Copy SMS

Բարև սիրելիս

Բարև սիրելիս - տղայի, նամակը, աղջկան

Բարև սիրելիս, գիտեմ, որ արդեն ուշ է, որ արդեն մոռացել ես իմ գոյության մասին։ Գիտեմ, գիտեմ, ոչինչ մի ասա, գիտեմ , որ դրա միակ մեղավորը ես եմ։ Մի փորձիր բարկանալ քաղցրիկս , ամեն ինչ անցյալում է, բայց չէ որ անցյալը մեր ապրած կյանքի ամենամեծ մասնիկն է։ Դու իմ աննմոռանալի անցյալն ես։ Դու իմ անցյալի ամենամաքուր, պարզ ու ջինջն ես թանկագինս։  Սերս չի մարել, կարծես այն երբեք էլ չի մարի։ Հիմա դու ուրիշինն ես։ Չեմ կասկածում, հիմա նա  է գժի պես սիրում քեզ։  Բայց ես կարոտել եմ աչքերդ, հայացքդ, շուրթերդ։ Ա ՜խ, որքան եմ կարոտել , ես քո մատները։ Խնդրում եմ, հիշիր սիրելիս, դու ու քո մաքրությունը միշտ ինձ հետ են լինելու, ուր էլ, որ գնամ քեզնով եմ ապրելու, իմ անուշ աղջիկ։ Իմ միակ ու անգին։  


5

0

1180