Copy SMS

Հոգեկանից հոգեբան (մաս 1)

Հոգեկանից հոգեբան (մաս 1) - պատմություն, հերոս, կերպար


Ջոկերը (անգլ. Զվարճախոս) DC Comics-ի սուպերչարագործ հերոսներից է, Բեթմենի մահացու թշնամին: Ջոկերը կրում է մանուշակագույն կոստյում և կռվում է այնպիսի առարկաների օգնությամբ, ինչպիսիք օգտագործում են ծաղրածուները և աճպարարները:

Հոգեկանից հոգեբան (մաս 1) - պատմություն, հերոս, կերպար

Չնայած կերպարի պատմության յոթանասուն տարվա կյանքին, Ջոկերի կյանքի իրական պատմությունը մնում է գաղտնիք: Հնարավոր է նույնիսկ, որ ինքը Ջոկերը արդեն չի հիշում իր կյանքը մինչ այն գիշերը, երբ իր գլխին է դնում Կարմիր Գլխարկը: Ըստ կանոնական տարբերակի, Ջոկեր դարձած մարդը(հնարավոր է, որ նա եղել է անյաջողակ հումորիստ կամ գանգստեր), վախենալով Բեթմենից՝ ընկել է ջրածնային թթվի մեջ,երբ Կարմիր Գլխարկի կոստյումով մասնակցում էր խաղաթղթերի գործարանի կողոպուտին: Արդյունքում նա խելագարվեց, ստացավ սպիտակ մաշկ, սև շրջանակները աչքերի շուրջը, կանաչ մազեր ու նրա դեմքին հավերժ սառեց ժպիտ:


Հոգեկանից հոգեբան (մաս 1) - պատմություն, հերոս, կերպար

Գլխարկի հետ միջադեպից որոշ ժամանակ անց, Գոթեմում հայտնաբերվեց պահեստ, որը լի էր ժպտացող դիակներով:Իսկ հեռուստացույցների էկրանին հայտնվեց մանուշակագույն կոստյումով մի տարօրինակ կերպար, որը նախօրոք հայտնում էր՝ ում և երբ է նա պատրաստվում սպանել: Բեթմենը շատ ջանք թափեց մինչև կարողացավ կանգնեցնել Ջոկերին, որ պատրաստվում էր չարաբաստիկ գործարանի սեփականատերերի հետ թունավորել Գոթեմի ջրի պաշարը: Արդյունքում չարագործ հայտնվեց Արքհեմի հոգեբուժարանում, որի հիվանդներին նա ոչ վաղ ժամանակներում դուրս էր թողել քաղաք: Հարկ է նշել, որ Ջոկերը առանց մեծ ջանքերի կարողանում էր դուրս գալ հոգեբուժարանից, ինչը, կոմիքսի էջերում, հերոսը արել է բազմաթիվ անգամներ:

Հոգեկանից հոգեբան (մաս 1) - պատմություն, հերոս, կերպար

Շուտով Ջոկերը ձեռք է բերում գործընկերուհի՝ Հարլի Քուին, ով կրում էր առլեկինոի կոստյում և անհույս սիրահարված էր չարագործին: Սակայն նրանց հարաբերությունները մշտապես չէ, որ դասավորվում են ի օգուտ Հարլիի: Այլ տարբերակներով՝ Ջոկերը ուներ հղի կին՝ Ջեննի, որը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով և որի պատճառով Ջոկերը երբեմն անհանգստանում էր:

Հոգեկանից հոգեբան (մաս 1) - պատմություն, հերոս, կերպար
Հոգեկանից հոգեբան (մաս 1) - պատմություն, հերոս, կերպար
Հոգեկանից հոգեբան (մաս 1) - պատմություն, հերոս, կերպար

Շարունակելի...

5

0

1729