Copy SMS

#մենամտածողություն# 2

#մենամտածողություն# 2 - հեղինակային, հեղինակային, հեղինակային,


Ի՞նչ էր անում մարդը մինչև մարդ դառնալը, ոչ ոք չգիտի, այո չգիտի, ես այսպես եմ մտածում ու քննադատվում եմ, բայց հավաստի ոչինչ չկա, ինչքան էլ հնագետներն ու գիտնականները ընկնեն պատմության հետևից մեկ է ոչ մի հավաստի նյութ չեն կարող տրամադրել մարդու մինչև մարդ դառնալը ժամանակաշրջանի մասին... Եվ երբ ասում եմ որ չեմ սիրում հին պատմություն մարդկանց մի ամբողջ կույտ սկսում են ՛՛հոշոտել՛՛ ինձ իրենց դնելով պատմասերների տեղ.. Ինչևէ.. Վերը նշված տողերով ուզում եմ ասել, որ չեմ սիրում այն ինչ հաստատ չէ, իհարկե պատմությանը վերաբերող, բայց մի բան անհասկանալի է մնում, ինջու չեմ սիում ՄԻԱՅՆ գիտությանը վերաբերող Չհավաստին.... Իմ երազանքներն էլ են անհաստատ, իմ երազանքներն էլ են վերացական, իմ երազանքների գիտնականը ես եմ, ես քննում եմ ինձ, հետազոտում միտքս և ստեղծում երազանքներով լեցուն մի նյութ և ես սիրում եմ այն, շատ եմ սիրում, իմանալով որ դրանք այդքան էլ հիմք չունեն և հավաստի չեն... Իսկ գիտե՞ք որն էր իմ անհեթեթ երազանքը, ես ուզում էի թռչել, անկեղծ եմ ասում, ես ուզում էի մեջքիս ունենալ թռչունի կամ թիթեռի մեծ թևեր և թռչել վեր... Եվ դեպի վեր թռչելու ցանկությունս պայմանավորված էր նրանով, որ ես ուզում էի իմ աչքով տեսնել ինչ կա ամպերից ու երկնքից այն կողմ............ Ոչ, ինձ հիմարի տեղ մի դրեք, ես գիտեմ որ տիեզերնք է ու տիեզերական մարմինները, բայց ես կրկին ասեմ որ չեմ հավատում գիտնականներին, գիտնականները նույնպես ունեն երևակայություն, և նրանց երևակայությունը աներևակայելի է, այլապես նրանք գիտնական չէին կոչվի... Լավ, անցնենք իմ երազանքին, ես անցյալով ասացի որ ուզում ԷԻ թռչել, անցյալով ասացի, որովհետև ես թռչեցի, երազեցի, երազեցի, երազեցի ու հոոոոպ թռա. այնքան լավ էր, այնքան հաճելի, վերևում իսկական հեքիաթ էր, աստղեր, մոլորակներ, աստղակույտեր որոնք փայլում էին խոշոր աչքերի նման, ասես սիրահարված լինեին, այքան լավ էր վերևում որ ես աստղերը նմանեցնում էի աչքերի, և ոչ թե աչքերն էի նմանեցնում աստղերի... Ես հիասքանչ լուսնին էլ տեսա, ես նրան անուն դրեցի, բայց թե ինչ անուն էր, հիմա չեմ հիշում, ես ու լուսինը երկար զրուցեցինք և ես հիացած էի նրա անկրկնելի նուրբ ձայնով, նրա ձայնը մոր ձայնի պես հանգստացնող էր, ոչ, ոչ, վերևում ոչ թե մոր ձայնն է լուսնի պես նուրբ, այլ լուսնի ձայնն է մոր պես նուրբ, ԼՈՒՍՆԻ ՁԱՅՆ #մենամտածողություն# 2 - հեղինակային, հեղինակային, հեղինակային, , ...    Ես սպասեցի լուսաբացին, որ արևի հետ էլ զրուցեմ, ես արևին էլ տեսա, ա՜խ նրա ժպիտը, ինչքան դյութիչ էր, ես հեռվից տեսա արևին, բայց տարօրինակ ձայներ էին գալիս, մարդկանց ձայներ էր, ես սկսեցի շուրջս նայել, բայց ես մենակ էի վերևում, այդ ինչ ձայներ էին, ես շփոթված հայացքով նայեցի արևին, կարծես ինչ որ սպիտակ շորերով գեղեցկադեմ աղջիկ ուզում էր գողանալ արևի լույսը, թե՞ ուզում էր փակել, օ՜օ՜օ, նա հրեշտակն է՞, ես մի պահ չհասկացա թե նա ով է, մի՞ թե ես մենակ չեմ տիեզերքում... եվ այդ գեղեցկադեմ սպտակ շորերով աղջիկը հանկարծ բարձր ձայնով կանչեց  ՛՛Բժի՜կ, եկեք, հաջող վիրահատությունից հետո հիվանդը արթնացավ անեստեզիաից(наркоз)...

#մենամտածողություն# 2 - հեղինակային, հեղինակային, հեղինակային,

5

7

1080

  • fiction ☯
    2016-07-12 22:57:02
    Հաահ, ես էլ ասեմ՝ ինչ ա ասում չգիտեմ՝ ծիծաղեմ թե լացեմ
    • fiction ☯
      2016-07-12 22:57:21
      :D
      • ~~Մ~~
        2016-07-12 23:50:20
        (ծաղիկ) lavner?
      • fiction ☯
        2016-07-13 00:10:52
        Ha
      • ~~Մ~~
        2016-07-13 00:48:23
        im miak posty vor havaneciq, awwww (ախ)
      • fiction ☯
        2016-07-13 12:31:12
        Սա միայն նախորդ պոստդ էր ծանոթ, մէկը կարող եմ հավանել, մյուսը հավանել,,, նորմալ ա
      • fiction ☯
        2016-07-13 12:31:50
        Չհավանել *