Copy SMS

Վրաս խոտ է աճում

Վրաս խոտ է աճում - Արեն,  հարցեր,պապիկ,մանկություն


Պապիս հետ քայլում էի,ոտքերս խրվում էին լպրծուն ցեխի մեջ եվ դա ինձ դուր էր գալիս: Երկինքը մի քանի րոպե առաջ դադարել էր անձրև տեղալ,բայց վատ տրամադրություն ուներ, շուտով նորից էր սկսելու:
Կաթկթոց էր,թարմությունը լցնում էր թոքերս,ամեն ինչ բնականէր,մռայլ: Մեքենաներ էին անցնում կողքներովս՝բարձրանում էին ֆերմաներ,կաթ հավաքելու: Մեքենաների դժժոցը նույնպես բնական էր, բնության ձայն էր, արտասովոր չեր,ռոբոտային չեր: Անիվների բացած խոր փոսերը լցվում էին անձրևաջրով,կարծես Մովսեսն էր կիսում ծովը: Հանդից փախած հատուկենտ կովերի բառաչը խուլ էր,ազդեցիկ,բարձր,կարծես Քրիստոսի երրկրորդ գալուստը ավետող հրեշտակների շեփորներն էին:
Մատուռն ու գերեզմանաքարերը հին են,տեղացիներից ամենատարեցը չի հիշում,թե որ քարի տակ ով է թաղված, ծուռումուռ ու անշնորք են տաշված, մարդ չի տաշել,միշտ այստեղ են եղել,աճել են ծառերի հետ միասին:
Մենակ եղած ժամանակ անտրամաբանական վախ է լցվում ուղեղս,հիմա հանգիստ եմ՝պապս հետս է:
Հարցնում եմ՝ինչու գերեզմաններում կովերին չեն արածեցնում,խոտը առատ է:
- Որովհետև գերեզմաններից աճած խոտ ու ծաղիկը այնտեղ պառկածների մարմիններից են արմատ առել, խոտը պոկելով ցավ կզգան,- պատասխանը ինձ բավարարում է:
-Մեռելները անձրևից չե՞ն մրսում:
-Հանգստանում են:
-Ինչի՞ց են հանգստանում:
Կովերը ժխորով իջնում են:
-Կովերը,գոմում առանց վառարան չե՞ն մրսում:
-Իրենց շնչով են տաքանում:
-Բա մենք ինչի՞ մեր շնչով չենք տաքանում:
-Մեր շունչը ժլատ է:
Թրիքը բահով մի կողմ եմ քաշում:
- Մարդիկ կան թրիքից զզվում են:
- Թող զզվեն:
-Բա մենք ինչի՞ չենք զզվում:
-Որովհոտև մեր մաշկից էլ է նույն հոտը գալիս:
-Բա իրենց մաշկից ի՞նչ հոտ է գալիս:
Եկեղեցում պապիս գոգին եմ, նորածին են մկրտում:
-էս ի՞նչ են անում:
-Մկրտում են: Նոր անուն են տալիս:
-Կարո՞ղ եմ ես էլ կատվին մկրտել:
-Չէ, կենդանիները մկրտված են ծնվում:
Հոգնած բարձրանում եմ գերեզմանի կողքով մանկությանս մռայլությունը գտնելու,հոգնում եմ,նստում եմ քարին,մի աչքը հանած մարդ է մոտ գալիս,հարցնում է՝ո՞նց ես:
-Լավ եմ:
-Լավ լինելու ի՞նչ կա: Շուտով լավ չես լինի, դատաստանի օրը մոտ է:
Գնում է,լաց եմ լինում: 
Հասկանում եմ թե շունչս ինչու է ժլատ, թե մաշկիցս ինչ հոտ է գալիս,թե մարդկանց ինչու են մկրտում:
Պառկում եմ գետնին,որովհետև հոգնած եմ, անձրև է գալիս, հալվում եմ,խառնվում եմ ցեխին, մրսում եմ,փշաքաղվում եմ,վրաս խոտ է աճում

3

8

795

  • fiction ☯
    2016-07-09 17:13:58
    փորձում եմ հասկանալ, թե ինչու են մարդկանց գլուխներում այսպիսի մտքեր ծնվում, ինչի համար է այս ամբողջ սիմվոլիզմը,,,,, իրոք ենթատեքստեր կան, որոնցից յուրաքանչյուրը մի սիմվոլի տակ է թաքնված: Հավես գարականություն ա, անընդհատ փորփրելու տեղ կա
  • Արեն
    2016-07-09 22:53:37
    ինչն ա անհասկանալի" ՃՃՃ այսինքն՝ինչի" ես հարցնում,թե ինչի" համար ա
    • fiction ☯
      2016-07-09 23:12:02
      չիմանա՞մ՝ ինչի համար ա,.,.,., դե կա մի էջ գրականության մեջ՝ էն մի տեսակ մի քիչ նատուրալը, որ ես երբեք չեմ հասկացել
  • Արեն
    2016-07-10 00:42:31
    հասկացա,,, պիտի զգաս,ոչ թե հասկանաս
    • fiction ☯
      2016-07-10 13:22:50
      աա, սա փաստորեն այդ դեպքն էր,,,, դե ես կնախընտրեմ շարունակել փորփրել, գուցե հասկանալու համար էլ տեղ թողնված լինի, գուցե
  • Marish
    2016-07-10 03:26:10
    հետաքրքիր էր O:)
  • +
    2016-07-12 21:51:22
    ենքան հետաքրքիր ու խոստումնալից էր ապես
  • Արեն
    2016-08-08 00:20:09
    https://www.facebook.com/voskanyanaren