Copy SMS

Ես գտա քեզ իմ արեգակ (մաս առաջին)

Ես գտա քեզ իմ արեգակ (մաս առաջին) - կսպասեմ, ձեր, կարծիքներին


Էմիլին 15 տարեկան մի աղջիկ է : Վերջերս նրա մոտ հայտնաբերել են քաղցկեղ: էմիլիի ծնողները երկրում չեն` դա է պատճառը, որ չգիտեն Էմիլիի հիվանդության մասին : Էմիլին գտնվում է եղբոր խնամքի տակ, ով 18 տարեկան է :  Իսկ ես Արփին եմ, ով արդեն երկար տարիներ շփվում է Էմիլիի և իր եղբոր` Արենի հետ: Էմիլիի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:


   Քանի որ բժիշկները ասացին, որ Էմիլիի մոտ կարող եմ մտնել միայն մեկ ժամից, այդ է իսկ պատճառը, որ որոշեցի մի քիչ շրջել հիվանդանոցի բակով: Բակում ամենինչ հանգիստ է, չկա ոչ մի ձայն, չկա ոչ ոք, միայն ես եմ և ինձ տանջող մտքերը: Քիչ անց որոշեցի բարձրանալ վերև ` Էմիլի մոտ:


*  *  *

 

            Ընկերուհիս փորձում է ժպտալ, փորձում է ուրախ ձևանալ, բայց նրա մարմինը դավաճանում է իրեն, նա այս երկու օրվա ընթացքում հասցրել է զգալի նիհարել: Երևի քնի պակասից է, որ նրա աչքերը ուռած են, կարմրած, ասես մի ներարկիչով քաշել են նրա բոլոր ուժերը: Ես էլ եմ ի պատասխան ժպտում, բայց կարծում եմ իմ աչքերը նույնպես դավաճանում են, այդ պահին ես շրջվեցի ու նայեցի Արենին, նրա ժպիտը նույնպես կեղծ է և թաքցնում է իր ներսի ամբողջ ցավը: Զգացվում է, թե ինչքան դժվարությամբ է ձգել իր բերանի ծայրերը, բայց այնպես մեծ համառությամբ է դա անում, կարծես դրանից է կախված իր քրոջ առողջությունը և առողջանալը, թվում է, թե եթե նա չժպտա, ապա քույրը իսկույն կհասկանա պահի լրջությունը և կհուսահատվի:Նրա հոգնած և քնկոտ տեսքից հասկացա, որ ամբողջ գիշեր չի քնել և խնամել է Էմիլիին: Մոտենալով Արենին, ցածր ձայնով ասացի  .

-      Տեսքիցդ դատելով  ամբողջ գիշեր չես քնել, Էմիլին խնամելու համար պետք է վերականգնես ուժերդ, այսօր ես կմնամ նրա մոտ, իսկ դու գնա և փորձիր հանգստանալ:

-    Էմիլիի մոտ մնալով ես ինձ ավելի հանգիստ կզգամ Արփի:

-    Արեն , պետք չի, որ Էմիլին քեզ այս վիճակով տեսնի, հետո էլ ես ուրիշ չեմ, հավատա կարող եմ խնամել Էմիլիին

-    Արփի խնդրում եմ ուշադիր կլինես, եթե ինչ – որ բան լինի միանգամից ինձ կզանգես:

Արենը համբուրելով քրոջ ճակատը, վերցնում է իր  ֆոտոապարատը և  դուրս գալիս հիվանդասենյակից:

-    Լի ինչ կարծիքի ես, չարժի ինչ-որ հետաքրքիր ֆիլմ դիտել:

-    Վատ միտք չի

Միասին ընտրեցինք  Love Rosy  (Սիրով Ռոզի) ֆիլմը: Ես կարդացել եմ այդ գիրքը և ինձ  շատ է դուր եկել և մեծ սպասելիքներ ունեմ, որ ֆիլմը լավը կլինի: Հարմարավետ տեղավորվեցինք և սկսեցինք նայել ֆիլմը, ինչպես միշտ վերջանալուն պես անցանք ֆիլմի քննարկմանը, ինձ շատ դուր եկավ, Էմիլիին նույնպես, սկզբում նա կարծում էր, որ դերասանը լավ չի ընտրված,բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Մենք տարված խոսում ենք ֆիլմի մասին,բայց մեր խոսակցությունը ընդհատեց դռան թակոցը: Էմիլիի բժիշկն է, նա ներողություն խնդրեց և ասաց, որ լուրջ խոսակցություն ունի:

-    Էմիլի, անալիզի պատասխաները այդքան էլ լավը չեն, իրավիճակը գնալով բարդանում է պետք է, որ  դու անցնես քիմիոթերապիա:

-  Քիմիոթերապիա??,- վախեցած հարցրեց Լին:

-   Այո Էմիլի, պարտադիր չէ, որ հենց այս պահին պատասխանես, լավ մտածիր,  մեզ պետք է քո համաձայնությունը և ինչքան շուտ, այդքան լավ քեզ համար:


-  Ինչ ես մտածում  Լի?,- հարցրեցի ես :

-  Արփի ես չեմ ուզում ընդունել այդ քիմիան,- ես ուզում էի մի բառ ասել, բայց Էմիլին թույ չտվեց ,- գիտեմ Արփի ոչինչ մի ասա, գիտեմ, որ ուզում ես հակառակը համոզել, ես ամենինչ լավ հասկանում եմ  բոլորդ իմ լավնեք ցանկանում, բայց ես  չեմ ուզում:


Ես փորձում եմ գտնել ճիշտ բառեր, բայց Էմիլին շարունակում է:


-   Գիտես այս երկու օրվա ընթացքում հասկացել եմ, որ երբ ասում են, թե կյանքը կարճ է և պետք է ապրել ամեն մի օրը ինչպես վերջինը` ճիշտ է: Ես այլևս չեմ կարող այդպես ապրել, բայց դու կարող ես: Արփի ապրիր այնպես, որ հետո չզղջաս չարածներիտ համար:

-    Լի ամենինչ լավ կլինի, խնդրում եմ այդպես մի խոսիր ես չեմ ուզում տեսնել, որ դու հուսահատվում ես, մենք միասին դեռ շատ բաներ ենք անելու,- Էմիլին ժպտաց ինձ և խնդրեց ,որ զանգահարեմ Արենին և ասեմ, որ գա:

  Արենը եկավ և ես որոշեցի նրանց միայնակ թողնել, ինչքան էլ մենք լինենք մտերիմ նրանք կունենան խոսելու այնպիսի բան, որ պարտադիր չէ ես լսեմ, որոշեցի դուրս գալ պատշգամբ, ժամը գիշերը 12-ն է։ Դրսում քամի է , սառը քամին կպչում է մարմնիս և խաղում մազերիս հետ։Ես սկսեցի փոքր ինչ մրսել, որոշում եմ, որ արդեն ուշ է և աչքերս  էլ փակվում են : Վերադառնում եմ հիվանդասենյակ, Էմիլին կարծես արդեն քնած է , փորձում եմ անձայն պառկել, չեմ ցանկանում արթնացնել նրան:

12

11

1284

  • Либерал
    2016-08-27 15:26:22
    (բռավո) (բռավո) Հրաշալի սկիզբ,հետաքրքրությամբ կսպասեմ շարունակությանը...ԵՎ շնորհավորում եմ առաջին ստացված պոստի համար (ծաղիկ)
  • Մարի
    2016-08-27 15:27:47
    :O (ժպիտ) Շնորհակալ եմ շատ,ուրախ եմ, որ դւր եկավ ... Ձեր օգնությամբ իհարկե (ժպիտ)
  • Либерал
    2016-08-27 15:28:17
    O:)
  • Գոհարիկ
    2016-08-27 17:02:23
    ուղակի հիանալի էր բրավո անհամբեր սպասում ենք շարունակությանը (լավ)
  • Մարի
    2016-08-27 18:49:09
    :* :* :*
  • Գոհարիկ
    2016-08-27 18:53:41
    (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ) (բռավո)
  • Գոհարիկ
    2016-08-27 18:53:42
    (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ) (բռավո)
  • Գոհարիկ
    2016-08-27 18:53:43
    (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ) (բռավո)
  • Esse Black
    2016-08-27 19:00:36
    շնորհավոր առաջինգրառման առթիվ (փարթի) կսպասենք շարունակությանը :)
  • Մարի
    2016-08-27 19:51:00
    ապրեք շա՜ :* տ
  • Sahakyan
    2016-11-27 17:36:08
    (կիթառ)