Copy SMS

Բրուքլինյան երիցուկներ (մաս երկրորդ)

Բրուքլինյան երիցուկներ (մաս երկրորդ) - սեպտեմբերի, մեկ, հետաքրքիր,օրեր


Մաս երկրորդ

-  Մե՜ր ,,, Մերի։

Լսում եմ Սոնայի ձայնը,  ով շշուկով փորձում է արթնացնել ինձ, երկար ժամանակ չեմ կարողանում բացել աչքերս և կտրվել երազիցս, բայց ստիպված մի կերպ բացում եմ  ու հարցական հայացքով նայում Սոնային։

-  Վերջապե՜ս, թող մնար վաղը կարթնանայիր։ Վե՛ր կաց, վե՛ր կաց, ուշացանք։

-  Որտեղից, - քնաթաթախ հարցնում եմ , իսկ հետո հիշում ու վեր թռչում ,նայում ժամին հասկանում,  որ պատրաստվելու համար ունեմ ընդամենը մեկ ժամ,ինչպես կարող էի քնած մնալ և մոռանալ։ Զարմանալի է ախր ,ես շատ շուտվանից եմ սպասել այս օրվան ։ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, նոր սեպտեմբերի մեկ , նոր դպրոց, նոր կյանք։  Երկու շաբաթ առաջ արդեն ամեն ինչ պլանավորել եմ, որոշել եմ,  թե ժամը քանիսին պետք է արթնանամ, ինչ պետք է հագնեմ։ Մտքերիցս ինձ դուրս է քաշում Սոնայի ձայնը։

-  Էյ Մերի, ինչի ես շշմել, արթնացի դե , գնացի լողանալու։

Սոնան դուրս է գալիս և դուռը բացում, ինչպես հասկացա  Գևորգը նույնպես դեռ պառկած է, նրանք բարևում են միմյանց, ես էլ այստեղից եմ գոռում ու բարևում։ Գևորգը ինչ – որ բան է ասում Սոնային։Ես ամբողջովին ականջ եմ դառնում։

-   Սոն, ես քեզ կսպասեմ միասին կգնանք դասի։

-  Գև եկեք առաջին օրը բոլորով միասին գնանք էլի ,- մեջ եմ ընկնում ես։

-   Լավ Մեր ջան։

Մի քանի րոպե անց, ես  վեր եմ կենում, որոշում եմ դուրս գալ ննջարանից և մի բան ուտել, դուրս եմ գալիս և տեսնում Քրիստինեին , նա համարյա թե պատրաստ է, երբ նայում եմ Քրիստինեին, կազմածս պլանի երկրորդ կետն էլ է ոչնչանում։ Քրիստինեն այնքան գեղեցիկ է հագնված, որ անկախ ինձանից սկսում եմ ժպտալ, իսկական թիթիզիկ  է։ Բարձրակրունկ կոշիկներ, գեղեցիկ կարմիր գույնի շորիկ, որը շատ համահունչ է իր պայուսակի հետ։ Քանի որ նա թխամաշկ է, կարմիր գույնը նրան շատ է  սազում, և ընգծում , բացում նրա մաշկի գույնը։ Ասելուց հետո նրան, որ շատ գեղեցիկ է, մտնում եմ սենյակս, փորձում եմ այն ամենը ինչ պլանավորել էի հագնել։ Ամեն ինչ շատ հասարակ է։ Իմ պլանների մեջ է մտնում ջինսե վերնաշապիկը, ջինսե տաբատը և իմ սիրելի կեդերը։ Նայում եմ ինձ հայելու մեջ, կարծես թե գեղեցիկ է, բայց հիշում եմ Քրիստինեի սքանչելի տեսքը և հիասթափվում հագածիցս։ Այդ պահին ներս է մտնում Սոնան և ժպտալով ասում։

-  Ինչ սիրուն ես։

-  Լու՞րջ։

-   Հա շատ , ես էլ համարյա քեզ պես եմ որոշել հագնվել։

Ի պատասխան նրա գեղեցիկ ժպիտին, ես նույնպես ժպտում եմ ։  Բոլոր կասկածները նրա խոսքերից հետո վերանում են։  Դուրս եմ գալիս գնում դեպի խոհանոց, այնտեղ են Գևորգը և Քրիստինեն։ ։ Մեզ է միանում նաև Սոնան։

-   Ինչ սիրուն ես Սոն ․․․․․․․․․․․․․․․․․ , ինչ սիրուն եք աղջիկներ,- փոխում է խոսքը Գևորգը, մենք բոլորս շնորհակալություն ենք հայտնում նրան։

 Սոնան  հագել է մուգ կանաչ գույնի թափվող վերնաշապիկ, քիփ ջինսե տաբատ և վերնաշապիկի գույնի  կեդեր։ Կանաչ գույնը շատ է սազում Սոնային, ընդհանրապես նրան բոլոր գույներն են սազում ։ Ինչպես արդեն պայմանավորվել էինք դպրոց ենք գնում բոլորս միասին։  Ես շատ եմ հուզվում, շատ- շատ, բայց փորձում եմ թաքցնել հուզմունքս։ Աղջիկներից թաքցնել ինձ մոտ ստացվում է , իսկ Գևորգից՝ իհարկե ոչ։ Այս մեկ ամսվա ընթացքում մենք հասցրել ենք մտերմանալ և նա լավ կարողանում է հասկանալ, երբ եմ ես տխուր, երբ ուրախ և երբ շփոթված։

-   Ամեն ինչ լավ կանցնի, այ կտեսնես , - կամաց ասում է նա , ես ժպտում եմ ի պատասխան և շարունակում ճանապարհը։

* * *

     Դպրոցից տուն գալու ճանապարհը ավելի դանդաղ անցավ քան գնալունը, չնայած նրան, որ նույն ճանապարհներն էին։ Տուն գալիս ես մտածում  էի դպրոցում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանների, րոպեների, ժամերի մասին։ Երեխաների հետ ծանոթանալիս ուսուցչուհին խնդրեց ինձ,  որպեսզի պատմեմ Հայաստանի մասին և հենց այդ րոպեին  հասկացա, թե ինչքան բան չգիտեմ իմ երկրի ներկայիս պատմության մասին, այնտեղ ես սկսեցի պատմել մեր հզորազոր արքաներից, պատմեցի Տիգրան Մեծի մասին,  բայց ինձ հարցրեցին այսօրվա պատմության  մասին, նոր Հայաստանի մասին ես ոչինչ չկարողացա խոսել , բայց ինձ փրկեց մեկ ուրիշ թեմա, թեմա գրքերի մասին,  որից ես երբեք չեմ հոգնի։  Տուն հասնելուն պես որոշեցի լոգանք ընդունել, երեխաներից դեռ ոչ մեկ չէր վերադարձել տուն, երևի միայն ես էի այսքան շտապում դուրս գալ դպրոցից։ Լոգանքից հետո հասկացա,  որ աչքերս փակվում են, օրգանիզմս դեռ չէր հասցրել համակերպվել շուտ արթնանալու փաստին։

Արթնացա Սոնայի ու Քրիստինեի ձայներից։ Աչքերս բացեցի ու հասկացա, որ դրսում արդեն մութ է, մի՞թե այսքան քնել եմ։ Նայում եմ  հեռախոսիս ժամն արդեն ութանց կես է։ Քրիստինեն ու Սոնան ոգևորությամբ ինչ-որ բան են քննարկում։ Քանի որ ես քնելուց չէի փոխվել և հենց դպրոց գնալու շորերով էլ պառկել էի։ Հիմա ուղղակի վեր եմ կենում, կապում մազերս ու գնում հյուրասենյակ։

-  Յա, արի՛, արի ՛  , - ժպտալով ասում է Սոնան։

Չեմ հասցնում նստել, դուռը բացվում է,  ներս է մտնում Գևորգը։

-  Ըհը, այ հիմա բոլորս միասին կքննարկենք այսօրվա օրը։

- Ինչի՞, Մերին էլ է նոր գալիս տուն ,- հարցնում է  Գևորգը

-  Ոչ,  քնած էր այսքան ժամանակ։

- Բանա՞ եղել Մեր, լավ չէի՞ր զգում քեզ։

- Չէ ,ուղղակի քունս շատ էր տանում։

Մենք նստում ենք։  Քրիստինեն ինձ  դպրոցում անցկացրած օրվա  մասին է պատմում, բայց ես չեմ լսում, զգում եմ,  որ Գևորգի հետ մի բան այն չէ, նա անընդհատ ինչ-որ բան է ուզում ինձ ասել, բայց աղջիկների մոտ չի կարողանում խոսել, տեսնես ի՞նչ է եղել։ Քրիստինեի զրույցը ընդատում է Գևորգը և դիմում Սոնային։

- Գնա՞նք վաղը պարելու։

- Գև, եկեք մյուս օրը գնացեք էլի, որ ես ել գամ ձեր հետ, վաղը ինձ հարմար չի,- ասում է Քրիստինեն ։

- Լավ, դե ուրեմն վաղը չէ մյուս օրը բոլորով կգնանք,- ժպտալով ասում է Սոնան, իսկ Քրիստինեն շարունակում է ոգևորված ինչ- որ բան պատմել, հեռախոսս ծնգում է , Viber- իս ձայնն է , վերցնում եմ, տեսնում,  որ Գևորգն է, գրել է,որ  բան ունի պատմելու ու ուզում է, որ դուրս գանք զբոսնելու, նայում եմ նրան նա անհամբերությամբ նայում է իր հեռախոսին և սպասում իմ պատասխանին։

-  Երեխեք չեք նեղանա չէ, որ ես ու Գևը  դուրս գանք մի քիչ զբոսնենք։

- Չէ,  գնացեք,- ասում է Սոնան և մենք դուրս ենք գալիս։


* * *

 Արդեն վերադառնում ենք տուն, Գևորգի տրամադրությունը բավականին բարձրացավ ինձ պատմելուց և խորհուրդս լսելուց հետո։ Գևորգը  խնդիրներ ուներ ինչ- որ ռուս տղայի հետ։ Մտանք տուն և տեսանք,  որ բոլորը քնած են, մենք էլ միմյանց  բարի գիշեր մաղթեցինք և գնացինք քնելու։

Քանի որ ես  Գևորգի պատճառով չկարողացա լսել աղջիկների պատմությունը ,  հաջորդ օրը բոլոր  մանրամասներով  իմացա Սոնայի ու Քրիստինեի  դպրոցական առաջին օրվա մասին։ Քրիստինեն, ինչպես կարելի է կռահել ,ունեցել է հիանալի օր, նա ընկերացել է բոլոր աղջիկների և տղաների հետ։ Սոնան ընդհանուր առմամբ  նույնպես լավ օր է ունեցել, բայց նրա դասարանում եղել է մի տղա, ով Սոնայի բառերով հենց առաջին րոպեներից  սկսել է ատել նրան, անընդհատ ներվայնացրել է և հակառակվել։

* * *

Երեկոյան  մենք բոլորս միասին հավաքվեցինք և գնացինք ինչ-որ տեղ պարելու, երկար  քայլելուց հետո նկատեցինք << Shalyapin Karaoke Bar  & Lounge>> ակումբը  և մտանք ներս։ Ակումբում մութ է, բարձր երաժշտություն, հարբած մարդիկ,  առաջացանք, որպեսզի խմիչք վերցնենք:  Հենց այդ պահին հնչեց մի դանդաղ երաժշտություն։

-   Սոն կգա՞ս պարենք,- ասում է Գևորգը, բայց երաժշտությունը այնքան բարձր է, որ Սոնան չի լսում  և ոչ մի ռեակցիա չի տալիս։Տհաճ իրավիճակը փրկելու համար ստիպված ես  գնացի պարելու։ Ես ու Գևորգը ժպտացինք և սկսեցինք պարել լուռ, առանց ինչ-որ խոսքի , բայց լռությունը խախտեց Գևորգը, նա նայեց աչքերիս մեջ և հարցրեց։

-  Սոնան լավ աղջիկա չէ՞ Մեր։

-  Հա Գև, ուղղակի ինքը չլսեց,  որ հրավիրում ես, թե չէ անպայման կգար։

-  Չէ, ես ընդհանրապես եմ հարցնում։

- Հա շատ, Քրիստինեն , Սոնան շատ լավն են, մեր բախտը շատ է բերել, որ հենց նրանց հետ ենք անցկացնելու այս տարին ,- ասում եմ ես, իսկ Գևորգը գլխով է անում։

Պարը ավարտվում է, Գևորգը գնում է խմիչքի սեղանի մոտ , իսկ ես մնում եմ կանգնած, վերջապես ինձ է մոտենում Սոնան։ Երաժշտությունը մի փոքր ցածրանում է և մենք կարողանում ենք խոսել։

-  Հն Սոն ի՞նչ-կա, էն տղան դեռ ներվայնացնումա՞ քեզ։

-  Վայ Մեր , դու չես պատկերացնի , բայց ես արդեն սովորել եմ , նույնիսկ մտածում եմ, որ չներվայնացնի, անսովոր կլինի, այ էդ կարգի ջղայնացնումա ամեն օր։


Քրիստինե

Սիրում եմ երազել , մտածել ամեն ինչի, ամենքի ու ամեն տեղի մասին, կարոտել ու կարոտից խեղդվել, հասկանալ, որ առանց իրա չեմ կարող դիմանալ էլ ոչ մի օր, ցանկանալ լինել իր կողքին, մտածել, մտածել դրա մասին անվերջ, իսկ ինչ է մնում անել գիշերը պառկած ժամանակ ,եթե ոչ մտածել ու երազել։ Չեմ հավատում, կամ էլ չեմ ուզում հավատալ այն մարդկանց, ովքեր փորձում են համոզել, իբր երբեք չեն ընկել երազների գիրկը։ Ախր այդ գիրկը այնքան ջերմ է ,այնքան հարազատ ու տաքուկ։ Այս քո հորինված աշխարհում, իդեալական աշխարհում, դու ես ու ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ու ինչ-որ ուզես, թե կուզես դու էլ կարող ես չլինել։ Երբ փակում ես աչքերդ , զգում ես, որ ոտքերդ, մարմինդ պոկվում են հատակից, թռչում ես, թռչում դեպի վեր, իսկ առաստաղ չկա, խոչընդոտ չկա ։ Թռչում ես, բարձրանում վեր, չես  վախենում բարձրությունից, չես վախենում ընկնելուց, չես վախենում մասնատվելուց։ Կարևոր ու պետքական է թռչել , պոկվել ճահճացած առօրյաից, մի փոքր էլ հորինված իրականությունում ապրել, որ դուն դու մնա, որ  ճանաչես ինքդ քեզ, որ վայրեջքին չմոլորվես կամ էլ չկորցնես քեզ։ Երազելիս թռչում եմ միայն քեզ մոտ, պատկերացնում միշտ քեզ, վախենում եմ այս ժամանակահատվածում մոռանալ քո դիմագծերը, քո բույրը։ Ուղեղումս անընդհատ պտտում եմ քո խոսքերը, դու ասացիր․  <<Քիս, մի տարին խաղ ու պար չի, կարոտը հեշտ չի հաղթահարել>>, իսկ ես քմծիծաղ տալով ասացի․ <<շատ մեծ կարծիքի չե՞ս քո մասին>>, դու ժպտացիր և ասացիր <<այ կտեսնես, մեկ- երկու ամիս հետո ինձ ոնց ես կարոտելու>>, այդտեղ դու սխալվեցիր։ Ինքնաթիռը դեռ վայրէջք չէր կատարել, ոտքերս դեռ Նյու- Յորքի հողին չէր կպել ,երբ զգացի, որ հետ եմ ուզում, քո մոտ եմ ուզում , քեզ եմ ուզում։ Ես ձևացնում էի ու մինչև հիմա էլ ձևացնում եմ երեխեքի մոտ, որ էստեղ ինձ շատ լավ եմ զգում , բայց իրականում իմ մեջ փոթորիկ է ,իմ մեջ ցունամի է, հաշվում եմ օրերը, նույնիսկ ժամերը։ Կարո՜տ, ինչ ոչնչացնող ու ջախջախող զգացմունք։

* * *

 Որոշում ենք կրկին մի տեղ գնալ, այս անգամ  տեղի որոշումը ինձ է բաժին ընկնում և ես ցանկություն եմ հայտնում գնալ բոուլինգ խաղալու։ Մեզ է միանում Գևորգի մոտ  ընկերը ՝ Ալեգը  և Քրիստինեի ընկերուհին։  Մինչ բոյլինգ խաղալը տեղավորվում ենք և սկսում զրուցել։ Այսօր Սոնան կարծես այդքան էլ տրամադրություն չունի ոչ խոսելու ոչ բոյլինգի, վերցրել է հեռախոսը և աչքը մեկ րոպե չի կտրում դրանից։ Քրիստինեն կրկին իրեն յուրահատուկ ոգևորությամբ ինչ-որ բան է խոսում ընկերուհու հետ։ Մնացել ենք ես, Գևորգը և  Օլեգը։ Ես կրկին ցանկանում եմ վերցնել  նախաձեռնությունը ինձ վրա և սկսել խոսել, բայց Գևորգը ինձանից առաջ է ընկնում և ասում․

-   Մեր, երեկ էդ ի՞նչ կինո էիր նայում, որ հոնգուր-հոնգուր լացում էիր։

-  Վայ Գև, հիմա որ ասեմ կսկսեք ծիծաղել ինձ վրա ,- ժպտալով ասում եմ ես։

-  Չլինի Дневники вампира –ի սերիալի պատճառով ես լացել, որ ամաչում ես ասես, - քմծիծաղով հարցնում է Օլեգը։

-     Ո՞նց , որտեղի՞ց իմացար , արդար չի։

-    Լավ, լավ մի նեղվիր դու մենակ չես։

-   Ոնց, դու՞ էլ ես լացել վեցերորդ սեզոնի վերջին սերիայի ընթացքում, - ծիծաղելով հարցնում եմ ես։

-    Չէ ՛  , իհարկե չէ , ինչեր ես խոսում, ուղղակի ուզում էի ասեի, որ ես էլ եմ դիտել։

-  Լավ, լավ մեկ վայրկյան, ես որ նայել եմ այդ սերիալը, դեռ ինչ-որ տեղ հասկանալի է բա դու՞։

-  Եթե նույնիսկ չասեիր, բոլորն էլ կհասկանային, թե ինչու ես նայել , Ստեֆա՞ն, ը՜մ , չէ չէ, քո ոճի մեջ չի , Դե՞յմն,  հա՞ , թե չէ՞, չէ հաստատ Դեյմն։

-  Ոչ , դու չգուշակեցիր ,- ծիծաղելով պատասխանում եմ ես։

-   Բա ու՞մ համար ես նայել։

-  Կայի։

-  Ու՞մ, տենց հերոս էլա եղե՞լ։

-   Ի, բա չես հիշում 6- երորդ սեզոնում 5 րոպե խաղաց,- Օլեգը սկսում է ծիծաղել։

-   Հա լավ , քո Դեյմնը ինչովա՞ տարբերվում կենդանուց, - անհասկանալի հայացքով ու տոնայնությամբ ասում է Գևորգը։

-    Ո՞նց, ի՞նչ ես ասում, ո՞նց կարող ես դու նրան ասել կենդանի,  shame on you Գևորգ։

-    Տեսնու՞մ ես, որ ասում էի Դեյմնի համար ես նայում, լավ բայց շատ ֆանտաստիկ սերիալա։

-   Դե հա , բայց հենց իմաստը դրանումա, ոնց ես պատկերացնում սերիալ, որտեղ կան վամպիրներ ու չլինի ֆանտաստիկա։

-    Լավ, ոնց զգում եմ ,խանգարում եմ , գնամ խաղալու ,- ներվայնացած  ասում է Գևորգը ու գնում գնդակը գլորելու, հետո հետ է գալիս, հետո գնում։ Չեմ հասկանում, ինչու՞ իր տեղը չի գտնում։

Մենք սկսում ենք ծիծաղել, Օլեգը առաջարկում է  այսպես չնստել և գնալ խաղալու։ Ես վաղուց չէի  խաղացել բոուլինգ և առաջին հարվածը ուղղակի ահավորն էր։

-   Հիանալի էր Մերի , դու անկրկնելին ես , -  հեգնանքով  ասում է Օլեգը։

-   Լավ դե կտեսնես ,-  ես հավաքում եմ ուժերս ու գցում գնդակը: Srike:

-  Այ սա ուրիշ, այ հիմա հետաքրքրացավ։


* * *

Տուն վերադարձի ճանապարհին ես ու Գևորգը մնացել ենք միայնակ, քանի որ Սոնան քայլում է Քրիստինեի և նրա ընկերուհու հետ, իսկ Օլեգը արդեն մեզ հետ չի։ Ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չենք փոխանակում,  Գևորգը մտազբաղ է, ես՝ նույնպես։  Չգիտեմ ինչու,  բայց հենց բոուլինգը հիշեցրեց Երևանի ու այնտեղ գտնվող իմ  հարազատների, բարեկամների մասին։ Իհարկե մինչ այդ էլ է կարոտը իրեն զգացնել տվել, բայց այս անգամ այն շատ ուժգին է, կարծես մարմնիս բաժանվել է երկու տարբեր մասերի, մի մասը  ուզում է շրջվել ու գնալ, գնալ հետ,գնալ տուն, այդ մասը կարոտել է ամեն ինչ,  ինչ- որ կապված է Երևանի ու իմ հարազատների հետ ,իսկ մարմնիս մյուս մասը ընդհակառակը, չի ուզում վերադառնալ։ Այն բոլոր հիշողությունները, որոնք ինձ հանգիստ չեն թողնում Բրուկլինում ապրած ամիսների ընթացքում,  հիմա եռակի, չէ, քիչ է ասել եռակի,  քառակի անգամ ուժեղ տանջում են ինձ։ Զգացմունքներս ու մտքերս իրար են խառնվել , մտածում եմ Օլեգի, Գևորգի ու Երևանի մասին, ծիծաղելի է հնչում, բայց այդպես է, մտքերս իրար հերթ չեն տալիս, մեկը չվերջացած մյուսներն են սկսվում, պատահում է նաև այնպես, որ երեքն են միասին  թափվում իմ խեղճ գլխի վրա, ինչ կարող եմ անել համեստորեն հանդուրժում եմ այս խառնաշփոթը։


* * *

   Այսօր Քրիստինեի 17 ամյակն է ։ Ես ու Սոնան որոշել ենք նրան անակնկալ խնջույք կազմակերպել։ Նախօրոք զանգել ենք  նրա բոլոր ընկերներին,  հավատացեք նրանք շատ-շատ են։ Զգուշացրել ենք, որ եթե տեսնեն Քրիստինեին մինչ խնջույքը ,  ցույց տան, թե իբրև ոչինչ չեն հիշում ու չգիտեն,  որ նրա ծննդյան օրն է։ Մենք Գևորգին հանձնարարել ենք, որպեսզի պատվիրի տորթը և փուչիկների հարցով զբաղվի։

   Վերջապես ժամը վեցն է և շուտով  Քրիստինեն կգա տուն։ Պատկերացնում եմ, թե ինչպես է տխրել , որ ոչ մեկ չի հիշում։

     Ամեն ինչ իդեալական է։ Դռան բացվելու ձայները  լսելուն պես,  բոլորս թաքնվում ենք , իսկ երբ Քրիստինեն գալիս է ու լույսը միացնում։ Դուրս ենք թռչում ու գոռում՝ շնորհավո՜ր։

-    Շնորհավոր Քիսսս,- ասում եմ ես մոտենալով ու գրկելով նրան։

-   Վայ ապրեք երեխեք, շա՜տ ապրեք, շատ-շատ ուրախացրեցիք ինձ , փաստորեն, որ ոչ ոք չէր հիշում դա  պլանավորված է՞ր։

-    Այո։

Քրիստինեն գնում է իր հյուրերի մոտ, խոսում, ուրախանում, պարում, իսկ հետո ես ու Սոնան նկատում ենք, որ նա առանձնացել է ու լաց է լինում։ Չենք հասկանում ինչու։ Մոտենում ենք Քրիստինեին։

-  Քիս ինչ եղավ,- շշուկով ասում եմ ես։

-  Ոչ մի բան  երեխեք, կներեք, ուղղակի, ծնողներիս ու բարեկամներիս հիշեցի ու որ իրենք իմ հետ չեն։

Ես ու Սոնան գրկում ենք Քրիստինեին։

* * *

Խնջույքը ավարտված է։  Ես, Սոնան ու Քրիստինեն վերացնում ենք խնջույքի հետքերը։ Գևորգը ինչ-որ տեղ է գնացել։ Մենք մնացել ենք աղջիկներով և երեքս էլ փոքր ինչ գինովցած ենք։  Քրիստինեն ամաներն է լվանում, իսկ ես չորացնում եմ, Սոնան հյուրասենյակից բոլոր կեղտոտ ամաները բերում է խոհանոց։  Ընթացքում Քրիստինեն կրկին տխրում է։

-   Քիս ճիշտն ասա հո բան չի եղել,- հարցնում եմ ես։

-   Չէ երեխեք, ուղղակի կա մի բան, որի մասին ես ձեզ չեմ պատմել։ Երևանում ես ընկեր ունեմ ու ես շա՜տ եմ կարոտում իրան ու շատ կուզեի, որ հիմա կողքիս լինի։ Ես րոպեներն եմ հաշվում, թե երբ պիտի  գնամ Հայաստան։

- Քիչ մնաց Քիս, կեսը անցանք։

 

Սոնա

Այսօրն էլ սկսվեց, ինչպես նախորդ բոլոր օրերը Ամն-ում։ Մերին և ես, ինչպես միշտ ուշանում ենք և վերնահագուստի մի մասը ճանապարհին հագնելով, վազելով հասնում դպրոց։ Դպրոցի բակում տեսնում ենք Մարկին , դե իհարկե, ինչպես կարելի է, որ գոնե այս օրը առանց նրա անցներ։

-   Էս դայակդ այսօր աշխատանքի չի եկե՞լ։

-   Ի՞նչ դայակ, ի՞նչ ես խոսում դու։

-   Դե օգներ պիջակիդ կոճակները նորմալ կոճկեիր։

Նայում եմ , ինչ ամոթ է։ Արագ շարժումներով ուղղում։

* * *

Դասերը անցան շատ արագ և ջերմ մթնոլորտում։ Մարկը դասի չի նստել ի ուրախություն ինձ։ Դուրս եմ գալիս։ Անձրև է։ Վերադառնում եմ դպրոց և իմ փոքրիկ պահարանից վերցնում անձրևանոցս։

* * *

Ոտքով չեմ գնում, այս եղանակի համար ամենալավ տարբերակը մետրոն է։ Մետրոյի ճանապարհին նկատում եմ Մարկին։ Այնպես է քայլում, կարծես ինձ հետևում է, ոչ հավասարվում է, ոչ էլ առաջ անցնում։ Ինչպես է թրջվել, մազերի ծայրից մինչև կոշիկները ջրի մեջ է , հաստատ այսպես կհիվանդանա։ Պտտվում եմ և անձրևանոցի մի փոքր շարժումով հասկացնում, որ կարող է միանալ ինձ։ Կարծես ժեստս չի հասկանում, չի գալիս։ Որոշում եմ մոռանալ նրա մասին, չի ուզում, թող չգա։ Ուղղակի ափսոս կլինի այսքան վաղ տարիքում այն աշխարհ ուղևորվել այն էլ անձրևի պատճառով։ Մի քանի րոպե հետո նկատում, նույնիսկ վախենում եմ, Մարկը իմ կողքին է, անձրևանոցիս տակ, նայում ենք իրար, իր հայացքը thanks է ասում։ Ես ինձ գնահատված եմ զգում։

* * *

Մետրոյի մեջ նստելու տեղ չկա, կանգնում ենք։  Բռնում եմ նստարանի կողքին ամրացված բռնակը։ Մարկը ձեռքը դնում է ձեռքիս։ Նորից նույնը, ինչքան դեռ պետք է շարունակի երեխայություն անել: Փորձում եմ կանգնել մեկ ուրիշ տեղ։ Ամուր բռնում է ձեռքս։

- Խնդրում եմ սպասիր, քեզ բան պետք է ասեմ։

<<Խնդրում ե՞մ>> , մտածում եմ <<բան պետք է ասե՞մ>>։ Հա, լավ, հասկացա just ուզում է ինձ ինչպես միշտ նեղացնել , բայց ոչ, մի վայրկյան, նրա հայացքը ուրիշ է , այսպիսին դեռ երբեք նրան չեմ տեսել, ինչպես է փոխում մարդուն հայացքը , բարի ու գրավիչ է հիմա դարձել, մտածում եմ << please միշտ էսպես եղիր էլի Մարկ>>։

-  Սո՛ն ․․․․․․․․․․ Սո՛ն ․․․․․․․

Չի կարողանում սկսել նախադասությունը Մարկը։


5

5

1319

  • Սարե
    2016-09-05 19:51:40
    Սոնա, ես քեզի գուզեմ ըսեմ, օր... գուզեմ ըսեմ, օր... :D սպասում եմ (ժպիտ)
    • Մարի
      2016-09-05 20:07:29
      ա՜ա (ուրախ) (ուրախ)
  • Ժպիտիկ)))
    2016-09-05 22:59:14
    էլլ չասեմ...)))
  • +
    2016-09-15 16:43:24
    անհամբեր սպասում ենք հաջորդ մասերին... (բռավո)