Copy SMS

21-ամյա Ջուլիետան ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ծանոթներից մեկին

21-ամյա Ջուլիետան ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ծանոթներից մեկին - լուրեր, նորություններ, ինքնասպանություն, Ջուլիետա, suicide


Ոշադրություն: Այս փոստը չեմ արել նրա համար, որ իմանաք ինչ-որ մեկը մահացել է, այլ նրա համար, որ հասկանաք այսօրվա առօրյան դպրոցներում, քոլեձներում ու համալսարաններում ինչ խնդիրների է հանգեցնում: 

Երեւանում հուլիսի 4-ին ինքնասպանություն գործած 21-ամյա ուսանողուհին դեպքից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության եւ պատճառների մասին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

 

Ըստ Կոմիտեի տարածած հաղորդագրության, հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ։ Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ։ Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

 

Հիշեցնենք, որ 21-ամյա Ջուլիետան սովորում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Ըստ տարածված տեղեկությունների, նա 8-րդ հարկից նետվել էր, քանի որ կտրվել էր ավարտական քննությունից: Վարկած է շրջանառվում նաեւ, որ աղջիկն այդ քայլին դիմել է դասախոսներից մեկի հետ ունեցած խնդիրների պատճառով:

 

4

0

2004