Copy SMS

Զինվոր և աղջիկ

Կար ու չկար մի խելացի ու գեղեցիկ աղջիկ կար,ով սպասում էր իր հպարտության՝իր ԶԻՆՎՈՐԻ վերադարձին։Սպասում էր անհամբեր․․․սպասում համբերատար ու երազում այն օրվա մասին,երբ կգա զինվորը իր,կբռնի ձեռքը ամուր նրա ու կմնա կողքին աղջկա․․․կասի,որ էլ չի գնա․․․կասի,որ հեռավորությունը կրկին սրտերին նրանց բաժանող չի դառնա։
Սպասում էր․․․Զանգերը,հաղորդագրությունները,գեղեցիկ խոսքերը սիրելիից թև էին տալիս նրան ու սպասում էր․․․բան չէր մնացել․․․դժվարն արդեն անցել էր․․․հինգ ամիս․․․ընդամենը 5 ամիս էր մնում զինվորի վերադարձին։
Երբեմն ուրախ․․․երբեմն տխուր էր աղջիկն այդ․․․Առավոտյան շուտ արթնանում ու գնում էր դասի․․․դասերն ավարտվելուն պես գնում տուն․․․Սիրում էր աղջիկը․․․շատ էր սիրում․․․անչափ կարոտում․․․մերթընդմերթ ամենքից ու իրենից թաքուն արտասվում էր նա․․․կարոտում էրրր․․․
Ձմեռ էր․․․ձնախառն անձրև ու մռայլ մի օր․․․Տխուր էր աղջիկը․․․Սիրող սիրտը նրա զգում էր մի բան այնպես չէ․․․Դասընկերներն էին փորձում ուրախացնել,բայց ժպիտի նշույլ անգամ չկար նրա դեմքին․․․Անսպասելի զանգ եկավ․․․Զինվորի մտերիմ ընկերն էր․․պատասխանեց։
Մի ակնթարթում ալեկոծվեց հոգին աղջկա
Մահացել էր․․․չկար էլ զինվորը նրա
Իսկ նա սպասում էր,մտածելով,որ կգա
Չեկավ․․․չեկավ նա ու մնաց աղջիկն այդ միայնակ
Մտավ մի փոքրիկ սենյակ․․․կտրվեց աշխարհից․․․
Ամեն բան անիմաստ էր նրան թվում․․․Ծնողներն էին փորձում օգնել,մասնագետի էին անգամ դիմել։Բայց հույս չկար․․․աղջիկը կարծես չէր ապրում․․․
Ամեն երազում սիրելին էր նրան այցելում․․գրկում․․․համբուրում էր ու երազում միայն գտնում երջանկություն․․․Արթնանալուն պես գոռում էր անդադար․․․բարձր արտասվում․․․
<<Ինչիի ՞․․․ախր ինչի դու՞․․․>>
Միայնակ էր աղջիկը․․կիսատ մարդ էր․․․
Մի օր էլ արթնացավ քնից ու գլխում մի միտք հղացավ․․․
Որոշեց հերթով այցելել հարազատներին․․․Այդ օրը վերջապես նրա գեղեցիկ դեմքին ժպիտ հայտնվեց․․․Օրվա վերջում նա գրկեց հորն ու մորը ու ասեց,որ նրանց շատ է սիրում․․․Մայրն ու հայրը ուրախացել էին․․․վերջապես տեսնում էին իրենց աղջկան՝ առաջվա պես։
Լույսը բացվեց․․․գեղեցիկ արշալույս էր․․․մայրը մտավ աղջկա սենյակ,որպեսզի կանչի նախաճաշի․․․աղջիկը չկար․․․փնտրեց նրան ամբողջ տանը,բայց նա չկար․․․զանգահարեց աղջկա ամենամոտ ընկերուհիներին,սակայն նրանք էլ տեղեկություն չունեին․․․անհանգիստ էր մոր սիրտը․․․
Ժամեր անց հեռուստացույցով հաղորդեցին,որ գտնվել է դեռահաս մի աղջկա դիակ ու նրա սառած ձեռքերում էլ մի փոքրիկ նամակ՝
<<Մամ,պապ կներեք ինձ էս քայլի համար․․ես չէի կարող գտնելիմ երջանկությունը ինձ համար օտար դարձած այս աշխարհում․․․ՍԻՐԵԼԻ՜Ս ԴՈՒ ԷԼ ՆԵՐԻՐ,ՈՐ ԱՅՍՔԱՆ ՈՒՇԱՑԵԼ ԵՄ․․․>>
Պատմությունս նվիրվում է բոլոր այն աղջիկներին,ովքեր ունեն զինվոր ընկերներ,պահպանեք ձեր սրբություններին,քանզի բոլորս հանգիստ քնում և արթնանում ենք հենց այդ զինվորի շնորհիվ․․․մի դավաճանեք․․մի փոխեք նրանց մեկ ուրիշի հետ․․․սպասեք ձեր զինվորին․․․Աստված պահապան բոլոր զինվորներին․․․Նրանց բարի ծառայություն,մեր հայրենիքին էլ՝ խաղաղություն։


Զինվոր և աղջիկ - Սիրող, սրտեր, պատմության, մասին,


6

2

2117

  • Gretik
    2016-11-03 11:46:25
    (բռավո)
  • Dark
    2016-11-04 13:12:23
    լավն էր ..