Copy SMS

Աշուն

Աշուն - Երբ, Խոսում է, Սիրտը, Հեղինակային, Բլոգ

 

Կրկին իր ձեռքն է վերցրել

Վրձինը գույնզգույն,

Ու իր գործին անցել.

Աշունը բազմագույն …

Եվ ներկել է սկսել

Ծառ ու ծաղկունքին,

Անթիվ գույներ տալով

Բնության կյանքին…

Շուրջբոլորն ամենը

Իր գույնն է ստացել,

Իր գունեղ պարն է

Խենթ քամին սկսել…

Առել իր թևերին

Տերևներ գունեղ,

Ու թիկնոց է գործել

Գույներով շքեղ…

Տերևներն էլ զվարթ,

Քամու ուսին նստած,

Ծիծաղում են, երգում

Երգերը սովորած…

Իսկ քամին էլ կարծես,

Ինչպես մի երաժիշտ,

Նվագում է անվերջ

Երգերն իր դյութիչ…

Շուրջբոլորնն ամեն բան

Գունեղ է դարձել,

Իր խենթ երգերով

Աշունն է եկել…

4

0

1708