Copy SMS

Բոռ (մեջբերումներ գրքից)

Գիրք, որ խորհուրդ կտամ բոլորին՝ և զբաղվածներին, և պարապներին, և հեղափոխականներին, և կիբեռ-ակտիվիստներին: Առաջարկում եմ ձեզ խաբել գրքային մի քանի մեջբերումներով, մինչ կկարդաք անգլիացի կին գրող Վոյնիչի այս հանճարեղ հեղափոխական ալիքը: 

Այսպես, ուրեմն գնացինք...

Բոռ (մեջբերումներ գրքից) - բոռ, էթել, լիլիան, վոյնիչ


Եթե լավ վերաբերվես երիտասարդներին, հարգես նրանց, ապա հազվադեպ կպատահի, որ նրանք վշտացնեն մեծերին: Չէ՞ որ հնազանդ ձին էլ քացի կտա, եթե շարունակ սանձը ձգես:

***

Համբերություն ունեցիր, զավակս: Մեր արարքների մեջ մենք չպետք է ղեկավարվենք նրանով՝ սիրում են մեզ, թե ատում:

***

Մարդը իր երջանկության օրերին շատ չի մեղանչի:

***

Ամենամահացու զենգը, որ ես գիտեմ, դա ծիծաղն է:

***

Փոքրոգություն... և անազնվություն է խելապակաս մարդու վրա ծիծաղելը: Դա նույնն է, թե ծիծաղես հաշմանդամի վրա:

***

Ճանապարհին ընկած քարը գուցեև ամենալավ մտադրությունն ունի, բայց, միևնույն է, պետք է հեռացնել ճամփից...

***

Առանց կռվի կյանքը անտանելի կլինի: Օգտակար վեճը երկրի աղն է: Դա նույնիսկ ավելի լավ է, քան կրկեսային ներկայացումը:

***

Ես վախենում եմ խավարից: Երբեմն պարզապես չեմ կարողանում գիշերը մենակ մնալ; Հարկավոր է, որ մի կենդանի շունչ լինի կողքիս: Խավար, դժոխային խավար է չորս կողմը... Ոչ, ո՛չ: Ես դժոխքից չեմ վախենում: Դժոխքը մանկան խաղալիք է: Ինձ սարսափեցնում է ներքին խավարը... այնտեղ ոչ լաց կա, ոչ ատամների կրճտոց, միայն լռություն է, մեռելային լռություն:

***

Մենք իրավունք չունենք մեռնելու հենց այն պատճառով, որ դա, թվում է, ամենալավագույն ելքն է:

***

Կործանվելու ամենահավաստի միջոցը այն է, երբ ինքդ նախապես համոզված ես, որ կկործանվես;

***

- Ի՜նչ գունատ եք: Դա նրանից է, որ տեսնում եք միայն կյանքի տխուր կողմը և շոկոլադ չեք սիրում:

- Դե գոնե մի 5 րոպե լուրջ եղեք, խնդրում եմ: Չէ՞ որ բանը վերաբերում է կյանքին ու մահին:

- Նույնիսկ 2 րոպեով էլ չեմ լրջանա, բարեկամս: Ոչ կյանքը, ոչ էլ մահը չարժեն դրան:

***

Ո՞վ կարող է բռնությամբ սեր պահանջել:

***

Նա, ով ելել է իր շահերը պաշտպանելու ամենևին էլ համբերելու կարիք չունի:




 

Շնորհակալություն ուշադրության համար

14

10

2133

  • .Winchester
    2016-08-01 19:55:18
    hrashali girq :) *** Ամենամահացու զենգը, որ ես գիտեմ, դա ծիծաղն է
    • fiction ☯
      2016-08-02 12:21:15
      (օգո) (ծաղիկ)
  • Բարսելոնա)
    2016-08-01 21:57:54
    Շուտովպիտի կարդամ,ապրեես
    • fiction ☯
      2016-08-02 12:21:36
      անպայման կարդա (ծաղիկ)
  • Lacrymosa
    2016-08-01 22:54:26
    շատ եմ սիրում այս գիրքը ու բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ
  • ...
    2016-08-02 00:28:34
    շատ լավ գիրք է, երկու անգամ կարդացել եմ, բայց դպրոցականների խորհուրդ կտամ... մեր ժամանակաշրջանում մեր շուրջն այնքան բան է կատարվում, որ գիրքը ոչնչով չի զարմացնում...
    • fiction ☯
      2016-08-02 12:32:40
      Բոռի կերպարն ու իր գաղափարները տեսականորեն հեշտ մարսվող են, սիրուն, հավես, պաթետիկ, բայց ի վերջո համաձայնենք, որ հեշտ չի Բոռ լինելը: Արժեր, որ մերօրյա ՙՙհեղափոխականները՚՚ շուտ-շուտ հիշեին Բոռին, այդժամ գուցե իրոք հեղափոխական դառնային:
      • ...
        2016-08-06 20:42:38
        Բոռը չարացած չէր իշխանությունների հանդեպ, ինքը չարացած էր մարդկանց հանդեպ ու անդեմ դարձավ էն գեյմ օֆ տռոնսի մարդու պես,... կյանքը շատեր ճնշել իրան, բայց ինքը որոշեց նվիրել իրեն հեղափոխականությանը....
      • fiction ☯
        2016-08-09 14:04:26
        Կարծում եմ՝ ինքն անգամ մարդկանց դեմ չարացած չէր. եթե չարացած լիներ, կդադարեր սիրել, բայց ինքը սիրում էր: Սիրում էր հորը, Ջիմին ու մյուսներին, ու խայտառակ լավատես էր: Գեյմ օֆ Թռոնսը չեմ նայում, չգիտեմ ինչհամեմատություն էր, բայց ինքը անդեմ չդարձավ, ընդհակառակը, իր նամակը նշանաբան դարձավ իր ընկերների ու հեղափոխության համար: Բոռը նաև կերպար էր, որը մրցման մեջ էր մտել Քրիստոսի հետ, վերջում ինքը հաղթեց, չնայած գրքի առանցքայինը աթեիզմը չէ: