Copy SMS

21-րդ դարի ընկերներն ու բարեկամները...

21-րդ դարի   ընկերներն ու բարեկամները... - Երբ, օձն է ,Բարեկամդ,21-րդ դար


Հարկ եղած դեպքում՝
Նա լաց է լինում,
Հարկ եղած դեպքում՝
Սուտ-սուտ ծիծաղում:
Դեմքիդ ժպտում է,
Քեզ գովաբանում,
Իսկ այ թիկունքից՝
Դանակահարում:
Երբ կարիք չունես
Դու ոչ մի բանի, 
Խմբվում են շուրջդ
Բարեկամներդ բարի,
Իսկ երբ ունես
Օգնության կարիք,
Այստեղ նրանք արդեն՝ 
Չունեն անելիք:
Իսկ ովքե՞ր են
Նա-ն կամ Նրանք...
Եթե հանեք շղարշապատ
Ակնոցները Ձեր,
Ապա կտեսնեք, 
Որ Ձեր իսկ կողքին,
Սիրված Ձեր կողմից
Ապրում են նրանք՝
Այդ դիմակավոր արարածները,
Սուտ ընկերներն ու բարեկամները:
Բայց հոգ չէ գիտե՞ք
Չէ որ իրականի կողքին
Միշտ էլ կեղծը կա,
Ափսոս,որ հիմա
Կեղծն իրականից
Լավ չենք տարբերում:
Բայց ինչպես կասեր
Մեծն Սևակը՝
Ինչ որ մի ոչինչ,
Թող ապրի ՝ոչինչ:
Ավա՜ղ դառը,
Բայց փաստ է՝
Երբ օձն է
Բարեկամդ:

10

4

1246

  • 2016-07-28 10:33:58
    հանգեր կաիր որ իրար չէր բռնում,բայց լավն էր,, կյանքնա եդպիսին,,քեզ հարազատ մենակ դու ես,,
    • Либерал
      2016-07-28 11:26:56
      Իմ գրածներում,գրեթե հանգավորում չկա,ես գրում եմ այն՝ ինչը այդ պահին տեսնում ու զգում եմ,բառեր չեմ որոնում,որ հանգավորումը բռնի ,այլ գրում եմ այն ինչ կա,կարևորում եմ իմաստը,ոչ թե հանգը...Շնորհակալ եմ... Հա իսկապես քեզ շրջապատողները շատ են,բայց դու չգիտես նրանցից ով է անկեղծ,ով՝ կեղծավոր...
      • 2016-07-29 23:00:47
        de es vorpes banastexcutyun ei kardum,,u edpes er toxery dasavorvac,,,dra hamar hangeri pahy aseci,,,hamenayn deps apres
  • ZEPI
    2016-07-28 20:44:50
    21ԴԱՐՆԵ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵ