Copy SMS

Եվ ես չասեցի ոչ ոքի ոչինչ...

Եվ ես չասեցի ոչ ոքի ոչինչ... - Եվ ես, չասեցի ,ոչ ոքի ոչին,հեղինակային


Եվ ես չասեցի ոչ ոքի ոչինչ,
Քո ժպիտը՝ քեզ,իմ լացն ինձ մնաց,
Այդքան բանի մեջ լացը ինձ հասավ,
Իսկ ժպիտը՝ քեզ:
Բայց դա էլ կանցնի,երևի,ոչինչ,
Ես լայն կժպտամ,թողած հետևում
Ամեն ցավ ու վիշտ,ամեն տառապանք,
Դու լաց կլինես ասածդ խոսքի,
Եվ գործած բազում քայլերի համար:
Ես կմոռանամ ամեն, ամեն ինչ
Հուշերը,ցավը,անցյալը և ինձ
Եվ լայն կժպտամ աշխարհին ու քեզ,
Եվ չեմ էլ հիշի, ո՞վ ես դու եղել,
Ո՞վ ես դու եղել իմ անցած կյանքում,
Եվ չեմ էլ հիշի, որ քեզ սիրել եմ,
Ապրել եմ քեզնով,քեզնով արբել եմ,
Անունդ անգամ չեմ մտաբերի:
Ահա այս պահից խոստանում ես
Հավետ մոռանալ,չհիշել էլ քեզ,
Ինչ էլ որ լինի,ուր էլ որ լինեմ:
Ինչպես ես դարձա քեզ համար օտար,
Այնպես էլ և դու օտար ինձ համար:
ՈՒ թե հանդիպենք երես առ երես
Թող,որ ես քեզ չճանաչեմ,և որ դու ինձ,
Եվ, որ երբեք չհիշես դու,թե երբևէ սիրել ես ինձ,
Եվ ես երբեք թող չհիշեմ,թե երբևէ սիրել եմ քեզ:
Եկ այսքանով վերջ տանք սրան,
Որ ժամանակին սեր ենք անվանել,
Ջնջենք ամեն ինչ,թող հետք չմնա,
Թող բիծ չմնա երբեք մեր սրտում
Եվ հուշի ոչ մի պատառիկ անգամ,
Այրենք ետդարձի կամուրջներն ամեն,
Մոռանանք իրար և ինքներս մեզ
Եվ ինքնամոռաց տրվենք երազին,
Որտեղ չի լինի բաժանում ու ցավ:
Եվ ես այրում եմ ինձ քեզ հիշեցնող
Ամեն պատառիկ՝ կրակների մեջ,
Եվ ես թաղում եմ ինձ քեզ հետ կապող
Ամեն զգացմունք՝ ապարների տակ:
Վերջացավ արդեն իմ կյանքի ֆիլմը
Քո իսկ կատարմամբ ,մի փոքրիկ դերով,
Իսկ հիմա թողեք մի քիչ էլ ապրեմ
Կուլիսներից դուրս,բեմերից հեռու`
Իրական կյանքում,իրական կյանքով...
Եվ ես չեմ ասի ոչ ոքի ոչինչ,
Թող քո ժպիտը՝ քեզ,իմ լացն ինձ մնա...

10

10

1629

  • ~~Մ~~
    2016-07-23 21:32:57
    շաատ լավնաա, (ծաղիկ)
  • ZEPI
    2016-07-24 00:56:31
    ընտիրա (ծաղիկ)
  • ......
    2016-07-30 13:22:23
    (լավ) (լավ)
  • anio
    2016-08-16 17:23:44
    (բռավո) (բռավո)
  • Ժպիտիկ)))
    2016-08-16 18:35:28
    (լավ) (լավ) հիանալիիի