Copy SMS

Ա՜խ, ու՞ր է կորել`

Ա՜խ, ու՞ր է կորել`
Արևն իմ սրտի,
Արևն իմ հոգու,
Արևը` օրս ջերմացնող:
Ա՜խ, ու՞ր է կորել:
Մի՞թե նա ննջել ու մոռացել է`
Որ մի սիրտ ունի ջերմության կարիք


Որ մի սիրտ սառել`
Ու չի տաքանում
Արևն է միայն նրան ջերմացնում
Գուրգուրում,շոյում
Մայրական ջերմ ձեռքերն հիշեցնում:
Ա՜խ, ու՞ր է կորել արևն իմ սրտի,
Արևն իմ հոգու ,
Մի՞թե նա ինձ է մոռացել
Մի՞թե նա ննջել ու չի արթնացել
Մի՞թե նա էլ է ինձ թողել, հեռացե՜լ:
Ա՜խ, ու՞ր է կորել:

Ա՜խ, ու՞ր է կորել` - Ա՜խ, ու՞ր է կորել`

4

0

861