Բամբասկոտ աղջիկը
Հեռուստասերիալի գաղափարը պատկանում է ամերիկացի հայտնի հեռուստատեսային սցենարիստ և պրոդյուսեր Ջոշ Շվարցին և նրա գործընկեր Ստեֆանի Սավաժին: Պատանեկան դրամայի համար հիմք է ծառայել Սեսիլիա ֆոն Ցիգեզայի համանուն վիպաշարը: Իսկզբանե <> ծրագիրը պետք է գեղարվեստական ֆիլմ դառնար, որի գլխավոր հերոսի դերակատարն էր Լինդսեյ Լոխանը, իսկ սցենարիստը՝ <> վարկանիշային հեռուստասերիալի սցենարիստ Էմի Շերման Պալլադինոն:Սակայն Ուորներ Բրազերսի ղեկավարությունը հրաժարվում է ծրագրի ֆինանսավորումից:
Ավելի ուշ FOX հեռուստաալիքը ցանկություն է հայտնում ստեղծել հեռուստասերիալի սեփական տարբերակը, սակայն աշխատանքը դադարեցվում է սցենարի նախապատրաստման փուլում: Գիրքը էկրանավորելու միայն երրորդ փորձն է հաջողվում: 2015 թվականի մայիսի 15-ին The CW հեռուստաալիքը պատվիրում է ծրագրի առաջին 13 սերիաները:
Հեռուստասերիալի սյուժեն պտտվում է Նյու Յորքի ամենահայտնի թաղամասերից մեկում ապրող և էլիտային մասնավոր դպրոցներից մեկը այցելող երիտասարդների խմբի շուրջ: Դպրոցի աշակերտների կյանքի բոլոր դեպքերը հայտնի են ինչ-որ Բամբասկոտ աղջկա, որը իր բլոգի միջոցով հրապարակում է ամենաթեժ փաստերը և նորությունները: Բամբասկոտին հնչունավորում է դերասանուհի Քրիստեն Բելլը, որը այդուհանդերձ ոչ մի անգամ կադրում չի հայտնվում: Յուրաքանչյուր նոր սերիա սկսվում է Բամբասկոտի մեկնաբանություններով դպրոցի էլիտայի կյանքի մասին: Հեռուստասերիալի հիմնական գործող անձինք են Սերենա վան դեր Վուդսենը և նրա ընկերուհի Բլեր Ուոլդորֆը: Աղջիկները անընդհատ վիճում են տղաների պատճառով, բաժանվում մեկընդմիշտ՝ անելով մի շարք վատություններ մեկը մյուսին: Սակայն իրական կապվածությունը օգնում է նրանց հաղթահարել բոլոր տհաճությունները և վերամիավորվել:
Հեռուստասերիալի բոլոր վեց եթերաշրջանները նկարահանվել են Նյու Յորքում, հիմնականում Քվինսում, Բրուքլինում և Մանհեթենում:Նկարահանումների մի մասը անց է կացվել Քվինսում գտնվող տաղավարում, սակայն տների, բնակարանների և ուսումնական հաստատությունների ինտերիերների մեծ մասը մտացածին չեն և իրականում գոյություն ունեն: Ընդամենը մի քանի անգամ նկարահանող խումբը դուրս է եկել Նյու Յորքից, որպեսզի մի քանի սերիա նկարահանի Փարիզում ու Լոս Անջելեսում:
Մեծ նշանակություն ունի այն փաստը, որ Սեսիլիա ֆոն Ցիգեզայի գիրքը օգտագործվել է միայն առաջին 5 սերիաներում: Շարունակությունում հեռուստասերիալի հեղինակները լիովին հեռացել են գրքից և վստահել են սցենարիստների տաղանդին, ինչը բնականաբար դուր չի եկել գրողին:
Հեռուստասերիալում նկարահանվել են՝
Բլեյք Լայվլի
Սերենա վան դեր Վուդսեն
Թագուհի Էս
Լեյտոն Միստեր
Բլեր Ուոլդորֆ
Թագուհի Բի
Էդ Վեստվիկ
Չարլզ Բասս
Չակ
Չեյս Կրոուֆորդ
Նատանիել Արչիբալդ
Նեյտ
Պենն Բեջլի
Դենիել Համֆրի
Դեն
Միայնակ տղա
Ջեսսիկա Զոր
Վանեսսա Աբրամս
Վի
Եվ վերջում մի քանի լուսանկար հեռուստասերիալից...
Բամբասկոտ աղջիկ...