Copy SMS

Հեղինակային

 Հեղինակային - bno, bno, bno

"Վերջաբաններ"
Վերջակետերդ` ինչպես իմերը,
Չեն եղել հաստատ ու չեն էլ լինի,
Կյանքից ստացած հինգ նվերներին
Վեցերորդը դու չես ավելացնի...
Ու բազմակետեր...
Իմ և քո միջև
Դրված-չդրված շա~տ բազմակետեր,
Որ չեն վերջանում
Ու նրանց մեջ էլ կորչում ենք անհետ
Ինչպես փողոցում մութ-անմարդամոտ
Կորչում է ձայնդ...
Ձայնդ`ինձ հասնող
Ձայնդ`միշտ բարձր
Ձայնդ`շատ հստակ.
-Բաց չթողնես ինձ...
Ուզում եմ լռել,
Երևի կյանքում առաջին անգամ
Ուզում եմ լռել,
Կամ ավելի շատ լսել եմ ուզում...ձայնդ
Ձայնդ`ինձ հասնող
Ձայնդ`խլացնող
Ձայն`անհետացող...
Ու վերջալույսից հինգ րոպե առաջ
Քո կիսատ թողած վերջաբանները
Ինքս եմ ավարտում ու վերջակետում...

Կյանքից ստացած հինգ նվերներով
Քեզ լսել,շնչել,զգալ եմ ուզում..

20

4

869

  • fiction ☯
    2016-07-18 14:25:33
    Մտահեղեղում կարդացել ու հավանել էի,,, ապրես
  • Թիթեռ
    2016-07-19 17:33:17
    (բռավո)
  • Կուլե
    2016-07-25 04:24:23
    Հիշում եմ...