Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Օգս 30
Կատակում են գյումրեցիները
Սիրելի ընկերներ ֆեյսբուքում մեծ ճանաչում ու հարգանք վայելող Կատակում են գյումրեցիները խմբի ադմինների համատեղ ջանքով արդեն ստեղծվել է նույնանուն հավելված սմարթվոնների և պլանշետների համար... 1200 անեկդոտ սպասում են ձեզ այնտեղ, կարող եք բեռնել ու լիաթոք ուրախանալ... բոլոր անեկդոտները ընտրված են ֆեյսբուքյան Կատակում են գյումրեցիները խմբից... Հղումը՝ մեկնաբանություններում
Օգս 30
ԿԱՐՈՏ ՀԱՅՐԵՆՅԱՑ
Հեյ, դու, անցորդ,
Կանգ առ մի պահ,
Լսիր խոսքս, նոր գնա,
Գուցե հոգում քո, կամ մտքում
Իմ պատմածից հուշ մնա...
Այս աշխարհում կա մի երկիր,
Կա մի փոքրիկ դրախտավայր,
Այն ինձ ծնող հողն է պարարտ,
Հունն է կյանքի իմ վարար...
Դարերն եկել անց են կացել,
Չի խոնարհվել նա երբեք,
Թեկուզ անցած ճանապարհից
Հուշ մնացին լոկ վերքեր...
Բազում սպիներ, որոնք ասես
Բախտը դաջել է այնպես,
Որ նոր ծնվող սերունդն անգամ
Ցավը զգում է այդ կարծես...
Օգս 29
Կարոտած սիրտ
Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում
Հիշողություն՝ ուրիշ ոչի՜նչ
Կյանք, մնացյալ անմահություն
Ուրիշ ոչի՜նչ:
Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում,
Օրեր անցա՜ծ ու գնացա՜ծ
Կարոտ՝ կարոտած սիրտ,
Որ չի ուզում նա կարոտել,
Կարոտն է նա ուզում խեղդել:
Կարոտած սիրտ,որ հոգնել՝ ննջե՛լ է ուզում,
Կարոտած սիրտ ,որ սիրել՝ սիրվե՛լ է ուզում,
Կարոտած սի՛րտ, որ ծովում արցունքի՝ փրկվե՜լ է ուզում:
Չկա-չկա փրկություն,
Չկան ջե՜րմ-ջե՜րմ ձեռքեր
Կա մի կարոտած սիրտ՝
Որ խեղդվե՜լ է ուզում:
Հիշողություն՝ ուրիշ ոչի՜նչ
Կյանք, մնացյալ անմահություն
Ուրիշ ոչի՜նչ:
Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում,
Օրեր անցա՜ծ ու գնացա՜ծ
Կարոտ՝ կարոտած սիրտ,
Որ չի ուզում նա կարոտել,
Կարոտն է նա ուզում խեղդել:
Կարոտած սիրտ,որ հոգնել՝ ննջե՛լ է ուզում,
Կարոտած սիրտ ,որ սիրել՝ սիրվե՛լ է ուզում,
Կարոտած սի՛րտ, որ ծովում արցունքի՝ փրկվե՜լ է ուզում:
Չկա-չկա փրկություն,
Չկան ջե՜րմ-ջե՜րմ ձեռքեր
Կա մի կարոտած սիրտ՝
Որ խեղդվե՜լ է ուզում: