Copy SMS

Հեռավորության հետևից

Հեռավորության հետևից  - հեռավորություն, ինքնավստահություն, մտքեր


Բարև Քոփի....

Հեռավորությունը կանչում է,տանում, վախեցնում,  խորտակում ու բարձրացնում, միացնում ու հեռացնում, բռնում ու բաց թողնում, սովորեցնում է կարոտել, գնահատել ու սպասել:

Մենք՝մարդիկս իրար մոտ գտնվելով հեռու ենք,իրար դիմաց կանգնած, իրար ժպտալով ու խոսելով՝ մտքերով թափառում ենք,հաճախ չլսելով զրուցակցին:

Մենք ունենք մտերիմներ, ընկերներ, հարազատներ, խոսում ենք,կիսվում, թվում է  նվիրվել ենք, բայց մենք մեր մեջ ուրիշ ենք, ուրիշ աշխարհ, ուրիշ երազանքներ, ուրիշ նպատակներ, որոնք չեն բարձրաձայնվում,կգողանան, չեն հասկանա, կտանեն, կկորցնեն:

Հեռավորության հետևից  - հեռավորություն, ինքնավստահություն, մտքեր

Միշտ զարմացել եմ, ու չեմ հավատացել, որ կան մարդիկ, ովքեր ունեն թերարժեքության զգացում:

Մենք՝յուրաքանչյուրս յուրահատուկ ենք, յուրահատուկ գեղեցիկ, յուրահատուկ խելացի, յուրահատուկ բնավորությամբ ու կերպարով: ԻԴԵԱԼԱԿԱՆ ենք, ԱՄԵՆԱ-ն ենք: 

Դու իդեալական ես, դու եզակի ես, մի հեռացիր քեզնից....

Հեռավորության հետևից  - հեռավորություն, ինքնավստահություն, մտքեր Կախվենք հեռավորության փեշերից և թող մեզ տանի՜՜՜

Հեռավորության հետևից  - հեռավորություն, ինքնավստահություն, մտքեր Իսկ վերջում ՝

«Ընդունակներին նախանձում են, տաղանդավորներին խանգարում, իսկ հանճարներից վրեժ են լուծում»:
Ն.Պագանինի

«Դու թշնամիներ ունե՞ս: Շատ լավ է: Դա նշանակում է, որ կյանքումդ գոնե մեկ անգամ ինչ-որ բանի համար պայքարել ես»:
Չերչիլ

«Մաղթեք ոչ թե հարստություն և առողջություն, այլ հաջողություն, որովհետև Տիտանիկ նավում բոլորը հարուստ և առողջ էին, բայց միայն եզակիները՝ հաջողակ»:
Չերչիլ

«Մի վախեցիր թշնամիներից, վատագույն դեպքում նրանք կարող են քեզ սպանել: Մի վախեցիր բարեկամներից, վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել:Վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց միայն նրանց լռելյայն համաձայնությամբ է ,որ երկրագնդի վրա գոյություն ունեն դավաճանություններն ու սպանությունը»:
Բ. Յասենսկի

..
7

0

741