Copy SMS

Ես գտա քեզ իմ արեգակ (մաս երկրորդ)

Ես գտա քեզ իմ արեգակ (մաս երկրորդ) - արփի, արեն, էմիլի, ընկերներ

 

     Առավոտյան, ներս է մտնում Արենը ուրախ տրամադրությամբ սկսում է  գոռալ և ինչ-որ բաներ ասել, սկզբում ես նրան լավ չեմ հասկանում, բայց հետո լսում եմ, որ խոսքը գնում է GQ հայտնի ամսագրի մասին, գլուխս սկսում է ցավել նրա գոռգոռոցներից:

   -Արփի   տես,  թե ում նկարներն են GQ-ում: Այո  ճիշտ լսեցիր հենց  GQ-ում, տենց մեծ աչքերով էլ մի նայիր ինձ,- գոռալով ասում է Արենը:

-    Արեն գնա այստեղից, թող քնենք, հերիք է գոռաս,- նյարդայնացած  ասում է Էմիլին և  վերցնում է իր բարձը  ու շպրտում է Արենի վրա հետո խնդրում, որ ետ տա:

Արենը մեկնում է ինձ ամսագիրը, ես փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում և սկսում եմ թերթել:

-   Արփի 7-երորդ էջ,- ասում է Արենը:

Ես հասնում եմ 7-երորդ  էջը, նայում եմ ուրախանում, գրկում Արենին և ասում`

-   Արեն ես շատ - շատ ուրախ եմ, հպարտ եմ քեզնով:

 Էմիլին ձեռքիցս վերցնում է  ամսագիրը, նայում այն էջին որտեղ տպված էր  Արենի լավագույն ֆոտոներից մի քանիսը .

 - Արե՜ն, իրոք հրաշք ֆոտոներ են, ինձ թվում է ,որ դուք այս առիթը պետք է նշեք :

-   Չէ Լի, առանց քեզ չէ, դու կլավանաս ու մենք երեքով կնշենք: 

-   Արփի ես չգիտեմ այստեղ ինչքան  ժամանակ կմնամ, դուք գնացեք ուրախացեք, նշեք , հետո ձեր տպավորությունների մասին կպատմեքինձ լա՞վ:

  Ես վերջապես համաձայնվում եմ ,Արենը  դուրս է գալիս ինչ-որ մեկի հետ զրուցելու: Մենք մնում ենք միայնակ և  Էմիլին նայում է ինձ խորհրդավոր ժպտում և ասում`

-     Արփի հիշում ես այն տղային:

-     Ի՞նչ տղա , լավ լավ հիշեցի,  խանութի  տղա՞ն:

-    Հա  հենց ինքը: Հիշում ես, այնքան էինք գնում այդ խանութ, գումար լիներ մեզ մոտ թե ոչ, կապ չուներ միշտ գնում էինք, որովհետև դու նրան շատ էիր հավանել: Հիշում ես մի օր գումարեցինք մեր այդ պահին ամբողջ ունեցած գումարը ու գնացինք  մի պայուսակ գնելու, բայց այդպես էլ այդ կապույտաչյա տղայի ուշադրությունը գրավել չստացվեց:

Մենք երկուսով սկսեցինք ծիծաղել:

-    Իհարկե  հիշում եմ:

-    Դու պետք է  ծանոթանաս այդ տղայի հետ:

-    Ի՞նչ ես խոսում  Լի

-    Հա Արփի ես կատակ չեմ անում դու պետք է ծանոթանաս նրա հետ: Արփի ես կհամաձայնվեմ ստանալ քիմիա, եթե դու գնաս վաղը այդ խանութ ու մտերմանաս այդ տղայի հետ, իսկ որպես ապացույց կգաս իր հետ ինձ տեսակցության լա՞վ:

-   Լավ

 Ես մտամոլոր դուրս եմ գալիս  հիվանդասենյակից և մտածում, որ չեմ կարող այդպիսի բան անել, չէ չեմ կարող,ես ասացի լավ քանի որ չեմ ուզում, որ  Լին տխրի, մի բան կմտածեմ, բայց չեմ ծանոթանա այդ տղայի հետ: Մտքերի մեջ ընկած չեմ նկատում, թե ինչպես է մոտենում ինձ Արենը:

-      Արփի՞, Արփի՜՞

-     Կներես Արեն չնկատեցի քեզ:

-     Ոնց չնկատեցի քեզ,  էտ էնա ինչ ես եմ մտածում? : Ճիշտն ասա սիրահարվել ե՞ս։

-     Է Արեն:

-    Լավ լավ Արփի, կատակ եմ անում,  գնում ե՞նք նշելու:

-   Իհարկե:

      Մենք որոշեցինք գնալ մեր սիրելի այգիներից մեկը, ես երբեք չեմ մոռանա այս օրը, մենք շրջում ենք զբոսայգով և ես նկատեցի մի պապիկի, ով վաճառում է քաղցր բամբակներ, միանգամից մտաբերեցի, որ երբ մենք փոքր էինք շրջում էինք Արենի հետ այս տեղով, ես տեսա  քազցր բամբակը և ցանկացա ուտել, Արենը գնաց գնելու բամբակները: Վաճառողը շատ բարի մարդ էր: Նա Արենին թաքուն գումար տվեց, որպեսզի ես չհասկանամ, որ Արենի մոտ գումար չկա  և Արենն էլ իրեն վատ չզգա, իհարկե հետո Արենը ինձ պատմեց իրականությունը: Երբ մենք անցանք այդ պապիկի կողքով ես նրան ճանաչեցի իր աչքերից: Այդ բարի մարդը շատ է  փոխվել ` ճերմակել են վարսերը, կնճռոտվել է դեմքը, բայց  աչքերը չեն փոխվել,  նույն բարի ու մաքուր աչքերն են: Ես հիշեցրեցի Արենին այդ պատմությունը, նա ուրախացավ,որ մենք գտանք այդ բարի մարդուն: Մենք մոտեցանք պապիկին ասացինք, թե ով ենք մենք, ինչքան էլ, որ զարմանալի է նա հիշեց մեզ, գնեցինք քաղցր  բամբակներ , այս անգամ Արենը իհարկե վճարեց նրան :

    Մենք նստած ենք խոտերի վրա և հիշում ենք, թե ինչպես էինք երեքով գալիս այստեղ և հանկարծ Արենը վերցրեց իր սիրելի ֆոտոապարատը և որոշես մի քանի լուսանկար անել, ինչպես իսկական ֆոտոգրաֆ նա երբեք տանը չի թողնում լուսանկարչական ապարատը, նա կարող է  որսալ այնպիսի կադրեր, որոնք մեն չենք նկատում: Մեզանից մի քիչ այնկողմ գտնվում է  <<Սատանի անիվ>> ատրիակցիոնը: Որոշեցինք նստել այն: Մենք հիանում ենք գիշերային տեսարանով և խոսում Էմիլիի մասին, նրա պակասն ենք զգում և կուզեինք, որ մեզ հետ լիներ: Ես նկատեցի, որ Արենի աչքերը լցվեցին, կարող է սխալ է այդպիսի զգացում ունենալը, բայց նրա աչքերը ինձ այդպես ավելի շատ են դուր գալիս, նրանք փայլում են: Ես չէմ կարողանում աչքերս պոկել նրանից: Ես հասկանում եմ, որ անհարմար է այդքան երկար նայել մարդու աչքերի մեջ, բայց ոչինչ չեմ կարողանում անել: Հասկացա, որ այտերովս արցունք է հոսում: Արենը իր ձեռքերի մեջ առավ իմ ձեռքը և ասաց` 

-    Ամեն ինչ լավ կլինի Արփի: Մենք դուրս կգանք այս վիճակից, հիմա ամենակարևորը, որ Էմիլին ինչ-որ հրաշքով համաձայնվի քիմիոթերապիա անցնել:

     Նրա այս խոսքերից հասկացա, որ պետք է անեմ ամեն հնարավորը և նույնիսկ անհնարը, որպեսզի ընկերուհիս առողջանա: Թեկուզ, որ դա շատ դժվար կլինի իմ համար, բայց կգնամ խանութ և կանեմ Էմիլիի  ասածը, միայն թե նա համաձայնվի: Մենք հասկացանք, որ չենք ուզում, որ այսքան շուտ ավարտվի այս հիանալի օրը  և որոշեցինք գնել իմ սիրելի ելակով  տորթը, շամպայն և գնալ Էմիլիի մոտ: Հիվանդասենյակ մտնելուն պես  Էմիլին շատ  ուրախացավ տեսնելով , որ նրան չենք մոռացել: Արենը բացեց շամպայնը և լցրեց բաժակների մեջ  ես կտրեցի տորթը և մենք շարունակեցինք մեր խրախճանքը, այստեղ` հիվանդասենյակում, մեր սիրելի քույրիկի հետ: Մինչ ուշ գիշեր խոսում ենք ուրախանում, նայում իմ նկարները ,կարծես երեքս էլ մոռացել ենք հիվանդության մասին, ես կարոտել էի այս օրերին, երբ բոլորս միասին ենք և այսքան ուրախ:

           Առավոտյան բոլորից շուտ ես արթնացա, մտածում եմ սպասվող դժվարությունների մասին: Այսօր ես պետք է անեմ այն ինչ-որ ցանկանում է Լին : Ես նայեցի Արենին, նա այնքան լավն է երբ քնած է, կարծես փոքրիկ տղա լինի` ով գիշերը շուտ է քնել, որպեսզի առավոտյան գնա դպրոց:  

6

4

936

  • Esse Black
    2016-08-28 16:46:48
    սպասում եմ կապուտաչյա տղային (ժպիտ) հուսով եմ՝ Էմիլին կառողջանա :)
  • Либерал
    2016-08-29 13:50:20
    (ծաղիկ) (ծաղիկ)Անհամբեր սպասում եմ շարունակությանը...մի հապաղիր և տեղադրիր...
    • Մարի
      2016-08-29 20:33:12
      ոնց ասես :*