Copy SMS

Երկու սիրահար, գիշերվա ծոցում,...

Երկու սիրահար, գիշերվա ծոցում,... -  սիրահար, գիշեր, Երկու,


Մութ ու խավար գիշերվա խորքում
Իրարու գտել ու իրար փարվել, 
Անվերջ տատանվում ու առկայծում են
խենթ սիրահարի 2 մռայլ ստվեր․․․


Առկայծում, հպվում ու առանձնանում․
Հպվում ու կանչում ձայնով տենչագին․․․
Կանչում մեկմեկու ու նորից լռում,
Հանգչում ու տրվում տարերքի ծովին․․․


Կանչում, քարանում սիրո հեղեղից,, 
Համբույր են պոկում մեկմեկու շուրթից․․․
Քաղցր շուրթերի անհագ համբույրից
Խելագար ցնցվում,ուշաթափվումեն․․․


Երկու սիրահար, գիշերվա ծոցում,
Անվերջ ու խավար մթի ճիրանում,
Հպվում դն իրար, կորջում իրար մեջ,
Տրվում ու ձուլվում անհագ տարերքին․․․․



4

2

864

  • fiction ☯
    2016-11-02 21:23:03
    դու էիր հեղինակը?
    • Dark
      2016-11-04 12:59:43
      Ագա O:)