Copy SMS

բեռդ դիր ուսիս

բեռդ դիր ուսիս - ադաս, ասդա, ֆդգֆ


Մարդ ես ու խղճի խայթ ունես, չխոստովանված սեր ունես ու կարոտ ունես:
Ռոբոտ չես, բայց քեզ ռոբոտի նման ես պահում, զգացմունք ունես, որ չես արտահայտում ու թուլություն ունես, որ մոռացել ես:
Հարազատ մարդ ունես, ում հետ չես կարողանում երկու բառ կապել ու ասել, որ սիրտդ ցավում է, որ լացդ գալիս է, որ կոկորդտ չորացել է ու դու մեղավոր չես, այս սառույցի համար, այս անտարբերության ու խղճահարության համար: Լեզուդ չի պտտվում ասես, որ հոգիտ իր սպիտակած մազերի հետ գունաթափ է լինում ու սիրտդ իր դողացող ձեռքերի հետ դողում է: 
Ընկերս, քո ցավն ու հոգսը ինձ տուր, եթե դրանք իմ բեռից ծանր են ու արի գնանք դաշտերում գնդակ խաղալու ու ծաղիկների հոտը շնչելու, արի գնաք անձրևի տակ կորած հորթերին փնտրելու: Արի ամեն մեկս մի սիրուն աղջկա սիրահարվենք ու տառապենք ու գիշերները չքենք ու իրար պատմենք մեր անպատասխան սիրո մասին:
ինչու՞ առաջվա նման հետս անկեղծ չես: Հոգսից է, օդից է, ծխելուց է: 
Նույնն ես, բայց ուրիշ ես: Կուչ ես եկել, մեջքդ ուղղիր ու պինդ մնա, թող առաջվա նման հույսս քո վրա դնեմ ու դու էլ քո հույսը ինձ վրա դիր: Մի խեղճացիր, թող առաջվա նման մտածեմ, որ ամենակարող ես ու ամեն բան կարող ենք անել միասին:
Բեռդ դիր ուսիս, եթե այն իմից ծանր է ու փոխարենը իմը վերցրու, որովհետև միևնույնն է՝ պիտի տանենք, բայց մի խեղճացիր ու մեջքդ թող ուղիղ մնա:

12

2

934

  • Արեն
    2016-08-08 00:17:08
    https://www.facebook.com/voskanyanaren
  • 88
    2016-08-08 13:18:05
    Դու մեղավոր չես անտարբերությանդ համար: