Դանակը ոսկորին է հասել....
Այ քեզ բան ,բա սա կոչվու՞մ է ժողովրդավարություն,իսկական բռնատիրություն է,բռնապետություն: ՈՒ՞մ ի՞նչ են ուզում ապացուցել...սարգսյան կոչվածը ի՞նչ է ուզում այս ազգից,ժողովրդի արդար քրտինքով վաստակածը հեշտ ու հանգիստ տանում են ու իրենց որովայնն են ուռճացնում,իշխանությու՞ն է ուզում,միապետ դառնալ է ուզում,գլխներիս նոր Հիտլեր ու Ստալին է կանգնել,նոր Քադաֆի է իր ահաբեկչական խմբավորման հետ:Ահաբեկիչները դուք եք, ոչ թե կռվի բովով անցած ազատամարտիկները ,ովքեր այլևս տանել չեն կարող ձեր ազգակործան քաղաքականությունը,համբերելու այլևս բան չկա,դանակը դեմ է առել ոսկորին:Հայաստանը բաժանել եք մի քանի հոգու մեջ ու վայելում եք ձեր կյանքը ժողովրդի հաշվին, համբերել են՝ դրա համար էլ այսօր Հայաստանում մարդ չկա ,բոլորը թողնում են իրենց երկիրը,կարոտով հեռանում են ձե՛ր պատճառով պարոնայք «կառավարիչներ»:Հարգանքի նշույլ չեք թողել,ներելու ու համբերելու համար,որովհետև ձեզանից գեթ մի օր բարի,ազնիվ,մարդասիրական արարք ու քայլ չենք տեսել:Իրավունք չունեք մեղադրել որևէ մեկին,ինքներդ եքմեղավոր և սա ձեր արածի արդյունքն է:Հնարավոր է արդյո՞ք բաժակն ամբողջությամբ ջրով լցնելուց հետո նորից լցնել,իհարկե ոչ,որովհետև այլևս տեղ չունի:Մենք ՝Հայերս մեր ծննդյան առաջին իսկ օրվանից շրջապատված ենք եղել զազրելի թշնամիներով,որոնք փորձել են ջնջել մեզ,աղավաղել Հայ անունը,կրել ենք բազում զրկանքներ ,տանջվել ենք,տվել ենք մեր մարմինը,բայց մարտնչող ոգին երբեք անձնատուր չի եղել,երբեք իր արմատները չիուրացել,մենք վերածնվել ենք 1915թ. ողբերգությունից և հազիվ-հազ մի բուռ հողի վրա վերջապես անկախացանք,ունենալուվ մեր աչքի առաջ վաղվա պայծառ,ազատ ու անկախ ապագան,բայց արի ու տես որ այս անգամ քո իսկ «հարազատն »է փորձում քեզանից խլել քո ազատությունը: Արյունահեղությամբ նստեցիք իշխանության գլխին,հիմա նույն կերպ ուզում եք պահել այն,ում է պետք ձեր իշխանությունը,երբ որ քո ժողովուրդը անիծում ու պարսավում է քեզ:խելքի եկեք, այս երկիրը հասարակ ժողովրդինն է,մերն է,մենք եք այն պահում:Ահաբեկիչներ պիտակը ձեզ համար է ասված:Հայ ժողովուրդը վաղ թե ուշ ձեզ կուլ է տալու,ու դուք կանգնելու եք ձեր խղճի առջև, եթե կա իհարկե,պատասխան եք տալու Հայ ազգին ձեր արածի և չարածի համար...
Forever...∞
2016-07-20 17:00:25Либерал
2016-07-21 18:42:24Forever...∞
2016-07-21 21:20:57Либерал
2016-07-22 12:54:20Forever...∞
2016-07-22 14:41:04Либерал
2016-07-22 14:45:37Կուլե
2016-07-25 04:23:21Либерал
2016-07-26 14:22:39