Copy SMS

Ես գտա քեզ իմ արեգակ (մաս չորրորդ)

Ես գտա քեզ իմ արեգակ (մաս չորրորդ)  - վերջին, մաս, պարզություն

  Ես հասնում եմ տուն, լոգանք եմ ընդունում: Ոտքս իրոք ցավում է և քունս էլ տանում , պառկում եմ քնելու: Արթնանում եմ հեռախոսիս ձայնից, Սուրենն է զանգում, չեմ պատասխանում, անջատում եմ հեռախոսս և դնում մի կողմ, որոշում եմ դուրս գալ և զբոսնել: Երբ ես հեռանում եմ տանից սկսում է անձրևել,բայց դա ինձ չի հուսահատեցնում, ես սիրում եմ անձրևը: Անձրև, դատարկ փողոց, ականջակալներ և ես` անձրևից մինչև ոսկորներս թրջված: Այս օրը շատ բան փոխեց իմ մեջ, սկսեցի հասկանալ և նկատել այն ամենը` ինչը, առաջ չգիտեմ ինչու չեմ հասկացել։

Օրինակ` հասկացա, որ երբ երազում ես ինչ-որ բան, պատկերացնում գեղեցիկ գույներով, ավելի լավ է, որ դա չկատարվի: Դուք հիմա երևի մտածում եք, որ ես ինչ-որ անիմաստ բաներ եմ խոսում, բայց ոչ: Ես Սուրենին պատկերացրել եմ րիվ ուրիշ կերպ, ես այնքան եմ խորացել, պատկերացրել, որ ինչքան էլ լավը լինի  նա, չի կարող հասնել իմ երազանքների Սուրենին ու ես այսօր հիասթափվեցի: Այսօր մի բան էլ կատարվեց  ես սկսեցի մտածել , որ իմ ու Արենի մեջ ինչ-որ բան կա, ես երբեք չեմ մտածել այդ մասին: Միացրեցի  հեռախոսս և  որոշեցի զանգել Արենին: Մեկ ժամ անց Արենը  արագ քայլերով մոտենում է ինձ, տեսնում է, թե որքան եմ թրջվել: Ուզում է ինչ-որ բան ասել, բայց ես նրանից առաջ եմ ընկնում և սկսում խոսել:

-     Արեն ի՞նչ է փոխվել մեր մեջ:

-     Ինչ ես խոսում Արփի ինչ պետք է փոխվի, ամբողջովին ջուր ես, մրսելու ես հիվանդանաս արի գնանք:

-     Արեն լսի ու պատասխանի հարցիս, ինչն է փոխվել այն ժամանակվանից, երբ մենք դեռ փոքր էինք,- գոռալով ասում եմ ես:

-    Արփի հանգստացիր, ի՞նչ է կատարվում հետդ։

-   Կներես, լավ կփորձեմ հարցս ուրիշ կերպ ձևակերպեմ,,, ինչի քեզ այդպես պահեցիր երբ ես ու Սուրենը մտանք հիվանդասենյակ:

-   Չգիտեմ:

-  Արե՞ն։

-    Լավ Արփի երևի եկելա ժամանակը, որ դու իմանաս ամբողջ ճշմարտությունը:Իմ մեջ ամեն ինչ այնպես չի ոնց դու ես պատկերացնում:

-   Այսի՞նքն Արեն

-   Ես քեզ սիրում եմ Արփի, սիրել եմ էն ժամանակ, երբ որ մենք դեռ փոքր էինք,բայց չեմ կարողացել քեզ ասել,քանի որ մտածել եմ , որ դու չես հասկանա ինձ, որովհետև իմացել եմ, որ դու ինձ որպես եղբայր ես ընդունել և չեմ ցանկացել քեզ կորցնել:Ես երբ քեզ տեսնում եմ ուրիշ տղայի հետ չեմ հասկանում թե ինչ է կատարվում ինձ հետ: Ներսս ամբողջովին տակնուվրա է լինում:

-   Չգիտեմ ինչ ասեմ Արեն չգիտեմ, ես միշտ վախեցել եմ  մտածել այդ մասին:

-   Հիմա քեզ համար ամեն ինչ պարզա, ու եթե դու որոշես, որ մենք այլևս  մոտ չենք լինի, ես կհարգեմ քո որոշումը ու կթողնեմ քեզ հանգիստ

-   Չէ Արեն ես չեմ ուզում քեզ դա ասել:

-    Բա՞

-  Ինձ թվում է որ   ես էլ քո հանդեպ զգացմունքներ ունեմ

-   Ես գտա քեզ իմ արեգակ ես մռայլ աշխարհում:

    Ես պատմեցի նրան Սուրենի հետ կապված պատմությունը: Ասացի, որ ինձ մեղավոր եմ զգում կարծես ստած լինեմ Էմիլիին: Արենը ասաց, որ ես ամեն ինչ ճիշտ եմ արել ու եթե Էմիլին  համաձայնվի քիմիա ընդունել ես կլինեմ նրանց փրկիչը: Որոշեցինք այցելել Լիին: Փորձում ենք մտնել Էմիլիի մոտ, բայց բժիշկն ասաց, որ Էմիլին համաձայնվել է քիմիա ընդունել և մեզ չի կարելի նրան խանգառել: Ես այնքան ուրախացա, որ սկսեցի թռվռալ, գրկեցի Արենին նայեցի աչքերի մեջ տեսա, թե ինչքան ուրախություն կա նրա աչքերում:

    Արենը ասաց, որ ուզում է ինձ տանել այն տեղը որտեղ միշտ մենակ է գնում և առաջին անգամ կտանի ինձ իր հետ: Մենք գնացինք մի լքված տեղ, բարձրացանք տանիք անյտեղից ամեն ինչ այնքան սիրուն է այքան փոքր է թվում մեզանից ներքև գտնվող  ամենինչը, մենք պառկած ենք և նայում ենք աստղերին, երազում: Ես շատ եմ սպասել այս պահին, ես նոր հասկացա դա:

 

Տարիներ անց

            Ես ու Արենը այսօր  ամուսնացանք: Ամեն ինչ եղավ այնպես ինչպես ես միշտ պատկերացրել եմ: Ես երբեք չեմ մոռանա այս հեքիաթային օրը: Հիմա մենք ինքնաթիռի մեջ ենք , ուղևորվում ենք դեպի Իսպանիա վայելելու մեր հարսանեկան ճամփորդությունը: Էմիլին առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից , մենք արդեն բոլորս մոռացել ենք նրա հիվանդության մասին:Նա սիրահարվել է և հիմա շատ երջանիկ է: Պարզվեց որ Սուրենը շատ լավ տղա է, ուղղակի մի քիչ մեծամիտ, Սուրենն ու Արենը դարձան մոտ ընկերներ:: Հիմա բոլորը շարունակում են նշել մեր հարսանիքը առանց մեզ, բայց սա միակ դեպքն է երբ ես հանգիստ խղճով նրանց միայնակ կթողնեմ: Այս օրը կհիշեմ ընդմիշտ: Ես իրոք երջանիկ եմ: 

6

9

1279

  • Ժպիտիկ)))
    2016-08-31 14:42:48
    վախխխ~~~
    • Մարի
      2016-08-31 15:19:29
      դուր եկա՞վ
      • Գոռ Վարդանյան
        2016-08-31 15:36:35
        Շատ լավն էր, այժմ կարող եք ամբողջը միացնել իրար, դարձնել մի ամբողջական պատմվածք, մի փոքր ուղղումների կարիք կա, դա էլ անեք ու որպես ամբողջական պատմվածք կիսվեք մեզ հետ..
      • Մարի
        2016-08-31 15:49:26
        շատ շնորհակալ եմ , եթե անկեղծ ես արրդեն իրար միացրրած տարբերակը ունեի, ուղղակի որոշեցի մաս մաս գցել, որ հետաքրքիր լինի։ Ու էլի պատմվածքներ ունեմ ուղղակի նրանք սրանից երկար են
      • Գոռ Վարդանյան
        2016-09-01 14:44:31
        Դե կարող եք նաև այդ պատմվածքները մաս մաս կիսվել մեզ հետ...
      • Ժպիտիկ)))
        2016-09-01 15:00:17
        հա Մարի ջանն, շատ լավն էր, անկեղծ))
      • Մարի
        2016-09-01 15:39:03
        :* :*
  • Либерал
    2016-08-31 18:24:51
    :* հրաշք Մարի...ապիս
    • Մարի
      2016-08-31 18:30:21
      Լուսսսս :* :*