Copy SMS

Ժապավենը...

Ասում են, թե ժամանակն անհնար է կանգնեցնել...բայց ինչ-որ հնարավաոր բան գտա ես այսօր ժամանակի ու լուսանկարների միջև ու հասկացա ինքս ինձ համար, որ Աստված մեծահոգաբար շնորհել է մեզ նաև այդ հրաշալի պարգևը՝ չտարանջատելով մեզ ժամանակից: Լուսանկարներ ասելով, ես հասկանում եմ ժապավենից ստացվածները,(ոչ թե ժամանակակից սելֆիները) մեզ հասած և մինչև դարասկիզբ  լուսանկարները, որոնցից գալիս է թղթի կամ էլ քիմիական նյութի սպեցիֆիկ հոտը: 

Լուսանկարներ, որոնց նայելիս մտովի հետ դառա այնտեղ՝ մանկություն, այգի, լքած բնակարան, փոփխված քաղաք...աչքերիս առաջ շարվում էին ժպիտեր ու պահեր, որոնք անփոխարինելի էին...Ու ես հասկացա, որ այդ պահերին ինչ-որ մեկին հաջողվել է ժամանակը կանգնեցել, նկարահանել պահը...

Ժապավենը... - ժամանակ, լույս, ու, նկար


Ես հասկացա, որ երջանիկ եմ նաև այդ պահի համար, այդ հասկացածիս համար, հասկացա,որ ունեմ ֆոտոալբոմ, լուսանկարներ, որոնց մեջ իմ ամենահարազատ մարդիկ են ու եթե հանկարծ կյանքումս ամեն բան այրվեր ես կփրկեի նրանց, որ փրկեմ հիշողություններս...

Ժապավենը... - ժամանակ, լույս, ու, նկարԺամանակի ու անցածի մեջ թվում էր թե կա անհասնելի հեռավորություն, բայց չէ՝ կա հասանելի մի ճանապարհ...Հաճախ ստեղծեք Իսկական լուսանկարներ...

- Պատրաստ ե՞ք

- 1...2...3...ժպիտ...չըխկ))

7

6

841

  • Marish
    2016-07-12 02:50:37
    մի պահ ես էլ հիշեցի մանկությունս ....ինչ ուրախ ու թանկ օրեր էին :Իսկ ինչ վերաբերվում է գրածիդ կասեմ ,որ մեծ տաղանդ ունես (բռավո)
  • Սյուզ...))
    2016-07-12 03:26:37
    Մանկությունն ամենա-ամենանա…մերսիիի :*
  • A.....
    2016-07-12 22:44:01
    (լավ)
  • fiction ☯
    2016-07-12 23:00:36
    Սպեցիֆիկ հո՜տը.... կարոտել եմ, գնամ գտնեմ :*