Copy SMS

Անձրև

Անձրև - անձրև, աշուն, թրջվել

Երբ անձրևը կթրջի քեզ, ոտքից գլուխ։

Երբ այլևս չես պայքարի նրա դեմ։

Այդժամ դու կսկսես ապրել։

Կսկսես զգալ ամեն մի մանրուք։

Կապրես աշխարհին  ուրիշ հայացք նետելով։

Կհասկանաս, որ մինչ այդ չես ապրել։

Մինչ այդ շտապել ես տուն, փակել բոլոր հնարավոր պատուհաները։

Պատուհաների հետ մեկտեղ փակել հոգիդ, բոլոր անձրևների  ու նույնիսկ  արևների համար։

Դու ուղղակի միշտ տուն ես շտապել,որպեսզի պարփակվես ինքդ քո մեջ։

Սկսես քննադատել ու մեղադրել անձրևը, արևը ու աշխարհը։


8

3

999

  • Ժպիտիկ)))
    2016-09-21 19:43:21
    քո պոստը պոստ չէ առանց իմ մեկնաբանության (ուրախ) :) լավն էր... ինչպես միշտ :*
    • Մարի
      2016-09-22 19:13:24
      :) համաձայն եմ առանց քեզ էն չի :* ապրես :*
  • Ժպիտիկ)))
    2016-09-23 18:30:53
    :) :) :*