Copy SMS

Ես կարդացի


Ես կարդացի քո այս երկա՜ր Լռությունը, Ու նրանից վերծանեցի Հոգուդ ամբողջ էությունը:

Փակ աչքերով ես չափեցի Կարոտ կոչվող Դատարկության խորությունը, Ու մտքերս հավատացրին, Թե որն է բուն տքնությունը:

Ես զգուշորեն բարուրեցի Այս պաղ, բայց անմեղ Լռությունը, Շռայլորեն շաղ տվեցիԻմ արևի ջերմությունը, Ու հասկացա, հավատացի, Որ մեկն էր՝ մեր ինքնությունը:

Մի՞թե նորից ես խաբվեցի, Ինքս ինձնից թաքնվեցի, Սակայն կրկին՝ մեկ անգամ էլ, Քեզ իմ կողքին ես կարծեցի...

Ես կարդացի - լռություն, հոգիդ,մտքերս,ևայլն

3

0

1062