Երկու բանաստեղծություն
Ողջույններս նրանց,ում օրերը նույնն են ու չեն տարբերվում իրարից,
Մենք ամեն օր չռում ենք մեր ոտքերը,որ ձանձրույթը *ունի մեզ:
Օրը քսանչորս ժամ ունի,գոնե մի անգամ քսանհինգն ունենար,
Կամ ծառերը ոչ թե գարնանը ծաղկեյին,այլ ձմռանը:
Սառույցը թող չհալվի,
չգոլորշիանա,
չգնա վերև,
չանձրևի,
չնկնի գետնին՝
նորից չսառչի:
Թող շրջապտույտը դադարի:
Ինձնից հեռու տար նվերդ,ես արդեն գիտեմ ինչ կա դրա մեջ,
Ես ամեն տարի դրանից եմ ստացել:
Ես դրա մասին չեմ երազել:
Ինձ իմ երազածը մի բեր:
Թող երազանքը անկատար մնա
----
Գնա ճանապարհդ, եվ թող ոչ մեկ քեզ իր տուն չկանչի:
Գնա՛,որովհետև ժամանակ չկա:
Ճամփորդիր գորգի նախշերի վրա,
Ճամփորդիր սենյակիտ պատերին,
Քառակուսիներ ու կլորներ գծիր:
Ճամփորդիր, քաղաքիդ փողոցներում:
Վիրավորանքը թող սրտումդ մնա,բայց երբ սկսի նեխել՝դեն նետիր:
Աստծոդ ,,հայր մեր,,-ով աղոթիր,կամ հայհոյանքով:
Սևերն ու սպիտակները միայն շախմատի տախտակի վրա են,
Քեզ ի՞նչ,թե նրանցից ով կհաղթի:
fiction ☯
2016-07-13 12:24:58Արեն
2016-08-08 00:19:06