Copy SMS

Ես մի փետրավոր գլխարկ ունեմ

Ես մի փետրավոր  գլխարկ ունեմ - Արեն, գլխարկ, մանկություն


                                                                                                                                                             


 


Ես մի փետրավոր գլխարկ ունեմ,որ մի օր պիտի դնեմ փոքր ճամրուկի մեջ ու տեղփոխվեմ գյուղի իմ տունը, շատ նման իմ մանկության բնակավայրերին, այն նույնքան հարմարավետ է լինելու,նույնքան տաք,նույնքան ապահով ու անվտանգ: 

Երեկոյան՝մայրամուտին, հողագործությունից հոգնած մարմինս տեղավորելու եմ բակի ճոճաթոռին ու հուսամ,որ արևը կիսով մտնելու է սարի հետևը ու այնտեղ կախված մնա,չի մթնելու,երկինքը դեղնավարդագույն է մնալու,հյուսիսից տաք քամին խաղալու է մազերիս հետ, թռչունները երգելու են, դաշտերից ծաղիկների հոտը խուտուտ է տալու քիթս, վառած խաշամի հոտը արբեցնելու է,ցանկապատի տակով մի սիրուն շուն է մտնելու այգիս ,ես նրան կեր եմ տալու,հետո կապնվելու եմ հետը ու որոշելու եմ հետս ապրի, դուռը ծեծելու են,անսպասելի,բայց շատ սպասված մարդիկ են գալու,ինձ համար նվերներ են բերելու ու իրենց ներկայությունն են նվիրելու:
Նստելու եմ ու հուսամ՝համոզված լինելով,որ մարդուս ամենաիմաստուն տարիքը ,եթե նման բան կա,պետք է որ մանկությունը եղած լինի: Պետք է,որ տիեզերքի մի մասնիկը եղած լինեմ,պետք է,որ աստծուն մեջս ունեցած լինեմ,մինչև էն պահը,երբ մոլեռանդ հավատացյալ դարձա,պետք է,որ բնականից գեղեցիկ ու բարի եղած լինեմ,մինչև որ տարիքի հետ չարությունից հանկարծամահ եղա ու մեռնելուց հետո հասկացա,որ էլ չկամ:
Նստելու եմ ու նկարեմ,մեկը մեկից ճշգրիտ,մեկը մեկից տեխնիկապես զարգացած,մեկը մեկից պռոֆեսիոնալ, մեկը մեկից նախանձախնդիր, էգոիստ,չար,անտարբեր,սառը,տրամաբանված ու կշռադատված,առանց կրքի,հուզմունքի,առանց ինձ:
Հետո փետրավոր գլխարկս պիտի քաշեմ աչքերս,որովհետև ամաչում եմ,կամ վախենում եմ երկնքին նայելուց ու խորը քուն եմ մտնելու,որտեղ երազներ կան,որտեղ արևը կախվում է ու չի մթնում,որտեղ երկինքը դեղնավարդագույն է,որտեղ խաշամի հոտն ու դաշտերի ծաղկահոտը արբեցնում են ու հյուրեր են գալիս,շունս քսմսվում է ոտքերիս ու տիեզերքի մի մասնիկն եմ, աստված՝ կրծքիս տակ է,իսկ նկարներս գեղեցիկ են:

9

4

749

  • ~~Մ~~
    2016-07-10 20:46:19
    Շատ լավն է,որտեղից Ձեզ այս հիասքանչ մտքերըըը.
  • Մեջտեղում մի բան թուլանում է,բայց ապրեք,լավ եք տալիս գաղափարը,մեկնարկն ու եզրափակումը ամբողջական պատկեր են ստեղծում:
  • fiction ☯
    2016-07-12 22:48:31
    Պետք է,որ տիեզերքի մի մասնիկը եղած լինեմ,պետք է,որ աստծուն մեջս ունեցած լինեմ,մինչև էն պահը,երբ մոլեռանդ հավատացյալ դարձա (լավ)
  • Արեն
    2016-08-08 00:19:32
    https://www.facebook.com/voskanyanaren