Copy SMS

Արևածագ

Արևածագ - արևածագ, կորուստ,երկրաշարժ


    Արևածագին աշխարհը փուլ եկավ ։Ժամերը կանգ առան։ Մեծ ցավ զգացի ու նաև հասկացա, թե դեռ ինչքան պետք է զգամ։  Աշխարհը փլվեց ու գետնին հավասարեցրեց այն ամենը ինչ կար նախկինում։ Դադարեցի տարբերել արևածագն ու մայրամուտը։ Առավոտները սկսեցին գիշերներ թվալ։ Ես մնացի փլատակների տակ, առանց ինչ-որ փոքրիկ հույսի, որ երբևէ դուրս կգամ այստեղից։ Փլատակների բեկորները մտան սիրտս, հոգիս, ուղեղս ու ամբողջովին փոխեցին ինձ։ Արևածագին ես կորցրեցի քեզ ․․․․․

4

0

882