Copy SMS

Առաջ....հետ....հետո...

Առաջ....հետ....հետո... - հեղինակային, հեղինակային, հեղինակային,


Քեզնից առաջ:

Ես ապրում եմ Երկրում, ես հիանում եմ պայծառ օրերով և ես սիրում եմ և՛ արևը, և՛ անձրևը: Ես սիրում եմ նայել, թե ինչպես է արևը մայր մտնում, և սիրում եմ նայել թե ինչպես է արևը ծագում: Ես հիանում եմ երկրային գեղեցկություններով: Ես սիրում եմ մտածել զանազան իրադարձությունների մասին և քննարկել դրանք մարդկանց հետ: Կյանքը իր խնդիրներով ու դժվարություններով երբեմն դուրս է գալիս իմ դեմ, և հաճախ ես չեմ դիմադրում, սակայն կյանքը այսպիսին է, պետք է ծնվենք, ապրենք, մեռնենք... Քեզնից առաջ ես ապրում եմ ապրելու համար:

 

Առաջ....հետ....հետո... - հեղինակային, հեղինակային, հեղինակային,

Քեզ հետ...

Ես քայլում էի փողոցով և հանկարծ զգացի արտասովոր տաքություն, ես հիվա՞նդ եմ, ջերմու՞մ եմ, ո՜չ, ես ինձ լավ եմ զգում, շատ լավ, ինչքան գեղեցիկ են այսօր երփներանգ ծաղիկները, իսկ երկինքը, իսկ արևը պայծառաբորբ, իսկ երկինքը լուրթ, իսկ ծառերը կանաչ, իսկ ես ուրախ և այսպիսի շատ ու շատ իսկեր ինձ ստիպում են ստեղծել առեղծվածային մի աշխարհ, որի անունը ես պետք է դնեմ հեքիաթ և պետք է քեզ հետ ապրեմ այնտեղ... Ես սիրեցի երկնագեղ մայրամուտը, արևը՜, նա մայր մտնելուց առաջ հրաժեշտ տվեց երկրային արարածներին և իր վերջին շողերը համբուրեցին տաք հողը, իսկ երբ մայր մտավ, հողը սառեց և սկսեց անհամբեր սպասել արևածագի նորաթուխ շողերի համբույրին, որոնցից նա նորից կտաքանա... Եվ արթնացավ լուսինը, ես լուսնի նման եմ, գիշերները չեմ քնում, լուսինը նայում է ինձ, ես լուսնին և այսպես շարունակ, լուսինը ցանկանում է նմանվել արևին և ուզում է ճառագայթել, իսկ աստղերը՜, աստղերը ասես փոքրիկ ժպիտներ լինեն, ես սիրում եմ այս ամենը, ես սիրում եմ այս արտակարգորեն գեղեցիկ երկնային էակներին... Քեզ հետ ես ապրեցի ռոմանտիզմը:


Առաջ....հետ....հետո... - հեղինակային, հեղինակային, հեղինակային,

Քեզնից հետո...

Ես չեմ կարծում որ պետք է գա այս զազրելի պահը... ես ատում եմ հրաժեշտները, ես սիրում եմ բարևներ, ողջույններ, բարեմաղթություններ, ես չեմ սիրում մնաս բարովներ, հաջողություններ... Ես չեմ սիրում արևի աչք ծակող լույսը, ես զգում եմ հողի կարոտը արևի տաք համբույրին և ես չեմ սիրում այդ զգացողությունը, ես չեմ սիրում  աստղերի ժպիտը, որը լի է սարկազմով, ես չեմ սիրում ծաղիկների գունագեղ բույրը, ես չեմ սիրում լուսնի առկայծը, ես չեմ սիրում իմ ու քո հրաժեշտը... Ես չեմ ուզում լինի ես, ու չեմ ուզում լինի դու, ես ուզում եմ լինի մենք, ես չեմ ուզում լինի իմ, ես չեմ ուզում լինի քո, ես ուզում եմ լինի մեր և այսպիսի շատ ու շատ ուզումներ... Ես չպետք է լինեմ այնտեղ որտեղ կամ, ես ստեղծեցի հեքիաթ, որը չպետք է ստեղծեի, ես տեսա երկրային և երկնային բոլոր գեղեցկությունները, իսկ հիմա ես կույր եմ, ես տեսնում եմ միայն մի արև, որը լուսավորում է երկիրը, մի լուսին որը գիշերվա լուսատուն է, իսկ ծառերը նրա համար են, որ թթվածնի պակասից չմեռնենք... Ես լացում եմ, լացում եմ ամեն օր, ամեն գիշեր, ես լացում եմ անպատճառ, և իմ անպատճառ լացելն էլ դառնում է լացելուս պատճառը....  Քեզնից հետո ես զգացի ռեալիզմի ցավոտ հարվածը:


Առաջ....հետ....հետո... - հեղինակային, հեղինակային, հեղինակային,

13

4

1595

  • ես ատում եմ հրաժեշտները, ես սիրում եմ բարևներ, ողջույններ, բարեմաղթություններ, ես չեմ սիրում մնաս բարովներ, հաջողություններ... ես էլ
    • ~~Մ~~
      2016-07-19 12:52:26
      (լավ)
  • Sona
    2016-08-02 21:07:24
    Ես չեմ ուզում լինի ես, ու չեմ ուզում լինի դու, ես ուզում եմ լինի մենք, ես չեմ ուզում լինի իմ, ես չեմ ուզում լինի քո, ես ուզում եմ լինի մեր և այսպիսի շատ ու շատ ուզումներ... :(
    • ~~Մ~~
      2016-08-13 14:55:12
      (կիթառ) բա