Copy SMS

Խենթերի Թագավորը

Ով է Պեինը ?

 


Խենթերի Թագավորը - վերադարձ, Պեին, ինչպես միշտ, Բարև ձեզ )))))

Հատված՝ «Խենթերի Թագավորը»-ից: 
#1 =› Ով էՊեինը ?

Ով է Պեինը ?
Միգուցե ոչ ոք, միգուցե ամենքս։ 
Միգուցե պարզապես հերոս կեղծ երազներից, որը ավելի շատ է ինձ ուսուցանել քան իմ իրական աշխարհը։

Ով է Պեինը ? 
Հարաբերական հարց է։ Իմ համար ամեն ինչ։ Նշան կամ խաչ որ կրում եմ վզին և հավատում Որ այն ուղղությունը, որը նա տանում է չի փլվի կես ճանապարհից։ 
Ու հարցը Այն չէ որ Ճանապարհս լինի հարթ։ Ես կնախընտրեմ ճանապարհ որ միայն խորդուբորդ, բայց ուղիղ, է քան ճանապարհ, որ հարթ է, բայց կլոր։ 
Ով է Պեինը ?
Նա՝ ով դարձել է իմ համար Միության նշանը։ Այսպես ասած՝ հավատարմության հարազատը և դավաճանության Թշնամին։ 
Լինել մեկ մարդ։ Լինել մեկ անձ։ Գործել փոխգործակցված և միասին։ Եվ հասնելով ինչ-որ մի բանի Գոռալ բարձր՝ որքան ուժը կպատի՝ «Մենք դա արեցինք»: Այլ ոչ թե ՝Ես հասա իմ ուզածին։ 
Եվ եթե գնալիս, հոգնեմ ու կոտրվեմ երկար ճանապարհից, լինի նա ով հանգրվանել կտա իր տանը։ Եվ սեղմելով ձեռքս կասի, որ չի ների եթե հանձնվեմ։ Ու ինչպես Պատգամ, ասի որ փոխանցեմ իմ հաջորդին։ 
Կյանքը տրվում է մեկ անգամ յուրաքանչյուրիս։ Եվ եթե այսպես է։ Ես կնախընտրեմ ողջ կյանքս անցկացնեմ վազքի մեջ։ Բայց վստահ լինելով։ Որ վաղը մյուս օրը, Իմ երեխան չի ունենա ինչ-որ մի բանի կարիք։ 
Բայց և այնպես՝ չմոռանալով նաև մի շատ կարևոր կետ։ «Որքան էլ որ կյանքը չտրվի մեկ անգամ։ Այն միայն քեզ համար չէ»:
Եվ այսպես։ Ով է Պեինը ?

Ես եմ իմ Պեինը !!!!

5

0

971