Copy SMS

Ինչ լավ է չէ՞...

 Ինչ լավ է չէ՞... - հեղինակային,հեղինակային,Երբ մռայլ, գիշերին Լռում է ,աշխարհը,



Ինչ լավ է չէ՞,
Երբ մռայլ գիշերին
Լռում է աշխարհը,
Չեն խոսում մարդիկ
Չի դզզում ճանճը,
ԵՎ չի չնկչնկում 
Մեծ ժամացույցի 
ժամասլաքը:

Ինչ լավ է չէ՞,
Երբ որ խոսում ես
Հասկանում ես նաև,
Որ քեզ լսող կա,
ՈՒ հասկացող կա:
ԵՎ քո ասածը 
Տառերի անկապ 
Շարան չէ միայն,
Այլ հասկանալի
Խոսք ու խրատ է:

Ինչ լավ է չէ՞,
Երբ որ լսածդ
Թեկուզև ճիշտ է,
Չես նստում սուրճի
Սեղանի առջև
ՈՒ չես բամբասում:
Հարևանի հետ,
Կամ բարեկամի 
Չես չարախոսում:

Ինչ լավ է չէ՞, 
Երբ ծարավածին՝
Մի բաժակ ջրով,
Սոված-անոթուն՝
Մի պատառ հացով,
ԵՎ ընկած մարդուն՝
Ձեռքդ մեկնելով
Կարող ես օգնել:

Ինչ լավ է չէ՞,
Երբ որ աշխարհին
ՈՒմարդկությանը
Տիրում է սերը՝
Ամենազորը զգացմունքներից,
Որ կա աշխարհում:
Երբ որ աշխարհը
ՈՒ մարդկությունը
Գոհ են այս կյանքից,
Երբ որ աշխարհում
Չկա մեծ,փոքր,
Աղքատ ու հարուստ,
Վերև ու ներքև,
Կամ էլ ես ու դու,
Այլ՝կա մի մեծ ՄԵՆՔ
Բռունցք՝բռունցքի,
ՈՒս-ուսի տված,
Հավաք,կազմակերպ՝
Դիմակայելու 
Ամեն չարիքի,
Ամեն փորձության:

Երբ որ աշխարհում
Տիրում է բարին,
Ճերմակ աղավնին
Մեր խաղաղության
Ամեն ինչ լավ է,
Նույնիսկ գիշերում 
Ոռնացող գայլը,
Փոքրիկ ճպուռը՝
Զազրելի ձայնով,
ԵՎ ժամացույցը՝
Իր հազարդարյա
Խուլ չնկչնկոցով:

Ինչ լավ է չէ՞,
Երբ որ աշխարհում
Ամեն ինչ լավ է:
Երբ որ աշխարհում
Ամեն ոք լավ է,
Անգամ թշնամին՝
Առողջ,անվնաս:



 Ինչ լավ է չէ՞... - հեղինակային,հեղինակային,Երբ մռայլ, գիշերին Լռում է ,աշխարհը,

10

0

1212