Copy SMS

Ռսի նանարը (մաս 1) 16+

Ռսի նանարը (մաս 1) 16+ - Արեն, սակֆհ, յասհդյ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! Հարգելի ընթերցողներ, պատմվածքը գրված է խոսակցական լեզվով և պարունակում է ժարգոնային արտահայտություններ և հայհոյանքներ: Հարգելի ադմինիստրացիա, խնդրում եմ, սրա պատճառով չհեռացնել պատմվածքը, որովհեև կերպարը պահանջում է նմանատիպ բառերի գործածությունը, առավել ևս ես որևէ կանոն չեմ խախտում:

-----

Բարև ձեզ, իմ անունը Վալոդյա ա, համենայն դեպս, որ ծնվել եմ, տնեցիք ասել են Վալոդյա ու ծննդականիս մեջ գրվել ա Վալոդյա, բայց դե ինձ ինչ ասես որ չեն ասում՝ Վալոդ, Վլե, Վլադիմիր, Վլադ: Մի խոսքով՝ դա կարևոր չի:Տենց հետաքրքիր բան չունեմ պատմելու: Դէ ի՞նչ ասեմ սովորական ընտանիքում եմ ծնվել, մերս հավաքարար էր աշխատում, հերս էլ դե խոպանչի էր: Տենց: Ես էլ սովորականի նման՝ դպրոց, հետո պոլիտեխնիկ, հետո բանակ:

Բանակից, որ հետ եկա արդեն սաղ մի տեսակ աչքիս փոխվել էր, ես էլ դե մեծ մարդ էի դառել, պետք ա մի բան անեի:  Նայում էի մորս ճաճքած ձեռքերին ու սիրտս կուչ էր գալիս, ասում էի՝ գործ-մործ ճարեմ, էս կնիկը թող մի քիչ հանգստանա, եքա  էշ եմ: Դե պապան էլ արդեն էլ չի կարում, ռադիկուլիտ ունի ու տենց մի ահագին բան: Ասեցի-ասեցի ու տենց էլ մնացի մորս հույսին: Մերս հացի պարտք էր անում, ես՝ սիգարետի: Հերս էլ էր ծխող, բայց ինքը պարտք չեր անում, ինքը կամքից ուժեղ մարդ ա, կլնի՝կծխի,, չի էղնի՝չի ծխի:

Տենց անկապ ծխում էի, ինտեռնետով յանի գործ-բան էի ման գալիս,Մերս էլ դե սաղ ծանոթներին ասել էր գործի համար: Շատ գիտե՞մ,իմ համար ապրում էի էլի, եթե տենց շարունակվեր, կարող ա մի բան ճարվեր, մտնեի մի տեղ բզբզայի, մինչև տենայի գլուխս ինչ ա գալիս:

Բայց դե հայաթի տղա եմ էլի, թեմաների-բաների մեջ կայի: Մերս ասում էր՝ քո համար շառդ քաշած ապրի, գործ չունես էտ խուլիգան,նարկամանների հետ, բայց դե տղա եմ, ո՞նց կեղնի, հո՞ չես գնալու ասես՝մաման չի թողում ձեր հետ լռվեմ: Տենց էլի, մի օր էլ մեր տղերքից մեկի հետ ինչ-որ  թեմա էր էղել, դրանք էլ գերեզմաններում հարց ու պատասխանի էին կանչել, դե ես էլ հետները ընկա-գնացի, սկի վրես խաբար չկար ինչ մոմենտ ա, մի խոսքով՝խփոցի էղավ, սաղ փախան, ես էլ փախա:

Փախանք էկանք, կամաց սկսեց շուխուռ բարձրանալ, մենթերը լցվին հայաթ, ասեցին, որ կառոչի մարդ-մուրդ եք խփել, հիմի պտի պարզեն ինչը՝ոնց: Հերս կանչեց մոտը ասավ՝ դու էլ ես ըտե էղե՞լ, ասեցի՝հա, ասավ՝ դու՞ ես խփել, ասեցի՝ չէ:  Հերս տնից դուրս էկավ, մի ժամ-ժամուկեսից էկավ, ասավ մի էրկու շոր վերցրա ու պասպորտդ: Գնացինք ավտոկայան, հերս տեղում մի հատ Լենինգրադի տոմս առավ ու նստացրեց ավտոբուս,ասեց՝ընդեղ կդիմավորեն: Սկի մորս չհասցրեցի հաջող անեմ: Սաղ ճամփին մտքիս մեջ չորս հատ միտք էր ֆռռում, թե խի՞ մորս չլսեցի ու շառս չքաշեցի, թե  հորս որտեղի՞ց փող ու խի՞ չեր էտ գեշ պակասության վախտ ճարում, եթե կարար ճարեր, թե կյանքս ո՞նց սենց հավայի ու միանգամից փոխվեց ու ո՞նց պտի էղնի, իսկ ամենաշատը, որ սրտիս չեր նստում,էն էր, որ մորս հաջող չարեցի: Խեղճ կնիկը հմի տուն ա գալու ու տենա տանը չեմ, հորս հարցնի, ասի՝բա Վալոդյան ու՞ր ա, հերս էլ ասի՝ ճամփեցի Լենինգրադ: Ու ոչ մի տիպի չեմ կարում պատկերացնեմ մորս ռեակցիան: Տենց դումկեքի մեջ մեկ-մեկ աչքս ընգնում էր ավտոբուսի պատուհանից դուրս ու ջոկում էի, որ արդեն դաֆիգա հեռու եմ տանից ու ձև չունեմ հետ գնալու: Սովից ստամոքսս գռմռում էր,: Հերս կամ չեր ֆայմել բան առներ ուտելու, կամ փողը չեր հերիքել, կամ էլ տենց էր արել, որ ուղեղս սկսեմ աշխատացնել ու էլ էշ-էշ բաներ չանեմ: Լավա կողքիս ռուսը ջոկեց սիտուացիան ու ինձ էտ մի իրեք-չորս օրը ուտացրեց-խմացրեց: Հանում,դնում էր ասում՝ кушай, кушай, не стесняйся. Լավ կնիկ էր էրևում, բայց իրան էլ վափշե չտեսա Լենինգրադ հասնելուց հետո, երևի պահապան հրեշտակս էր-ինչ էր: Տենց հասա Լենինգրադ: Ստեղ օդը ուրիշ էր, մարդիկ-բան սաղ ուրիշ էին: Իջա, սկսեցի խլշկոտալ, դես ու դեն եմ նայում՝ տենամ ո՞վա էկել դիմավորելու, մեկ էլ տենամ մի հատ սիրուն կնիկ ա գալիս մի քառասունին մոտ խնամված խյոծկա,էրեխու ձեռը բռնած ուղիղ իմ մոտ ա գալիս: Իսկական հայի ասած ռսի ծյոծկա էր, ամեն ինչը՝ տեղը-տեղին: Էկավ,կանգնեց, հարցնում ա՝ դու՞ ես Վալոդյան, ասում եմ հա, թե բա՝ դե գանցինք: Արագ-արագ գնում ա, էրեխեն էլ հետևից ոնց-որ քարշ գալուց լինի, մտքումս ասում եմ, էրեխուն շան տեղ ա դրել, հետևից քարշ ա տալիս, արա բայց մեկ էլ մանդրից ջոկում եմ, որ էս էրեխու մեջ մի հատ ձգող բան կա, հարազատության զգացում, կամ դրա նման մի բան, խույ եվո: Գլուխս կախ գնում եմ ու իրոք չեմ ջոկում, թե էս էրեխուն ու՞մ եմ սենց նմանացնում: Գնացինք,մտանք տաքսի ու մի, տոլի էրկու ժամ գնացինք, աչքս ճամփի կեսերից կպավ, մեկ էլ որ ավտոն կանգնեց, ըտեղ վեր թռա, ինչ-որ անկապ էրազ էի տենում, բերանս չորացել էր ու ոռի սասալ էր կոխել: Մտածում էի գոնե էս ծյոծը ֆայմեր մի պաչկա սիգարետ առներ: Քունեմ սենց բանի լավը, թե իմ խեռին պե՞տք էր, որ ես սենց քաքի մեջ ընգա: Տաքսուց նայում եմ դուրս, տենամ մի հատ բաբաթին ճոխ տուն ա, էս ծյոծկաս էլ, ասում ա պադյոմ ու գնամա էտ տան կողմը: Պիզդե՜ց, Վալոդյա ջան, դու էլ դզվար: Հեսա էս տանը քո համար կլռվցնես, մեկ էլ տեսար էս ծյոծկան էլ տվեց, մեկ-մեկ դոմփեցիր, կլռվես, կյոխես, կայֆաֆատ կեղնես, մինչև ընդե սաղ կխախանդվի, վեր կկենաս, կգնաս տուն:

Մտնում ենք տուն, պահո՜, տունս էլ հո տուն չի՝ բարևդ կմոռանաս: Կայֆավա՜տ: Լավ, բա տենաս էս ո՞վ ա, որ հերս սրան ուղարկել ա հետևիցս: Էկել ասում ա, նստի մի քիչ հանգստացի, էսա ճաշ-մաշ էփեմ, հաց ուտեն, հետո սենյակդ ցույց կտամ: Բայց սառը կնիկ ա, ոնց որ պոլի փետ էղնի: Մերս միշտ ասում էր, որ ռսի կնանիք փորում սիրտ չունեն, սա դաժե իրա էրեխու հանդեպ ա չոր ու ցամաք: Կոլյա, իձի սյուդա, Կոլյա, իձի վ տվայու կոմնըտու, Կոլյա իձի սպած: Արա, մաման գմփա, ու՞մ եմ նմանացնում էս էրեխուն, էսա ուղեղս կճաքի: Ես տենց եմ, որ մի բանի վրա խորանում եմ, ուզում եմ հիշեմ, պտի էնքան գլուխս ուռցնեմ, մինչև ջոկեմ:

Մեռածը համով էլ ճաշ ա է էփում, ըհն մոտս դե լոմկայա, վերջիվերջո անծանոթ տեղ, անծանոթ մեկը, փուշ կերած էշի նման լոմկա եմ, չգիտեմ ինչ ասեմ, էտ անհարմար վիճակից դուրս գալու համար մի բան եմ ման գալիս, որ թեմա գցեմ, ասենք-խոսանք:


Ոնց որ տաքսի նստած էղնեմ, էն որ շոֆեռի հետ պտի ահագին գնաս, մեկ էլ սկսում ես եղանակից խոսալ, կամ էլ քաղաքապետի մերը քրֆել, որ ճափեքը լավը չի: Ասում եմ՝ համով ճաշ ա: Պա քու, դուրը էկավ, ժպտաց: Ասում ա՝ պապադ ա սովորացրել ճաշ եփելը, ժամանակին չեի կարողանում: Պապա՞ս, յոբ տվայու, պապս, որ քեզ ճաշ էփել ա սովորացրել, ուրիշ բան էլ արած կլինի: Ու ըտեղ ուղեղս փայլատակու ա, արա՜, էրեխեն: Վախ, մամա ջան: Ասում եմ՝ լսի, Կոլյան պապայիցս ա, իհարկե կներես հարցիս համար: Գլխով ա անում: Այ քեզ բան, պարզվում ա ես ռուս ախպեր ունեմ ու կուրսի չեմ էղել էսքան վախտ: Սաղ մարմինս դող ա ընկնում,, սենց կինոյի նման աչքիս առաջ թափով հազար ու մի հատ բան ա փոխվում, էլ մորս դեմքն ու ճաքճքված ձեռները, էլ հերս, էլ ես, պակասության վախտ: Խանդում եմ, նախանձում եմ, ի՞նչ եմ անում, կարո՞ղ ա հերս ա էս տունը առել դրել սրանց տակ, մինչ խեղճ մերս ընդե մեջք ու վիզ էր ծռում, սրա-նրա ոտի տակն էր մաքրում: Կարո՞ղ ա ես էս լակոտից լավն եմ, որ ինքը պտի սենց պայմաններում մեծանա, իսկ ես սկի սեփական սենյակ չունենամ: Բայց լավ, Վալոդյա հլա խելքդ գլուխդ հավաքի, եքա տղա ես, էս անմեղ էրեխեն ի՞նչ մեղք ունի, որ սենց չարացել ես: Համ էլ հալալ ա հորս, որ սենց կայֆոտ ծյոծկա ա բռնացրել: Մալադեց, վերջիվերջո եթե մենք իրա համար կարևոր չլինեինք, հիմա էստեղ կեղներ, ոչ թե Հայաստանում՝ մեր տանը: Բայց մերս հաստատ իմացել ա սրա մասին, հաստատ: Դաժե եթե կոնկրետ չի էլ իմացել, ուրեմն զգացել ա: Ես էլ չգիտեի ու չգիտեմ մերս բան գիտի, թե չէ, բայց ես էն վախտ զգում էի, որ մերս ինչ-որ բան ա զգում: Չէ, Վալոդ տղա, պտի թափովի մեջ ջոգես ինչ ա, ոնց ա , ռադտ քաշես գնաս ստեղից: 

0

0

937