Copy SMS

Խենթերի Թագավորը՝ Երբ վիճում եմ ես ...

Խենթերի Թագավորը՝  Երբ վիճում եմ ես ... - Տեգեր, Ստեղծագործական, Պեին, Երբ վիճում եմ ես ՃՃՃՃ

Խենթերի Թագավորը՝
Պեին 
Երբ վիճում եմ ես ...

Կոստան Զարյան։ Տատրագոմի Հարսը պոեմի Քրդի ու Սանաի փախուստը։ Այո։ Հենց ստեղծագործական տողերն էին հիմք ծառայել այն բանին, որ մեր ձայները լսվում էին Դպրոցի ամեն Ծայրից։ 
Եթե չեք կարդացել պարզապես ասեմ, որ Սիրո ցավով տառապող երիտասարդ ու մանկամարդ աղջիկը, փաղչում է Քրդի հետ և թե ինչ է լինում հետո կամ ինչու կթողնեմ ձեզ վրա(Գրականության 12-րդ Դասարանի դասագրքում հակիրճ ներկայացված է)։ 
Ինչու Քրդի հետ ոչ թե հայի ? Ինչու Մուսուլմանի։ Վստահ եմ որ քննադատներից շատերին կհետաքրքրի այս հարցը։ Բայց այն հարցին արդյոք Քննադատում եմ ես ինչ որ մեկին ? Ես ասեցի ոչ։

Կռիվը գնաց, երբ դասընկերս ասաց, որ 
Մենք Քրիստոնյա չենք։ Չենք այցելում Եկեղեցի չգիտենք որևէ աղոտք («Հայր մեր»-ը չհաշված) և չենք Հարգում Քրիստոնյա օրենքները որոնց արժեր Պահպանել, իսկ մեր հին վանքերը գնում ենք միայն Մատաղի հետևից վերջինս էլ Հեթանոսական է։ Իսկ եկեղեցի միայն եթե ինչ որ վատ դեպք է պատահել կամ պատահականորեն Մոտակայքում ենք Հայտնվել։ Մինչ դեռ Ընկերս Վիճում էր ուսուցչուհու հետ ես լուռ էի։ Խոսել ինչ որ մի բան կրոնի մասին ես անզոր եմ։ Ես ինքս մերժում եմ կրոնը՝ ԱյլԱթեիստ եմ(Աթեիստը մերժում է Աստծո գոյությունը։ ԱյլԱթեիստը նրա Աստվածությունը կամ այսպես ասած՝ Եթե նույնիսկ գոյություն ունի՝ Ես նրան որպես Աստված չեմ ընդունում, Ինչու ? Այդ մասին մեկ ուրիշ անգամ)։

Եվ իմ հերթը հասավ, երբ Ուսուցչուհիս ասաց, որ Եղեռնը տեղի է ունեցել Քանի որ մենք Քրիստոնյա ենք։ Իմ անձնական կարծիքով Եղեռը տեղի է ունեցել որովհետև մենք Հայ ենք ոչ թե Քրիստոնյա, բայց և այնպես այն հարցին արդյոք եթե մեր Մուսուլմանականացումը փրկեր այդ 1.5 մլն մարդուն, դուք կընդունեիք Մուսուլմանությունը ? Ինձ տվեցին ոչ ինձ հոգեհարազատ պատասխան։ Ոչ !!!
1.5 մլն մարդ կմնար ողջ միայն եթե մենք ընդունեիք մի Աստծու, որի գոյությունն արդեն ծիծաղ է առաջացնում Այսինքն՝ մի աննշան մանրուքի համար մենք այսօր ունենանք հնարավորություն փրկելու նրանց բոլորին՝ մենք դա չենք անի։ 
Ես չեմ ասում ձեզ, որ մոռանանք կամ ներեք Թշնամու ոճրագործությունը սակայն վրեժի հետևից ընկնելիս չմոռանաք, որ ստիպված եք լինելու դեռ ինչ-որ ձեզ սրբությունները զոհաբերեք։ Լինի դա պարզապես գումար Նյութական Հոգևոր թե ինչ որ մեկի կյանքը լինի դա հարազատ մարդ թե օտարերկրացի։ Կորուստները միշտ լինում են։ Բայց դրա մասին չէ։ 
Դիտարկենք որ դա հնարավոր է։ Դուք կհամաձայնվեք դառնալ մուսուլման եթե վստահ լինեք, որ դրանով կփրկեիք ինչ որ մեկի կյանքը ? Իսկ եթե ձեր կյանքն է կախված մեկ այլ ուրիշի հենց այդ ընտրությունից կամ էլ ինչ որ մի էլի հիմարությունից որ կրոն է կոչվում։ Եթե ոչ՝ ուրեմն դուք հիմար եք, եթե այո դավաճան։ Որը լինեք ընտրում եք դուք։ Նույն բանն էլ Ազգերի հետ։ Լինի դա Քուրդ Թուրք ռուս թե Ինչ որ վերացած ժողովուրդ.... ինչ ասել ու ինչ անել որոշում եք դուք։ Բայց թե ինչու Սանան փախավ Քրդի հետ ոչ թե Հայի։ Թույլ տվեք ասեմ որ եթե կա էլի ինչ որ մեկը՝ Ասենք ոչ Մշակուկթակրոնկան հետևորդ այլ պարզապես մի մարդ, որը չի տարբերվում մեզանից ոչ մի բանով։ Միայն նա քուրդ է։ Մենք հայ։ Ինչն է խոչընդոտում այդ կապին։ Նույն Պատմությունն էլ Սիրյահերից մեկի հետ է, որ պատմում էր թե ինչ ջերմ վերաբերմունք են ցուցաբերել մենք հայերս պարզաբանելով որ Նա մուսուլման է։ Ինչու ? 
Գիտեք ինչ է Ուտոպիաի-Սոցիալիզմը ? Երևակայական աշխարհ որտեղ բոլորը հավասար են։ Բոլորը մինման են։ Չկա կրոնական ու Մշակույթային խտրականության ու ավելին։ Չկա կրոն ու ազգ. Բոլորը ապրում են երկրի վրա խաղաղ ու անխնդիր։ Չկա զանգվածային բաժանում։ Չկա տարբերություն ես եմ թե դու։ Երկիր որտեղ գյուղ թե Քաղաք բոլորը մինման են, թե հնարավորությունների տեսանկյունից, թե Ապրելու միջոցներից։ Չկա սահմանափակում. չկա մարդկային տարբերություն։ Չկա սահման։ Չկա պատերազմ ։ Չկա ոչինչ։ 
Ու ինչպես ասաց ինձ իմ ուսուցչուհին՝ միգուցե և ես մերժում եմ Աստծուն։ Բայց իմ պատկերած ապագան դա հենց Դրախտն է։ Ու եթե հարցնեք արդյոք հավատում եմ ես դրան թե չէ՝ ես կասեմ այո։ Քանի որ դա միակ տարբերակն է՝ որտեղ ես տեսնում եմ, աշխարհ առանց պատերազմի և Մեծազանգված Կոնֆլիկտների։ Աշխարհ խաղաղ ու անխնդիր։ Բայց սա միայն ինչ որ մեկի երևակայություն է։ Շատ չեն նրանք ովքեր պատկերացնուկ են այս աշխարհը։ Դրա համար էլ այն անվանվում է՝ Ուտոպիաի-Սոցիալիզմը։ Երևակայական մարդահավասարություն որը կլնինթե չէ ? Կընտրեք դուք։

4

0

930