Copy SMS

Մտքեր Գոհար Գրիգորյանից

1.Ուշադրություն մի դարձրեք այն մարդու թերագնահատանքին, ով ծանոթ չէ ձեր ուժերի հետ ամբողջությամբ :

2.Կործանվողը այն մարդն է, ով զուրկ է առաջխաղացման ձգտումից:

3.Երբեմն մարդիկ ներկայանում են որպես թագավոր, իսկ հետո ապացուցում են իրենց ծառայի կարգավիճակը:

4.Կարոտը միակ թմրանյութն է, որը մեզ տալիս են անկախ մեր կամքից:

5.Զարմանալի է, թե մարդն այսքան տարբեր լինելով ինչ մեծ ուժով է ձգտում միատարության:

6.Պետք է հասկանալ վատի գոյությունը, գնահատելու համար լավի առկայությունը..

7.Երբեմն մարդկանց անորակ ձայները ծածկում են լռության բարձրաճաշակ երաժշտությունը...

8.Սերը միակ դեղամիջոցն է, որն ի վիճակի է բուժել հոգին...

9. Ունենալ իդեալ և հասնել դրան նշանակում է կորցնել սեփական գույները կրկնօրինակելով ուրիշին:


10.Գիտելիքներ կարող են հավաքել բոլորը լինել խելացի՝ քչերին է տրված:

11. Կյանքը հետաքրքիր է եթե դրան նայում ես սեփական աչքերով:

12.Արտաքին գեղեցկությունը ժամանակավոր է, ուստի պետք է ունենալ ավելի մնայուն արժեքներ:

13. Երբեք ինչ-որ մեկի մոտ մի ասեք 《չեմ կարող》, մի օր նրանք կհարվածեն ձեզ, ձեր իսկ նվիրած զենքով:

Մտքեր Գոհար Գրիգորյանից  - մտքեր,Գոհար, Գրիգորյանից

7

0

1437