Copy SMS

Ես բարկանում եմ...

Ես բարկանում եմ... - մենախոսություն, անկապ, անհասկանալի,

Ես բարկանում եմ, գիտե՞ս ինչու... որովհետև դու ես ինձ բարկացնում, դու հանգիստ քնած ես, իսկ ես բարկանում եմ, դու հանգիստ ճաշում ես, իսկ ես բարկանում եմ, դու հանգիստ զբոսնում ես, իսկ ես բարկանում եմ և ես բարկանում եմ այսպես շարունակ... ես բարկանում եմ քեզնից, քո մտքերից, իսկ գիտե՞ս ինչու եմ քո մտքերից բարկանում, որովհետև քո մտքերում իմ փոխարեն ուրիշն է... ինչու ես չեմ,,, Մի գուցե ուրիշները հրաժեշտի պահին իրար երջանկություն ցանկանան, բայց ես բարկանում եմ և բարկության ժամանակ դժվար թե ուղեղումս երջանկություն երևույթը գա... Եվ մեկ-մեկ թվում է, թե խելագարվում եմ, ոչ ոչ, իհարկե չեմ խելագարվում, բայց գալիս է մի պահ որ ինձ խելագար եմ զգում, ուզում եմ բարձր, շա՜տ բարձր բղավել որ բարկացած եմ քո վրա, և ուզում եմ որ նույնն էլ դու զգաս, ես քեզ վա՞տն եմ ցանկանում, ցավոք այդպես է ստացվում, ինչ արած... Ես իմ մտքերի վրա էլ եմ բարկանում, որովհետև դրանց ամեն մի մտածմունքի ետևում կաս դու, դու, դու ,դու, դու կաս այստեղ, այնտեղ և ամենուր.. ես չեմ կարողանում ազատվել քո ծանր ներկայությունից, իհարկե ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես... Երանի թռչուն լիներ՜՜՜... ու եթե թռչուն լինեի, կթռչեի չգիտեմ որտեղ փնտրելու մի բան, որը ինձ է պատկանում այս կյանքում, ոչ, ոչ կենցաղային իրեր, ոչ տուն, ոչ մի թանձրացական բան. ես ավելի շատ հոգեհարազատ եմ համարում վերացականը, դու թանձրացական ես... ես բարկանում եմ քո գոյության վրա, քո շարժուձևի, ինչու՞. ախր մի ժամանակ այդպես չէր, ես այդ մի ժամանակի վրա էլ եմ բարկանում...   Ես բարկանում եմ, որովհետև մենակ եմ, իմ շուրջը հազարավոր մարդիկ կան, բայց ես մենակ եմ, ես չեմ հարմարվում նրանց, նրանք բարկացնում են ինձ, ես նախանձում եմ շատերին, բարի նախանձ- լավ սա կատակ էր, չար նախանձ, ուրիշները մի գուցե ունեն բարի նախանձ, բայց ես չունեմ, ես հազվադեպ եմ նախանձում և այդ նախանձը չար է, սա ինձ բարկացնում է... Երանի անհոգ լինեի, Գիտե՞ք մեր ժամանակներում ովքեր են լիարժեք անհոգ, հիմարները, հարուստները և խելագարները... ես ինձ անհոգ չեմ համարում և դա ինձ բարկացնում է.... Ինձ միայն չի բարկացնում այն, որ ինձ բարկացնում է այն ամենը, ինչ կբարկացներ շատերին...

Ինձ թվու՞մ է, թե ես իրոք խելագար եմ...

Ես բարկանում եմ... - մենախոսություն, անկապ, անհասկանալի,

10

3

1336

  • fiction ☯
    2016-07-15 19:37:47
    չէ, քեզ չի թվում, դու իրոք խելագար ես,, կատակ էր :D :D :D
    • fiction ☯
      2016-07-15 19:38:01
      բարկացա..... սա դուր եկավ՝ Գիտե՞ք մեր ժամանակներում ովքեր են լիարժեք անհոգ, հիմարները, հարուստները և խելագարները
      • ~~Մ~~
        2016-07-18 18:53:02
        (գինի)