Copy SMS

Մի քանի միտք

Մի քանի միտք - Արեն, Մտքեր, կասյդղյա


Տուն գնալու ճանապարհին խանութից հաց ու ծխախոտ եմ առնում,
Փողոցն անցնելիս գլխումս հազարավոր սցենարներ են պտտվում մահվան մասին,
Բայց նա չի կարդում ,որովհետև նրա համար բոլորս էլ հավասար ու չնչին ենք:

Մարմինս ինքնաբերաբար ինձ տանում է իմ շենքի մոտ,
Այս քաղաքն ինձ հարազատ է`ոտքերս իրենց հիշողությունն ունեն:

Ժամը վեցից հետո բնակարաններից տաք սուպի հոտ է գալիս:
Ես ուզում եմ տոմս առնել ու գնալ հարևանների տուն`տեսնելու թե ինչպես են նրանք ընթրում:

Պառկում եմ մահճակալիս ու ինձ անբնական մեկն եմ զգում,
Ամեն ինչ ժխտում եմ, ամեն ինչ սխալ է թվում:

Աստծուն չեմ հավատում, որովհետև ինչ որ մի ժամանակ բաց եմ թողել նրա ձեռքը:
Պոետներին չեմ հավատում,որովհետև նրանք իրենց ժամանակների խեղճ զոհն են:
Ոչ մեկին չեմ քննադատում, ոչ մեկին սխալ չեմ հանում,ոչ մեկին ճիշտ չեմ գտնում, որովհետև ամեն ինչ ճաշակի հարց է:
նպատակներ չունեմ, որովհետև նպատակը կաշկանդում է միտքը:
Ինձ չեմ հավատում,որովհետև ինչ որ մի ժամանակ բաց եմ թողել աստծուս ձեռքը:

 ------------

Ծխում եմ ու մտքերը ազատ են: Մարմինը իմ գործիքն է, որը փչացնում եմ անբանությամբ:
Չէ՞ որ նախկինում ինչ գեղեցիկ էր թվում՝ ձև էր, կեղծ էր,ցուցամոլություն էր:
Նկատի ունեցիր, որ հպարտանում ես միայն վատ վարքով՝ ագրեսիայով, գոռոզությամբ, խարդախությամբ:
Լեզուդ կծու է,երբ ճաշակդ չեն բավարարել: Հավատարմությունդ՝ խափուսիկ, սերդ՝ նվրիելու ցանկություն չի,այլ առնելու, հավատքդ՝կասկած է:
Ռեգին պար է ածում սիրտը ու հոգին ուզում է պոկվել կալանքից, որովհետև մարմինն արդեն փտած է:
Ազատվում եմ, սպիտակը լցնում եմ սևի վրա: 
Գտել եմ սպիտակի դուռը, բացում եմ: Սևից էլ բան չի մնա:
Դրսում եմ, բայց տանն եմ: Մրսում եմ,բայց տաք եմ:
Ազատությունից մրսում եմ:
Վախենում եմ, որովհետև բաց տիեզերք եմ դուրս եկել:
Էությունս կամաց ընտելանում է անսահմանությանը:
Ես իմ մտքեր սահմանափակ քառակուսու մեջ եմ,
Բայց դրանք ինձ ճշմարիտ են թվում,
Դրանք ինձ ասում են,որ ես գտել եմ իմ խաղաղությունը ու իմ աստծուն:
Դրանք ինձ ասում են,որ մարմինը տաղավար է,
Դրանք ինձ ասում են,որ ներսում կռիվ է ,
Դրանք ինձ ասում են,որ կհաղթի բարին,եթե ես դա եմ ուզում:
Դրանք ինձ ասում են,որ ես ծառ եմ, խոտ եմ, ջուր եմ,հող եմ:
Դրանք ինձ ասում են,որ ես պետք է կիսվեմ նրանով,ինչ ունեմ:
Իսկ ես այս երգն ունեմ:

10

5

848

  • ((((
    2016-07-10 12:59:59
    հրասհալի է ապրես (բռավո)
  • fiction ☯
    2016-07-10 13:27:33
    Ոչ մեկին չեմ քննադատում, ոչ մեկին սխալ չեմ հանում,ոչ մեկին ճիշտ չեմ գտնում, որովհետև ամեն ինչ ճաշակի հարց է: նպատակներ չունեմ, որովհետև նպատակը կաշկանդում է միտքը:,,,,, փոքր գծից վերև ավելի գաղափարական էր
    • Նիկեա
      2016-07-10 14:16:00
      Mel indz el npataky dur ekav,,, kam durg gal chasem, mtacelu texiq e talis, :)
  • Արեն
    2016-08-08 00:19:22
    https://www.facebook.com/voskanyanaren