Copy SMS

Ես գտա քեզ իմ արեգակ (մաս երրորդ)

Ես գտա քեզ իմ արեգակ (մաս երրորդ) - հույս, հանդիպում, հիասթափություն


*  * * 

     Քանի որ դեռ ժամանակ շատ ունեմ, որոշեցի մի փոքր շրջել և քայլում եմ  Մոսկվա կինոթատրոնի  մոտակայքով: Այսօր եղանակը մռայլ է և սկսեց անձրևել, ես արագ մնացած մարդկանց հետ կանգնեցի կինոյի շենքի դռների մոտ: Մեզ հետեր կանգնած նաև այն տատիկը, ով միշտ հատով վարդեր է վաճառում, այն տատիկը առանց ում Մոսկվա կինոթատրոնը չի պատկերացնում և ոչ մի երևանցի: Ես նրան երբեք չեմ մոտեցել, միշտ հեռվից նկատել եմ և ուրախացել, որ ծաղիկները գնողներ կան: Այս օր նա երկար ժամանակ ինձ շատ մոտ է կանգնած: Տատիկն տարիքով կլինի մոտ 70-75 տարեկան, կարճահասակ է և մի փոքր կուզով, գլխին միայն ճերմակ ու կարճ մազեր են, դեմքը կնճռոտ են, բայց երևում են նրա փայլուն ու բարի աչքերը: Նրա պարանոցից գցած է մի գեղեցիկ աղջնակի սև ու սպիտակ լուսանկար: Ձեռքին միայն ալ կարմիր վարդեր են, որոնք ունեն իսկական դաշտային վարդերի բույր: Ես մոտեցա ու փոքրիկ զրույցից պարզ դարձավ, որ այդ լուսանկարում հենց ինքն է, հենց ծերացած տատիկն է, ով երիտասարդ ժամանակ ունեցել է իսկական հայուհու գեղեցկություն: Երբ տեսնեք այդ տատիկին, մոտեցեք, եթե անգամ վարդ չեք գնելու, գոնե գովեք նրա անցած գեղեցկությունը, նրա հարստությունը, գանձը: 

* * *

Վերջապես  վերջացավ անձրևը և ես շտապեցի տուն:

     Մի ժամ անց, ես արդեն պատրաստ եմ : Մտա այդ խանութը և նկատեցի  նրան, նա հենված է դրամարկղի սեղանին և ջերմ խոսում է վաճառողուհու հետ, ինչպես միշտ նա ինձ չնկատեց, ես առաջ գնացի և չնկատելով գետնին թափված ջուրը ընկա, փորձեցի արագ վերկենալ, բայց չստացվեց, կարծես ուժեղ ցավեցրել եմ ոտքս, բայց իզարմանս ինձ կապուտաչյա տղան մոտեցավ ինձ և փորձեց օգնել:

-   Աա՜խ, ցավում է:

-   Ոնց երևում է ոլորել եք ձեր ոտքը, ես ձեզ կտանեմ հիվանդանոց:

-   Ոչ ոչ:

-  Խնդրում եմ մի մերժեք, ես ինձ մեղավոր եմ զգում և չեմ կարող ձեզ այս վիճակում թողնել

Նա գեղեցիկ ժպտում է ինձ: Սկզբում ես  չեմ ցանկանում գնալ նրա հետ  բժշկի, բայց հետո ուղեղումս ծագում է մի հիանալի միտք: Տղան օգնում է  ինձ և մենք նստում ենք նրա շքեղագույն մեքենան :

-   Մոռացա ասեմ իմ անունը Սուրեն է, իսկ ձերը՞։

-    Արփի:

-   Ուրախ եմ շատ Արփի ջան, կարող եմ ձեր հետ դու ով խոսել:

-    Իհարկե:

-    Կա ինչ-որ հիվանդանոց, որ կցանկանաս այնտեղ գնալ

-    Այո :

-    Ոնց կուզես, հա մոռացա, բայց դու ինձ չգիտե՞ս։

-    Ոչ, ինչու ՞։

-   Դե ինձ բոլորը գիտեն մանավանդ էս վերջին դեպքից հետո:

-   Ի՞նչ դեպք։

-   Դե իմ անունը և նկարը թերթերում են, որպես լավագույն բիզնեսմեն:

-  Ուրախ եմ:

    Մենք մտանք բժշկի մոտ և նա ասաց, որ ոչ մի լուրջ բան չկա , քսուկներ գրեց և ասաց որ քսեմ, ամեն ինչ կանցնի: Իմ հիանալի միտքը կայանում է նրանում, որ ես Սուրենին ասացի այն հիվանդանոցը որտեղ պառկած է Էմիլին, ես նրան խնդրեցի և մենք միասին գնացինք հիվանդասենյակ, Սուրենը բռնել է ձեռքս, որպեսզի  չընկնեմ, բայց դա ուրիշ տեսք ունի : Այնտեղ է  նաև Արենը, բայց նա իրեն շատ տարօրինակ է պահում նույնիսկ չհարցրեց, թե ինչ է պատահել ոտքիս: Էմիլին ապշած է, բայց հենց ցանկացավ ինչ-որ բան ասել ներս մտավ բժիշկը և խնդրեց բոլորին դորս գալ քանի որ դեղերի ժամն է: Մենք բոլորս դուրս եկանք և ես փորձում եմ Արենի հետ խոսել, բայց նա շատ կոպիտ  է պատասխանում, մի քանի րոպե անց Արենը հեռացավ:

-    Արփի միշտա՞ էս տղեն սենց:

-    Ճիշտն ասած չէ ես էլ եմ զարմացած:

Սուրենը քմծիծաղ է տալիս և ասում`

-   Իսկ ինքը քո ինչնա՞

-   Իմ ընկերուհու եղբայրնա, բայց մենք միասին ենք մեծացել այսպես ասած իմ եղբայրնելա:     

Սուրենը շարունակում է քմծիծաղ տալ և դա արդեն ինձ դուր չի գալիս:

- Վստահ ես, որ քեզ որպես քույր է ընդունում։

-  Վստահ եմ։

    Սուրենը սկսում է անընդհատ իրենից խոսել և դա ինձ գնալով հոգնեցնում է, ես երբեք չեմ պատկերացրել, որ կծանոթանամ նրա հետ և  առավելևս նա կսկսի ինձ հոգնեցնել:

6

3

1264

  • Esse Black
    2016-08-30 09:56:36
    փաստորեն Արփին գաղտնի երկրպագու ունի կսպասեմ :) շարունակությանը (լուսնաքայլ)
  • Ժպիտիկ)))
    2016-08-30 18:51:39
    վախխխ ինչ լավնա, շունչս պահած կարդացել եմ)))
  • Մարի
    2016-08-31 00:38:10
    ապրեք դուք հիմա կգցեմ