Քո շնչից...
Կոպերիդ տակ արևներ են վառվում,
Այրում են անշեջ Արեգակն աշխարհի:
Քո ձայնալարերից սարդի տունն է դողում,
Մրսում են քամիները քո շնչից:
Քո կոկորդում կայծակներ են թնդում,
Պարում է երակը պարանոցիդ:
Իսկ աչքերիդ դեմ լու՜ռ աչքեր են փակվում,
Մոխրանում են սրտերը քո շնչից:
Իմ կյանքի դռներն ես բացուխուփ անում,
Ներսուդուրս ես անում անհարկի,
Ոտնահետքեր ես թողնում իմ կյանքում,
Իսկ օդում փոշեհատիկներ քո շնչից:
Իմ ուղին քեզնոտ է այսուհետ,
Վաճառել եմ անհատույց հավիտյան,
Տվել եմ քեզ անվճար ու անհետ
Գողացել եմ մի ողջ կյանք քո շնչից:
fiction ☯
2016-11-02 21:19:02Dark
2016-10-26 19:47:00fiction ☯
2016-11-02 21:19:16