Copy SMS

Փուչ լինելու կինոնկար ու չդառնալու փոքր գաղտնիք...

Մտքերիս անկյունում, ցնորամոլոլոր, կիսախելագար մեկն էր ապրում, ում համար հաճախ էի գնում թարմ նարինջներ և հյուր գնում զրուցելու: Անկեղծ ասած շատ արագ էր խոսում, հաճախ ասածից բան չէի հասկանում, դեմքն էլ տեսած չէի, բայց դուրս գալիս էր՝ վստահում էի: Անունը չեմ հիշում, քանի որ չգիտեմ, բայց ինչ կարևոր է անունը կամ տեսքը, եթե ես կարդում էի նրա հոգին...ու, եթե ճիշտն ուզում եք իմանալ ավելի լավ կլիներ մարդիկ իրար հետ մթության մեջ ծանոթանային, որ հնարավորություն ունենաին իրար ճանաչելու, ոչ թե ոտից գլուխ չափչփեին, ապա ասեին՝ ինչ անճաշակն էր, գեշ էր...

Ես նրան  լսել եմ, հաճախ ինքս եմ զրուցել նրա հետ՝ մտերմաբար...հիշում ու տպավորություններովս առաջին անգամ անթաքույս կիսվում եմ, պատմում մեր զրույցի մասին: Գուցե ձեզնից որևէ մեկն էլ ունի նման մեկին, բայց վախենում է բարձրաձայնել՝ կասեն խելագար է, հոգեկան հիվանդ, բայց մտածեք ինչպես ուզում եք... Զրուցում ենք...

- Լսիր, իսկ եթե զրուցենք մարդկանցից, ինչ կասես, կուզեի՞ր մարդ լինել...

- Չէ (կտրուկ ու անկոտրում)

- Ինչու՞...

-Ինքդ ասա ինչպիսին են նրանք, կհասկանաս

- Չէ, դու ասա, որ հասկանամ...

-Փուչ են: Ավելի լավ է թռչող օդապարիկ լինեի, էլի ու էլի կիմանայի գոյությանս իմաստը, բայց երբ մարդն է փուչ, այ, դա անհերքելի ցնորք է...

- Բայց...

- Սուս մնա, չառարկես, թե չէ հենց առարկեցիր գլխիդ մի բան գալու է՝ ապացուցվես...

- ... Չի գա...

- Վստահ-վստահ մի մրթմրթա, ուղղակի բեր կյանքիդ դրվագները նայենք ու ես քո փոխարեն կխոսեմ...

-Միացրու նայենք...

Փուչ լինելու կինոնկար ու չդառնալու փոքր գաղտնիք... - զրույց, նրա, հետ


- Հըն, ին՞չ ես սառել, սառույցով լի դույլը գլխիդ եկա՞վ

-...Նկատեցի՞ր

-...Պատկերացրի:

- Լսի: Մարդիկ ստեղծված ես միմյանց համար, միմյանց սիրելու, խոսելու, հասկանալու համար, իսկ դու չգիտես ինչի նստել ու զրուցում ես մեկի հետ, ում չես էլ ճանաչում, բայց տես, խնդիրը միմյանց անձնապես ճանաչելու մեջ չէ, դու կարող ես իմանալ մարդու աչքերի գույնը, մազերի ալիքաձև տատանումները, երբ քամի է բարձրանում, աչքերը թարթեկու հաճախականությունը, շարժուձևը, շորերի գույնը կարող ես հաշվել, իմանալ ինչպես է արտասվում անպատճառ ու էլի, էլի..., բայց դու երբեք չես իմանա, թե ինչ կա նրա մեջ՝ այդ Ներսում: Սեր թե դավաճանություն, սուտ թե ճիշտ, նվիրվածություն թե խաբկանք: Ու զարմանքն ու փուչությունը հենց դրա մեջ է, մարդն ինքնին փուչ է, իր մեջ ունեցած այն ամենով, ինչ ի ցույց չի դնում առչևումդ և թաքցնում է: Մի գեղեցիկ օր միանգամից շպրտում երեսիդ, մտածում, թե երեսիդ է հասցրել ու դրանից ուրախանում, չիմանալով, թե ավելի մեծ ուրախանալու պատճառ ունի՝ հասցրել է երեսիդ, բայց կպել է հոգուդ, մտել հոգուդ մեջ ու քեզ էլ լցրել է փուչությամբ: Վարակովի է: Նրան ում վստահում ես, ու փուչի է վերածվում, քեզ էլ է վարակում իրենով, հեռու մնա, քանի ուշ չէ...մի առաչկի ՛՛բայց՛-երով...

- Տարբեր ես մարդկանցից...հանկարծ մարդ չդառնաս, չցնորվես հա՞

- Լսելի է, Փոշմանածս, իսկ դու...դու պարզապես իմ պես մի-քիչ ցնորվիր հաճախ...



Փուչ լինելու կինոնկար ու չդառնալու փոքր գաղտնիք... - զրույց, նրա, հետ

6

10

673