի երեխա եմ,որովհետև՝ սա ձեր մոլորակի հետ կապ չունի,ձեր հայրենիքի,դպրոցի,քաղսովետի ու քաղբանտարկյալների,կագեբեի հետ կապ չունի:
Սա ալտերնատիվ մոլորակ ա,իմ ապրած տեղը,սա աստված չի հորինել,կամ էլ ծեծել՝ձեռքից խլել են: Բայց ձեր հետ կապ չունի,իմ հետ էլ չունի,ես ո՞վ եմ,ես փոքրամասնություն եմ,իմ ձենը հաշիվ չի:

7

1

925

  • fiction ☯
    2016-07-09 17:07:56
    դժվարամարս է, բայց ձգող