Copy SMS

Դեղնակարմիր տերևներ

Բարև…………և ցտեսություն……..

Դեղնակարմիր տերևներ - Աշուն, անձրև, և, անմխիթարություն

Եվ նորից ոսկեվառ աշնան անմխիթար ոգին տարավ ինձ իր անդին հեռուները և թավալելով այն արցունքի նման պարզ ջրերին՝ անձրև շաղաղեց երկրի վրա: Սպասիր՜, ժամանակ, կանգ առ մեկ րոպե ես աշնան ոսկեթև լարերն եմ ուզում որսալ, սակայն շա՜տ ափսոս ես ուշացել եմ……..ուշացել,,,,,,, անմխիթար այգիներին միայն մի շունչ է տալիս դեղնակարմիր տերևների հրաշքը, ցոլացող արևի վերջին ճառագայթների նման….

 Գնացին…. Տերևները նույնպես գնացին քամու խելահեղ պարի ելևէջների հետ միահյուսելով իրենց հին, բայց անծանոթ երգը………..

…..Նորից աշուն, նորից անձրև, սակայն այս անգամ անձրևը իր տեղը զիջում է տերևների ու ծառերի մեղմ արցունքին………

……….ԱՇ՜ՈՒՆ….նորից շշնջում են կարոտ մնացած ծառերը, որոնք այգին են զարդարել և դեղնակարմիր տերևները, որոնք իջել են ներքև կարծես քանդակած աշխարհի մի մասը լինեն, որտեղ ամեն ինչ սկսվում է աշնան նուրբ ձայների ու վերջանում ցնորված անուրջների տխուր ելևէջներով………….


Դեղնակարմիր տերևներ - Աշուն, անձրև, և, անմխիթարություն

3

0

960