Copy SMS

Վերածնունդ կամ երկրորդ կյանք

Վերածնունդ կամ երկրորդ կյանք -  երկրորդ, կյանք,վերածնունդ,հեղինակայաին,հեղինակային


Կոպերը ծանրացան աչքերիս,
Եվ երկու լուսաշող կաթիլներ
Նրբորեն հպվեցին այտերիս՝
Այրելով սառույցե սիրտը իմ,
Որ վաղուց պաղել էր արևից.
Արևից,այո՛,արևի՜ց,
Այս սառու՛յց,սառնալու՛յս արևից,
Որ ո՛չ մի ջերմություն չտվեց,
Խնայեց շողերն իր կենարար
Սառեցրեց,սարսռեց սիրտը իմ
ՈՒ այլևս ջերմություն չստացա:
Պաղեցի,սառեցի այս տոթին,
Իսկ ձմռան ցրտերից տաքացա:
ՈՒ այսպես ամեն ինչ խառնվեց
Իմ սրտում մի քաոս գոյացավ,
Այդ երկու լուսաշող կաթիլից,
Որ հանկարծ հպվելով այտերիս
Իմ սառած սրտի մեջ՝փշրված
Ջերմ շողեր, հույս ու սեր ծնեցին...
Ու կասե՛մ.
- Ես նորից ծնվեցի,
Ծնվեցի նոր սրտով,նոր հոգով,
Լցվեցի նոր լույս ու հավատով,
Կյանքը ինձ մի հրաշք թվաց,
Իսկ մարդիկ բարի ու աննախանձ,
Միշտ պատրաստ՝ ձեռք մեկնել,օգնելու:
Սրտումս ջերմություն զգացի,
Մարմնումս հաճելի սարսուռ:
Չգիտեմ, լաց լինեմ,թե՞ խնդամ
Իմ այս նոր,նորացված ծնունդով:
Չգիտեմ ի՞նչ անուն ես տամ,
Ինչպե՞ս անվանեմ վերածնունդն իմ:
Իսկ գուցե,ես այն սե՞ր անվանեմ,
Թե՞ կյանքի հաճելի մի նվեր:
Ինչևէ,ի՛նչ անուն էլ որ տամ,
Կոչեմ սե՛ր,թե՞ կյանքի մի նվեր,
Իմացե՛ք, Դուք՝ մարդիկ աշխարհի
Նոր սրտով սիրում եմ բոլորիդ,
Եվ չունեմ նույնիսկ մեկ թշնամի,
Նոր սրտով չեմ ատում ո՛չ մեկի,
Քեն չունեմ,ոխ չունեմ ոչ մեկից,
Ներել եմ,ներում եմ բոլորին,
Բոլորին,բոլորին սիրու՜մ եմ:
Քաոս է իմ սրտում,իմ հոգում,
Ծնվել եմ,ես նորից եմ ծնվել
Այն երկու լուսաշող կաթիլից,
Այն երկու կենարար փաթիլից,
Որոնց հետ վշտերս հորդեցին,
Մաքրվեց սևացած սիրտը իմ,
Մաքրեցի,սրբեցի վշտերից,
Ցավերից,նախանձից ու չարից...
Կոպերը ծանրացան աչքերիս,
Եվ երկու լուսաշող կաթիլներ
Համբույրով փարվեցին այտերիս,
Ու դարձան նոր սկիզբ հուշերիս...


7

3

1106

  • Մարի
    2016-08-28 00:40:48
    ինչ լավե՜ր
  • Մարի
    2016-08-28 00:40:49
    ինչ լավե՜ր
    • Либерал
      2016-08-28 14:14:17
      (ծաղիկ) Շնորհակալ եմ Մարի ջան