Copy SMS

Կարոտած սիրտ

Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում
Հիշողություն՝ ուրիշ ոչի՜նչ
Կյանք, մնացյալ անմահություն
Ուրիշ ոչի՜նչ:
Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում,
Օրեր անցա՜ծ ու գնացա՜ծ
Կարոտ՝ կարոտած սիրտ,
Որ չի ուզում նա կարոտել,
Կարոտն է նա ուզում խեղդել:
Կարոտած սիրտ,որ հոգնել՝ ննջե՛լ է ուզում,
Կարոտած սիրտ ,որ սիրել՝ սիրվե՛լ է ուզում,
Կարոտած սի՛րտ, որ ծովում արցունքի՝ փրկվե՜լ է ուզում:
Չկա-չկա փրկություն,
Չկան ջե՜րմ-ջե՜րմ ձեռքեր
Կա մի կարոտած սիրտ՝
Որ խեղդվե՜լ է ուզում:

Կարոտած  սիրտ - Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում Հիշողություն՝ ուրիշ ոչի՜նչ Կյանք, մնացյալ անմահություն Ուրիշ ոչի՜նչ:

1

0

813