Copy SMS

Դարահիվանդ

Դարահիվանդ - դարահիվանդ, թեյ, ջրեղեն


Թեյը տաք է, չի ստացվում խմել: Միգուցե սառեցնե՞մ: Ասում ու անում եմ, ինչու՞ պիտի չանեմ, աշխարհի դարդերը իմը չեն ու չեն էլ լինի, բայց թեյը հո իմն է: Այս հարցը գոնե կարող եմ լուծել:

Թեյն արդեն սառն է, բայց, միևնույն է, խմել չի ստացվում: Ուզում եմ ջրի նման գլուխս քաշել ու գնալ, բայց չի լինում: Թեյը ջուր չի դառնա:

Ու ինձ թվում է` կան մարդիկ, որոնց երակներով արյան փոխարեն թեյ է հոսում՝ տաք կամ սառը՝ կարևոր չէ: Իրենք թեյ են, հա, թեյ-մարդիկ, որովհետև իրենց դժվար ես մարսում, որովհետև իրենք ջուր չեն ու չեն էլ լինի:

Ծարա՞վ ես, խմիր ջուր, ավելի ճիշտ՝ քաշիր գլուխդ ու գնա, չես էլ հիշի, թե ինչ բաժակի մեջ էր: Ծարավդ կհագենա ու դու կբավարարվես: Ջուրն հեշտությամբ է տրվում, անհրաժեշտ է, օգտակար, բայց մեկ է՝ հեշտությամբ է տրվում:

Ծարավ չես, ոչ էլ սոված, քունդ չի տանում և ասենք՝ այս գրողի տարած աշխարհում քեզ ոչինչ էլ հարկավոր չէ, ուրեմն դարահիվանդ ես, բարեկա՛մ: Ուրեմն կորցրել ես ինչ-որ բան կամ անգամ չես էլ գտել, ուրեմն մեկն ես մերոնցից, մերոնքական ես, թեյ չես: Հա, թեյ չես, թեյի կարիք ունես:

Ես նստել ու նայում եմ դատարկ բաժակիս: Էլ թեյ չկա: Տան բոլոր խոտերով թեյ եմ սարքել ու խմել եմ, մի քիչ դժվարությամբ,  բայց թեյի բացակայությունը փաստում է, որ խմել եմ: Խմե՜լ եմ… Խմել եմ ու չեմ մարսել, որովհետև թեյ-մարդիկ դեռ երակներիս մեջ են: Իսկ երակներից ուղեղն է սնուցվում, չմարսված թեյը թթվում է ուղեղիս մեջ ու անօգուտ ստիպում թեյ փնտրել ամենուր՝ դարակներում, բարձերի տակ… լուսանկարներում, սոցցանցերում, հեռախոսագրքում ու… ու կորցնել: Չգտած կորցնել:

Այդ պահերին որտեղից որտեղ անպայման կհայտնվեն ջրեղեններ՝ գազավորված, գունավոր, բայց անհոտ: Կժպտան, կհամոզեն քեզ ու իրենք իրենց, թե «թեյ ենք ու ձերոնքական ենք»: Դու կժպտաս ու ժպիտով գրողի ծոցը կուղարկես՝ հնարավորություն չտալով և միաժամանակ կարողություն տալով ջրեղեններին թեյ դառնալ:

Դու չես ուզում նորը կառուցել, որովհետև քեզ մերոնքականներ են պետք, քեզ փորձված թեյեր են պետք, քո մտքով անգամ չի անցնում՝ թեյը նույն ջուրն է ախր՝ մի քիչ աշխատած: Կարողություն տուր այդ ջրեղեններին՝ հնարավորություն չտալով, հասկացրո՛ւ, որ իրենք պիտի թեյ դառնան ու ծանրորեն նստեն գլխիդ ու երակներիդ մեջ… ու իրենք գնան.

Մեր երակներում ու գլխում թեյ-մարդիկ կան, մենք իրենց ճաշակել ենք միայն մի անգամ ու չենք մարսում, որովհետև… Որովհետև:

Որովհետև չենք ուզում մարսել, որովհետև թեյ-մարդիկ ապրեցնում են մեզ: Որովհետև ստիպում են սիրել ջրեղեններին, որոնք պիտի թեյ դառնան ու թթվեն մեր գլխում, որովհետև ստիպում են սիրել ինքներս մեզ, որ ժամանակին ջրեղեն ենք եղել, որովհետև ստիպում են սիրել ինքներս մեզ, որովհետև մեր մեջ թեյ-մարդիկ կան, որոնք ապրեցնում են մեզ: Իսկ ինչպե՞ս են ապրեցնում: Շատ պարզ.

Մենք սիրում ենք նրանց, ովքեր ստիպում են սիրել… ինքներս մեզ:

…Էսօր ծանոթ ջրեղեններից մեկը աչքիս առաջ թեյ դարձավ: Իրեն էլ էին ծուռ աչքով նայել, իրեն էլ էին ցավեցրել: Դրա համար աշխատեց ու թեյ դարձավ: Հետո ժպտաց ու երակներիս մեջ ներխուժեց: Մի անգամ էլ ժպտաց ու հիշեցրեց ջրեղեն անցյալս, ուզեցի գոռամ, ասեմ, որ հասկացել եմ, ուզում եմ գոնե ինքը մնա… Ո՛չ երակներիս ու գլխիս մեջ, մնա կյանքում, հողեղեն լինի:

Երրորդ ու վերջին անգամ, և այս անգամ չարախնդորեն ժպտաց ու ինքն էլ իր հերթին հիշեցրեց, որ ինքը թեյ ա:

Իսկ թեյերը չեն ներում մեզ, ինչպես մենք չենք ներում ջրեղեններին: Մենք՝ դարահիվանդներս:

11

16

1403

  • Նարե
    2016-08-09 15:12:47
    Էլ չեմ թողնի ՝ թեյը սառեցնես ու նոր խմես. այդպես դու մի օր մարդ-թեյերին էլ կսառեցնես ու մարդ - ջուր կսարքես, որ ընդամենը հեշտ գլուխդ քաշես , բայց դե լավ էլ գիտես, որ թեյը ջուր չի դառնա , իմացիր նաև, որ թեյերը, հետևաբան՝ նաև թեյ- մարդիկ ավելի համեղ են ու թարմություն բերող : ՙՙՄենք սիրում ենք նրանց, ովքեր ստիպում են սիրել… ինքներս մեզ:՚՚- խելո՜քս :*
    • fiction ☯
      2016-08-09 15:29:18
      այդ թեյ-մարդիկ մոտիվացիա ու մուսսա կարող են լինել, բայց մարդկային տեսակետից դեպրեսիաաստեղծ են ու վտանգավոր,,, դու էլ
  • Նարե
    2016-08-09 23:05:30
    ես էլ խելոք, չէ ՞ ;)
    • fiction ☯
      2016-08-10 20:11:40
      հա բա ոնց (փարթի)
  • 2016-08-11 00:32:03
    Pashtum em tey@.. Jric geradaseli a,,, lavn er grarumd shat
  • Նիկեա
    2016-08-15 19:27:20
    Մել ես կարդացել էի, հավանել էի :P
    • fiction ☯
      2016-08-15 21:58:45
      չբռնես՝ լեզուն կտրես :D ապրես
      • Նիկեա
        2016-08-16 15:15:52
        (:| ha bayc es aenayn ankexcutyamb em asum :D :D hi hi
      • fiction ☯
        2016-08-23 20:04:40
        հա ու քո սմայլիկն էլ ամենայն անկեղծությամբ ա լեզուն իրեք մետր հանել
  • Ժպիտիկ)))
    2016-08-15 22:33:44
    Շատ հավանեցի, շատ լավն էր))))
    • fiction ☯
      2016-08-16 11:38:32
      Շնորհակալ եմ
  • Վեն
    2016-08-18 02:04:48
    Ինչ Խոսք :
    • fiction ☯
      2016-08-23 20:05:07
      շնորհակալ եմ
  • ANAHIT
    2016-08-20 22:15:22
    SHAT SHAT LAVNER IROQ HAVANECIII (լավ) (լավ)
    • fiction ☯
      2016-08-23 20:05:20
      շնորհակալ եմ շատ