Copy SMS

Մթագնած ամպերը ժպիտիդ ներքո (մաս1)

Մթագնած ամպերը ժպիտիդ ներքո (մաս1) - սեր, պատերազմ, կյանք

Մթագնած ամպերը ժպիտի ներքո...

Աստղերը կրկին պատել էին ուղիս,սիրելի՛ս,լուսինը լուսավորել էր կիսամութ փողոցն ու մթագնած հոգիս:Միայն դու չկաս...


  10 տարի է անցել այն օրվանից,երբ աչքերդ դաջվեցին սրտիս, հայացքդ գամվեց հոգնատանջ աչքերում,իսկ ձայնդ մխրճվեց ականջներիս մեջ:Հիմա ամեն  ինչ այլ է,հիմա ինձ ու քեզ բաժանողը ոչ թե կիլոմետրերն են այլ երկինքը:Հիշու՞մ ես խոստանում էիր,որ մեզ ոչինչ չի բաժանի,բայց այդպես չեղավ:Վերջերս միայն գտա հուշատետրդ ու արցունքներս հիմա հեղեղել են այն այնքան,որ աչքերիդ պես կապույտ թանաքը ամբողջովին ներկել է խունացած էջերը...Ի՜մ սիրելի,ի՜մ անգին...


 


10 տարի առաջ...(Գրում ենք տղայի կողմից)

Դուրս էի եկել զբոսնելու,ամեն ինչ այնքան սառն էր,այնքան ցուրտ...Մտածում էի,որ դրսում ձմեռ է,այնինչ դրսում ամառ էր...Այդ իմ ներսում էր ձմեռ,այդ իմ հոգում էր սառը քամի...

Քայլում էի երկա՜ր,դանդաղ և խորհում:Կամաց-կամաց  մոտեցա իմ սիրելի վայրին,որը հետո պիտի դառնար մերը:Այնտեղ առհասարակ մարդ չէր լինում,բայց այսօր կար:<<Երևի ինչ-որ մեկն էլ ինձ պես փախչում էր մտքերից և ամայանում>>,-մտածեցի ես և քայլերս ուղղեցի դեպի նա:

-Բարև ձեզ

-Բարև ձեզ,-հազիվ լսելի ձայնով շշնջաց նա և ժպտաց:

Այդ պահին կարծես երկինքը,ծովն ու արեգակը խառնվեցին նրա ժպիտին և արևի  մի շող ջերմացրեց սիրտս:

Նա բարձրացրեց աչքերը վեր և նայեց մայր մտնող արևին,կարծես հիմա ձուլվելու էր բնության այդ հրաշքին և սահելու էր վեր:Երբևէ նկատել եք՝որքան հաճելի է նայել մայրամուտին,երբ բացի քեզանից ևս մի զույգ աչքեր հետևում են կարմրած երկնքին և այն խաղաղ օվկիանին,որ ուր որ է կուլ կտա այդ կարմիր գնդակը:

-Որքան գեղեցիկ են ձեր աչքերը,- մի առասպելական գեղեցկությամբ հմայված  շշնջացի ես:

Նա ոչինչ չասաց,պարզապես շառագունեց մայրամուտի պես ,և իմ ձեռքերը հազիվ էին զսպում իրենց,որպեսզի չգրկեն իմ շառագունած փոքրիկ արևին:Այո՛,իմ արևին:

Արևը մայր էր մտնում մեր աչքերի առաջ և արևին նայելու փոխարեն ես նայում էի իմ փոքրիկ արևին:Նա այնքան փխրուն էր,որ թվում էր,եթե դիպչես կանէանա:

Նա կլիներ մոտ 16-17 տարեկան մի աղջնակ, ում աչքերի մեջ այնքան խորություն կար,որ թվում էր այդ երկու աչքերում 5 օվկիանոս կար(Չեմ նշի նրա աչքերի գույնը,և թող ամեն մեկը պատկերացնի իր սիրած էակի աչքերի գույնը,նրա հայացքը):Նրա գեղեցկությունը նման չէր բոլոր աղջիկների գեղեցկությանը,նա չուներ փոքրիկ քիթ կամ երկար թարթիչներ,նրա դիմագծերը գծած չէին այն մատիտով,որոնցով գծված են  հազարավոր ներկված տիկնիկների դեմքեր,և նրա դեմքը բոլորովին էլ ողորկ չէր,ինչպես ողորկ է օվկիանոսի վրայի սառույցը:Նա այնքան նման էր թռչունի,որ նոր-նոր է սկսում թռչել և արդեն իր թևերին էր ստացել մարդկության չար հարվածները:

Արդեն մութ էր,իսկ ես անթարթ նայում էի բնության այդ քանդակին,որը անշարժ նստել էր և նայում էր վերև:Թվում էր՝հիմա կբացի իր թևերը և կթռչի,կմիանա երկնքին:Կմիանա երկնքի անսահմանությանը և իր ձեռքերով կգրկի ամպերը:

Հանկարծ կանգնեց և ասաց.

-Ներեցեք,ես պետք է գնամ:

-Թույլ կտա՞ք ուղեկցել ձեզ,-կարծես հանկարծակիի եկած ասացի ես:

Գլխով համաձայնության նշան արեց և գնացինք:

Գրեթե ամբողջ ընթացքում լուռ էր,միայն  մի պահ կանգ առավ,նայեց աչքերիս ու ասաց.

-Դուք նույնպես տանջվում եք այդ անիծյալ հիվանդությունից:Դուք նույնպես մենակ եք:

-Հարցնու՞մ եք:

-Հաստատում եմ:

Նա ինձ նայեց այնպիսի հայացքով կարծես նրա շուրթերը ձգել, պահել էին ծիծաղը իրենց նուրբ վարդագույն ճաղերի հետևում:

-Իսկ,սիրելի՛ հոգեբան կարելի՞ է իմանալ ձեր անունը:

-Արևիկ,անունս Արևիկ է,-ասաց նա և ձեռքը մեկնեց ինձ:

-Արեն,- անվստահ ասեցի ես և հետևեցի նրա օրինակին՝պարզելով ձեռքս նրան:

Այդպես հասանք նրանց տան մոտ և նա լքեց ինձ իր հետևից փակելով պարսպի պես բարձր դարպասը:Դեռ երկար կանգնած կմնաի այնտեղ(քանի որ քամին նրա բույրն էր հասցնում քթիս)եթե հանկարծ նա պատուհանից չբղավեր.

-Ինձ թվում է հիմա անձրև կգա,Արե՛ն,տուն գնացեք ես վաղն էլ կգամ:

Ես նրա անունը կրկնելով հասա տուն բարձրաձա իմ սենյակ և  առանց ընթրելու պառկեցի քնելու,ավելի ճիշտ մտածելու:Նա այնքան նուրբ էր,այնքան գեղեցիկ:

Այդպես մեկ ամսից ավելի  մենք հանդիպում էինք նույն վայրում,զբոսնում,խոսում ամենատարբեր թեմաներից,որ կարող էր անցնել մարդու մտքով,ամեն անգամ,երբ գաղտագողի նայում էի նրան երազում էի,որ մի օր նա կնայի ինձ այնպես ինչպես աստղերին է նայում:

Եկավ այդ օրը,եկավ իմ ամենաերջանիկ օրը,երբ երկուսս էլ հասկացանք,որ միասին ենք,հավետ միասին:Ես հասկացա,որ երբ փնտրում էի իմ կեսին հազարավոր վարդերի մեջ,պարզվեց,որ նա հասարակ երիցուկ է՝գեղեցիկ ու նուրբ:Այդ երիցուկը ինձ համար դարձավ կյանքի ուղենիշ և եթե մինչ այդ ես ատում էի աշխարհը,հիմա ես սիրում եմ աշխարհը,որովհետև նա այդ աշխարհի մի մասնիկն է:

Ես սիրում եմ նրան ոչ թե,որովհետև նա այնքան գեղեցիկ աչքեր ունի , այլ ես սիրում եմ նրան իր գեղեցիկ աչքերի խորության համար:Ես չեմ կարող նկարագրել սերը բառերով,քանի որ սերը բառերի կաղապարի մեջ չի սեղմվում ,այն ազատ թռչուն է,նրա նման ազատ և նրա նման ջերմացնող:


7

2

821

  • Մարի
    2016-08-27 18:52:54
    շատ սիրուն էր գրված, շա՜տ
  • Amalya
    2016-09-23 23:38:09
    շնորհակալ եմ