Copy SMS

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՐՈՒՅՑ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՐՈՒՅՑ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ - Մի, արեք, այսպես, մարդիկ,


Սովորականի նման, ինչպես ամեն օր, քայլում էի Երևանի փողոցներով, ու զմայլվում ինձ շրջապատող աշխարհով, և, մի տարօրինակ երևույթ նկատեցի, որը ինձ հետաքրքրեց ու ես սկսեցի ուսումնասիրել այդ երևույթը: Եվ…

Չգիտեմ ինչից է, բայց ինձ շրջապատող մարդիկ միշտ շտապում են: Նրանցից յուրաքանչյուրը քայլում է իր ընտրած ճանապարհով և քայլում է իր ընտրած ուղղությամբ: Այս ամենը շատ լավ է, որ յուրաքանչյուրն ունի իր զբաղունքը, իր հետաքրքրությունների շրջանակը, սակայն կա մի վատ բան այս ամենում. բոլորը քայլում են առաջ, բայց գլուխները կախ. Նայում են միայն իրենց ոտքի տակ, ու տեսնում են մինչև իրենց քթի ծայրն ընկած սահմանը: Ավելին տեսնելու համար չեն էլ ցանկանում բարձրացնել իրենց գլուխն ու նայել առաջ:

Քիչ են այն մարդիկ ովքեր քայլելու ժամանակ բարձրացնում են իրենց գլուխը, նայում են շուրջ բոլորը տեսնում են այն ամենն, ինչը իրականում շրջապատում է իրենց ու իրենց ընտրած ուղղին, քչերն են, որ կարողանում են իրականում գնահատել իրենց իսկ կյանքը…

Բոլորն աշխատում են, սովորում են, ընտանիք են պահում, սակայն խորասուզվում են միայն իրենց ընտրած ոլորտի շրջանակներում ու մոռանում են մի պահ կանգ առնել, շունչ քաշել, հետո նորից թարմ ուժերով առաջ գնալ…

Նայում ես աջ՝ ամեն ուրեք հոգնած արտաքինով մարդիկ են, նայում ես ձախ կրկին նույն արտաքինով մարդիկ են, պտտվում ես ետ՝ նույն տեսարանն է, և բոլորը չգիտեն թե ինչու՞ է այդպես:

Բոլորին թվում է, որ իրենք լավ գործ են անում, զբաղված են, աշխատում են կամ սովորում են, սովորեցնում են, բայց նրանցից ոչ ոք չի հասկանում, որ իրենց իսկ ձեռքերով կործանում է իրենց կյանքը:

Ինչքան էլ գեղեցիկ լինի կատարած աշխատանքը, բայց չէ որ շուրջբոլորը ևս շատ գեղեցիկ է: Գրեթե ոչ ոք չի նկատում իրեն շրջապատող բնությունը, ծառերը, ծաղիկները, նույնիսկ թռչունների բազմահնչյուն դայլայլը ոչ ոքի չի գրավում…

Ամենուրեք միապաղաղ և հոգնեցնող աժիոտաժ է տիրում, ամեն կողմից միապաղաղ բզզոց, սակայՆ ուշադիր լսելու դեպքում հասկանում ես, որ դրանք անընդհատ խոսող մարդկանց ձայներն են: Երբ մոտենում ես այդ մարդկանց ու անցնում նրանց կողքով՝ պարզ է դառնում, որ նրանք կրկին խոսում են աշխատանքից, ընտանիքից և ընդհանրապես՝ ամենօրյա հոգսերից:

Քայլում ու նայում եմ շուրջս, ամեն մեկն իր հերթին խորասուզվել է հեռախոսի, պլանշետի, կամ ընդհանրապես մեր կյանքը փչացնող տեխնիկայի մեջ, արագ-արագ  ինչ որ բան են գրում, կամ անդադար ինքնանկարվում ու կրկին երկար ինչ որ տեքստեր: Բոլորս ապրում ենք վիրտուալ աշխարհում, բոլորս մեզ այնտեղ լավ ենք զգում, իսկ իրական կյանքը՞… Իրական կյանքը մեզ անհրաժեշտ է լոկ նրա համար, որպեսզի մենք մեր ողջ ժամանակը տրամադրենք վիրտուալին. օգտագործենք իրականը՝ անիրականը գնահատելու համար:

 Սակայն մենք մոռանում ենք, որ մեզ շրջապատող ամեն բան գոյություն ունի միայն իրականում, իսկ վիրտուալում միայն այդ ամենի կրկնօրինակն է՝ պատճենը:

Շուրջբոլորը ականջակալներով երիտասարդություն, ոչ ոք ոչինչ չի լսում, ոչինչ նրան չի հետաքրքրում, Նույնիսկ ավտոմեքենաների ազդանշանները, որոնք զուտ կյանքը փրկելու ահազանգ կարծես լինի, ոչ ոք չի լսում, քանի որ բարձր միացված է նրանց կայնքի խորհրդանիշ դարձած երաժշտությունը, ու այնքան բարձր, որ դիմացի մայթից անգամ լսվում է այն… Կործանելով մեր առողջությունը՝ խուսափում ենք տհաչ խոսակցություններ լսելուց… Հետաքրքիր է մտածված…

Հաջորդ հետաքրքիր երևույթը, որին ականատես եղա…

Գրեթե բոլորը զբաղված են հետաքրքիր զբաղմունքով՝ քննարկում են ուրիշների կյանքը: Այդպիսի բուռն քննարկում նույնիսկ պետական խորհրդաժողովներում չի հանդիպի երբեք: Զարմանալի է, որտեղից այդքան ինֆորմացիա նրանց, ինչպե՞ս են կարողանում այլոց ներընտանեկան նույնիսկ ամենամանր գաղտնիքն իմանալ ու դարձնել հանրային սեփականություն:

Ամենուրեք բոլորը զբաղված են ամեն ինչով, բացի սեփական կյանքը կարգավորելուց, կառավարելուց, բացի իր սեփական եսը առանձնահատուկ դարձնելուց…

Ահա՝ ևս մեկը…

Երիտասարդ տղա, կողքին գեղեցիկ հայուհի, գեղեցիկ սիրահար զույգ, ափ ափի տված զբոսնում են այգում, սակայն այս գեղեցիկ նոտան այստեղ էլ ավարտվում է, քանի որ կրկին գործի է անցնում հեռախոսն ու ինտերնետը:

Մի ձեռքում ամուր պահված է սիրելիի ձեռքը, մյուսում՝ հեռախոսը, և կարծես երկուսին էլ չեն ցանկանում բաց թողնել… Իրար հետ զրուցելու փոխարեն, միմյանց կյանքը ջերմացնելու փոխարեն նրանք երկուսն էլ զբաղված են ինտերնետ հարթակում այլ անձանց հետ շփվելով, այլ թեմաներ քննարկելով…

Այդպես չի կարելի. Երկուսից մեկին պետք է բաց թողնես… Կամ հեռախոսն է քոնը, կամ՝ սիրելի էակը: Միասին համատեղել երկուսը հնարավոր չէ:

Միանշանակ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում ինչ անել ինչով զբաղվել, բայց երբ տեսնում ես, որ շրջապատում բոլորը զբաղված են նույն գործով, այն է ՝ ոչինչ չանելով, հասկանում ես, թե որքան երիտասարդ կյանք է կործանվում, այն էլ հաստատուն քայլերով:

Կրկին լուռ զբոսնում եմ, շուրջ բոլորս, կրկին ամեն բան գեղեցիկ է՝ գեղեցիկ բնություն, հաճելի միջավայր (ես ինքս եմ այդ միջավայրը ստեղծում ինձ համար), թռչյունների անկրկնելի դայլայլ, բազմերանք տերևներ, կապույտ երկինք… Ամեն բան հիանալի է ու անկրկնելի, սակայն այս ամենը համեմված է լիակատար անտարմերությամբ. անտարբեր հասարակությամբ…






5

1

1446

  • Գոռ Վարդանյան
    2016-09-08 14:01:05
    Այս ամենն ինչ գրված է իմ սեփական վերլուծություններն են ու իմ սուբյեկտիվ կարծիքը...