Copy SMS

Մանկությունն՝ ըստ Մահարու

Մանկությունն՝ ըստ Մահարու - հեղինակ, մանկություն, խորիմաստ


Իսկ ի՞նչ է մանկությունը, եթե ոչ ամենամեչ արևը երկրի վրա, բաց պատուհանից նայող ամենահսկա լուսինը, վիթխարի բարդու գագաթին կանգնած արագիլի՝ արևի տակ փայլողկտուցը, մորդ ժպիտը արցունքների միջից և արցունքները ժպիտով ողողված, ապա և կանաչ ճյուղերի մեջ վառվող մրգերն ու փակ պատուհանի ապակու վրա բզզացող բզեզի արծաթե թևերի զնգոցը, առաջին մանկական գրքի զարմանալիորեն հաճելի բուրմունքը, թարմ հացի բույրը և աստղոտ երկնքի տակ փռված այգիների բուրմունքը և բուրմունքը նեղ փողոցով անցնող փոշոտ նախիրների և հոտերի...


Քաղաքը, ուր անցել է իմ մանկությունը, տներ է ումեցել տափակ տանիքներով և ամեն տան առաջ տնամերձ մեծ մի այգի՝ ամեն միրգ ու բարիքով: Հողը հարուստ էր ցորենով և ծաղիկներով, հողը պարարտ էր, որովհետևտարիներ շարունակ հոսել էր մարդկային արյունը, և մարդկային արյունից ծաղիկներն ու խնձորները ավելի վառ կարմիր էին:


Փոքր էի, երբ կորցրի հորս, մի քիչ ավելի մեծ, երբ կորցրի ծննդավայրս: Ծննդավայրիս հետ կորցրի առմիշտ տատիս և մորս ժամանակավորապես: Չքացավ քարտեզի վրայից այն, ինչ կոչվում էր  Արևմտյան Հայաստան, և մեկուկես միլիոն հայերի արյունից մի անգամ էլ ծաղիկները կարմրեցին, և վերջալույսները կարմիր հագան: 1915 թվականին ես Էջմիածին ընկա, հետո՝ Դիլիջան, հետո՝ Երևան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ:

7

2

1411

  • Ժպիտիկ)))
    2016-09-05 23:02:01
    լավն էր շատտտ, հատկապես վերջին մասը~~~